Այս տարի խաչվերացի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Աստվածածին եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Խաչի մասունքարանը

Այսօր` սեպտեմբերի 15-ին, նշում ենք այս տարվա վերջին տաղավար տոնը՝ Խաչվերացը: Հայ Առաքելական եկեղեցիներում առավոտյան մատուցվում է տոնական Սուրբ պատարագ: Խաչվերաց նշանակում է Խաչի բարձրացում: Խաչվերացը Տիրոջ փրկարար Խաչին նվիրված ամենկարևոր տոներց է, նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում: Հոգևոր հայրերը նշում են, որ Խաչվերացի տոնը հաղթանակի տոն է:Քիստոս հաղթեց մահվան կրելով Խաչը հանուն մարդկության փրկության:Հիսուս խաչի վրա ցույց տվեց իր անհուն սերը մարդկության հանդեպ խաչը դարձնելով հույսի, սիրո և փրկության առհավատչյան: Խաչը կրելով և Տիրոջը հետևելով՝ մարդը համոզվում է, որ այն պահպանում է իրեն չարի հարձակումներից, օգնում է հաղթահարել վնասակար կրքերը և պաշտպանում է վտանգներից: Խաչվերացը նվիրված է Քրիստոսի խաչափայտը գերությունից ազատելու պատմական դեպքին, երբ 7-րդ դարում պարսից զորքը, հասնելով Երուսաղեմ, Սուրբ Հարության տաճարից գերեվարել է Ասվածընկալ Սուրբ Խաչը: 20 տարի անց բյուզանդական զորքը խաչափայտն ազատագրել է գերությունից և հանդիսավոր թափորով տեղափոխել հայոց Կարին քաղաք,որտեղից Կոստանդնուպոլիս, այնուհետև Երուսաղեմ:

Քրիստոնեական եկեղեցիներն այս դեպքը հավերժացնելու համար հաստատել են Խաչվերացի տոնը: Ասում են , որ Քրիստոնյաները Քրիստոսի խաչափայտը բաժանել են միմյանց միջև և խաչի մասունքները տարածվել են աշխարհով մեկ: Մեր եկեղեցին ևս ունի խաչափայտից մասունքներ, որոնք պարբերաբար դուրս են բերվում հավատացյալներին օրհնություն բաշխելու: Այս տարի խաչվերացի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Ափնա Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Խաչի մասունքարանը:Խաչվերացին Հայաստանի տարբեր բնակավայրերում կազմակերպվում են ուխտագնացություններ: Ինչպես փաստում են գրավոր աղբյուրներն ու բանավոր ավանդությունը գրեթէ յուրաքանչյուր բնակավայր ունեցել է իր ուխտատեղին: Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է:

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Քանի դեպք է գրանցվել ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքները Իրավիճակի սրման միտումներ են նկատվում Բալկաններում. քաղաքական վերլուծաբան Բախվել են «Lada Priora»-ն և տրակտորը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Որոշ երեխաների համար իրականությունը պայմանավորված է պատերազմներով․ 8-ամյա Հրաչյան՝ ՄԻ խորհրդում Առավելագույնը 2026 թվականի հունվարից Եվրաջասթում Հայաստանը կունենա դատախազ 16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Ալիևի հետ Խայտառակություն, Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներից 18-ը տնօրեն չունի. Ոսկան Սարգսյան Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Ուկրաինան չպետք է զայրացներ մեկին, ով իրենից շատ ավելի մեծ է․ Թրամփ 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց․ Քննարկման առանցքում Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն էին Մարկ Քարնին պաշտոնապես ստանձնել է Կանադայի վարչապետի պաշտոնը Լաթաքիայում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա Պետական կառույցների անկարողություն (импотенция). Անուշ Պողոսյան Այս համաձայնությամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը նպաստում են Կովկասի կայունությանն ու բարգվաճմանը Փաշինյանն Ադրբեջանի աջակցությունը ընտրություններում ստանալու համար դեռ պայմաններ ունի կատարելու․ ադրբեջանագետ ԶԼՄ-ները բացահայտել են՝ ինչ է խնդրել Ուկրաինան Իտալիայից և Ֆրանսիայից Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից. Ազիզյան Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան՝ հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառով Մտադիր ենք շարունակել աշխատանքը՝ Ուկրաինայում սահմանելու անվտանգության արդյունավետ երաշխիքներ, սակայն չենք մասնակցի ռազմшկան առաքելnւթյանը. Իտալիայի վարչապետ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց փոխադարձ զիջումների․ ԱՄՆ պետքարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am