Թուրքիայի ու Ադրբեջանի համար պայմանագիրը պարզապես ժամանակավոր դադար է. Վահե Սարգսյան

Խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիան և Ադրբեջանը մշտապես գործել են ՆԵՆԳՈւԹՅԱՆ ՍԿԶԲՈւՆՔՈՎ: Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին: Չկա՛ կանգառ, պայմանագիր, երաշխիք: Ով հավատացել է դրանց, կա՛մ մասնատվել է, կա՛մ անհետացել պատմության ասպարեզից իբրև պետություն կամ ժողովուրդ:

Թուրքիայի ու Ադրբեջանի համար կանգառը, պայմանագիրը կամ դրանով սահմանված երաշխիքները պարզապես ժամանակավոր դադար են՝ վերադիրքավորվելու և հարմար պահի որոնման համար: Ընթացքը, նպատակը երբե՛ք չի փոխվում՝ նվաճել ու հոշոտել մինչև վերջ:

Եթե մինչ 2020-ը Ադրբեջանը գոհ կլիներ ստանալ ԼՂԻՄ-ին հարակից 7 շրջաններից մեկը կամ մի քանիսը, ապա դրանք դավաճանության արդյունքում ստանալուց հետո՝ արդեն Ստեփանակերտը, հետո՝ Տավուշը, հետո՝ Սյունիքով միջանքցներ, հետո՝ Վարդենիսը, հետո՝ Սևանի արևելյան ափը, և այսպես շարունակ:

Փաշինյանի խունտայի մեծագույն հանցագործությունը հայ ժողովրդի դեմ այն է, որ փորձ է արվում Թուրքիայի ու Ադրբեջանի այս ՆԵՆԳՈւԹՅՈւՆԸ, այսպիսի վարքագիծը հայ ժողովրդի հոգեմտածողության մեջ, ընկալումներում տրանսֆորմացնել, փոխակերպել իբրև սովորական հարևանի, որը նաև կարող է դառնալ բարեկամ, եթե, ուշադրություն, հայ ժողովուրդը իրեն լավ պահի, պահանջածը տա և չպատերազմի:

(Թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության ողջ մեղքը դրանով հայ ժողովրդի վրա բարդելու փաստը մեկ այլ հանցագործություն է, այլ առիթով քննարկման խնդիր):

Որ, իբր, կա մի սահման կամ մի ժամ, որտեղ և երբ թյուրքական տանդեմը կարող է կանգ առնել, և կարող է սկսվել Սերգոյի կյանքի կուշտ ու երջանիկ շրջանը:

Վերոնշյալն ավելի մեծ հանցագործություն է, ավելի կործանարար հետևանքներով լի, քան անգամ Արցախի, հայտնի պատմավեպի լեզվով ասված, «անխիղճ վաճառքը»:

Քանզի միայն Թուրքիայի ու Ադրբեջանի կործանարար ՆԵՆԳՈւԹՅՈւՆԸ հայ ժողովրդի ընկալումներում փոխակերպելը կարող է կուրացնել վերջինիս, զրկել դիմադրելու ընդունակությունից և վավերացնել Արցախի գրավումը:

Ադրբեջանը լավ գիտի, որ Ջրականը, Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Ստեփանակերտը գրավել է ժամանակավորապես: Եվ դա տեղի է ունեցել ՀՀ-ում տարիներով ստեղծելով հայ հասարակության մտածողության, ընկալումների տրանսֆորմացիայով զբաղվող համապատասխան դավադիր օղակներ և օրավուր աճեցնելով դրանց:

Թշնամին Արցախի գրավումը կհաստատի և կանցնի ՀՀ-ի գրավմանն այն օրը, երբ Փաշինյանի հանցավոր խմբակը վերջնականապես կտրանսֆորմացնի հայ ժողովրդի ընկալումները Թուրքիայի և Ադրբեջանի մասին:

Թուրքիայի և Ադրբեջանի հաշվարկով այդ հայ ժողովրդի ընկալման տրանսֆորմացիան և ռազմական էսկալացիան փոխլրացնող են, ավելին, Արցախի գրավման վերլուծությամբ՝ առավել շատ տարածքներ գրավվեց առաջինի օգնությամբ, քան երկրորդի:

Փաշինյանի խմբավորումն այս փուլում ողջ ուժով լծված է թուրք-ադրբեջանական կործանարար ՆԵՆԳՈւԹՅՈւՆԸ հայ ժողովրդի, հատկապես՝ նոր սերնդի ընկալումներում փոխակերպելու գործին:

Հ.Գ. Ջրականի հերոս Մառոզ Ալիկի հուշաքարը մինչ 2020-ը Ջրականի զորամասում կրում էր այդ խորհուրդը՝ թուրքական նենգությունը տեսնելու և Ջրականն ամուր պահելու խորհուրդը»:

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն «Փաշինյանը Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ ցուցմունք տվեց»․ Նարեկ Մանթաշյան (video) Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը Ադրբեջանական այս քարոզչությանն անուղղակիորեն օժանդակում են նաև հայկական իշխանությունները․ Արա Պողոսյան #ՀԻՄԱ․ «Գետինը մտածնե՛ր․ ե՞րբ Նիկոլը կասի՝ կալանավորել Սիլվա Համբարձումյանին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) «ՔՊ»-ականների «վոյաժները» սկսվում են. «Փաստինֆո» «Կռվի դաշտից փախածներ, սուտի լեգենդներ, ո՞վ եք դուք,որ Նորատ Տեր-Գրիգորյանցի վրա մատ տնգեք»․ Զաքարյան (video) Անտարբերությունն ու լռությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել. Դանիելյան Գլխավոր դատախազը պետք է փաթեթով գնա Հայկ Սարգսյանի հայտարարությունների հետևից․ Նարեկ Մանթաշյան (video) Գագիկ Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում․ ի՞նչ մանրամասներ է փոխանցում փաստաբանը (video) Սարսափելի ու խայտառակ տեսարան․ ինչպես Գագիկ Խաչատրյանին հեռացրին նիստերի դահլիճից (video) «Բյուրեղ» թաղամասում անվտանգության աշխատակցին հետապնդած տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «Սիլվա Համբարձումյանը կաշա՞ռք է տվել Փաշինյանին. վտանգավոր շղթա է «պայթում» » (video) ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի «Неважно, что говорят эти выскочки: Армения будет стоять рядом с Россией», — генерал (video) Այս ամռանը Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին #ՀԻՄԱ․ «Փաշինյանը Փարիզում խայտառակ վիճակում է հայտնվել. առջևում Մոսկվան է». Նարեկ Մանթաշյան (video) Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. «Հրապարակ» Որտե՞ղ է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 52,7 միլիարդ դրամը (video) Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am