ՔՊ-ական պատգամավորը ժամկետից ուշ է հայտարարագիր ներկայացրել. ինչ ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը

ArmLur.am-ը դեռ օգոստոսի 5-ին գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր էդուարդ Աղաջանյանը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում չի ներկայացրել 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագիրը:

ArmLur.am-ը հետևողական եղավ և նկատեց, որ 1 ամիս անց նա լրացրել է հայտարարագիրը:

Աղաջանյանի անշարժ գույքի, եկամուտների և ծախսերի մասին հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2013 թվականին գնման եղանակող ձեռք է բերել հողամաս Նոյեմբերյանում, ինչպես նաև Երևանի Կենտրոնում 2001 թվականին նվիրատվություն է ստացել բազմաբնակարան շենքում բնակարան, ինչը համատեղ սեփականության իրավունքով է իրեն պատականում:

Հաշվետու տարվա վերջում անշարժ գույքերը պահպանվել են, սակայն Էդուարդ Աղաջանյանը բնակվում է իրեն սեփականության իրավուքնով չպատականող բնակարանում:

Որպես տրանսպորտային միջոց՝ ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է 2 մոտոցիկլ՝ մեկը «YAMAHA» մակնիշի 2020 թվականի արտադրության, իսկ մյուսը 2013 թվականի արտադրության «Parvaz GL» մակնիշի, ինչպես նաև 2013 թվականի արտադրության «Nissan» մակնիշի ավտոմեքենան, վերջիներս պահպանվել են հաշվետու տարվա վերջում:

Էդուարդ Աղաջանյանի բանկային հաշիվները հաշվետու տարվա սկզբում կազմել է 818 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 812 հազար դրամ: Որպես կանխիկ դրամ՝ նա հայտարարագրել է 200 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 300 հազար դրամ:

ՔՊ-ական պատգամավոր էդուարդ Աղաջանյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 9 մլն 377 հազար դրամ, ինչը աշխատանքի վարձատվության գումարն է:

Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկի մայր գումարի չափը կազմել է 635 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը նախկինում՝ մինչ պատգամավոր դառնալը, եղել է DJ Ed Ward բեմական անունով հայտնի DJ։

Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի մայիսի 3-ին Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, և հարց էր ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե ինչով է պայմանավորված այն համանգամանքը, որ ոստիկանական ռեյդերն անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում:

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքների Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան (video) Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն (video) Սպասե՛ք, Գագիկ Ծառուկյանը շուտով հայտնվելու է ազատության մեջ․ Սուրեն Սուրենյանց (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Լա՛վ լսեք՝ Ծառուկյանն ավելի ազատ է, քան դուք․ Իվետա Տոնոյանի խոսքը՝ ՊԵԿ-ի դիմաց (video) Մենք չենք պատրաստվում ֆորս մաժորային իրավիճակում արտահանում սկսենք ԵՄ երկրներ. ձկնաբույծ (video) «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից․ Արտակ Զաքարյան «Չեմ ափսոսում ոչ մի բանի համար, չեմ փոշմանում, էլի կառուցելու եմ». Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից (video) Եվրոպան չի՛ սպասում մեր 10 հազար տոննա ձկանը, էս ի՞նչ եք խոսում․ ձկնարտադրող (video) Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը Եղանակն՝ առաջիկա օրերին #ՈՒՂԻՂ.ՇՏԱՊ.Ալիևը բացեց 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան բերելու սարսափելի ծրագրի նոր մանրամասները (video) Հեռու չէ այն օրը, երբ այս իշխանությունը Հրապարակում 3 հատ կախաղան կդնի ու... Հովհաննես Գալստյան (video) Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Իվետա Տոնոյանի պատասխանը Վիգեն Ավետիսի խայտառակ հայտարարությանը (video) 14 միլիոն դոլար իրանցիները Ծառուկյանին պարտք են, բայց հիմա ուրիշ բան են ասում. փաստաբաններ (video) Վերևներում ասեք ուշադիր լսեն՝ ֆուռերով ձուկ կլցնենք կառավարության դիմաց, մեր հարցը պիտի լուծեն (video) «Փաշինյանի ռեպրեսիվ մեքենայի երախը պետք է կոտրել»․ Սուրենյանցը՝ ընդդիմության անելիքների մասին (video) Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է ժայռին․ կա վիրավոր «Զանգեզուրի միջանցքը» կնվազեցնի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունները և ծախսերը Սպասվում է մինչև 45 աստիճան շոգ Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդներից մեկը ԲԿ-ում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am