Փաստորեն, լսելու իմաստ չկա՞

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համացանցի, առնվազն սոցցանցերի «հայկական» հատվածի վերջին երկու օրվա առավել շրջանառվող թեմաներից մեկը դատի ժամանակ դատավորի, ավելի ճիշտ՝ դատավորուհու ննջելու կադրերն են:

Չէ, մենք գիտենք, որ Ֆեմիդան սովորաբար պատկերվում է կշեռքով, սրով և կապած աչքերով (առասպելին տեղյակները գիտեն՝ ինչու), բայց դրանից, ախր, չի հետևում, որ դատավորը նիստի ժամանակ պիտի... քնի: Բայց մյուս կողմից՝ սա այնքան էլ առաջին նմանօրինակ դրսևորումը չէ: Էլի են կադրեր արձանագրվել, թե ինչպես է դատավորը նիստի ընթացքում «քչփորում» հեռախոսն ու համացանցի անծայրածիր անդաստանները, մեկ ուրիշ դատավոր «բռնվել» էր դատի ընթացքում «անրջելու», «ամպերի մեջ սավառնելու» մեջ. մարդը ֆիզիկապես դահլիճում էր, իսկ մտքերով՝ տիեզերքի սև խոռոչներում: Ու էլի մի քանի այլ օրինակներ:

Ի՞նչն է միավորում նման «անհասկանալի» դեպքերը: Գրթե բոլոր նկարագրված դրվագներում հիմնականում աչքի են ընկել փաշինյանական իշխանության «սրտի դատավորները»: Մյուս հատկանշական պահն այն է, որ նմանօրինակ դրվագներ արձանագրվել են բացահայտ «քաղաքական» ենթատեքստ ունեցող գործերով դատավարությունների ժամանակ:

Թեպետ... ի՞նչ կա այստեղ զարմանալի: Ոչինչ չկա: Այն էլ՝ «քաղաքական» գործերով: Լսեն՝ ի՞նչ անեն, այն էլ՝ ամբաստանյալի պաշտպանական խոսքը: Չէ, լուրջ: Իշխանության «սրտի» դատավորները որպես ի՞նչ լսեն ամբաստանյալին կամ նրա փաստաբաններին: Մեղադրողին լսել են, հերիք է, էլի: Չնայած, մեղադրողին էլ կարող էին չլսել, ինչների՞ն է պետք: Էն գլխից այդ՝ իշխանության «սրտի» դատավորներին այդ գործերով նշանակել են, նախապես որոշումը կայացրել են, տվել են ձեռքները, որպեսզի վերջում հայտարարեն փաշինյանական վճիռը: Էլ մարդիկ ավելորդ անգամ լսելիքը ծանրաբեռնեն ինչ-որ ելույթներ լսելով, որ ի՞նչ:

Առհասարակ, կարելի է առաջարկել, որ նման «գործերով» «ժիվոյ դատավորի» փոխարեն պարզապես բերեն ու հենց Ֆեմիդայի արձանը դնեն, իսկ փաստաբաններն ու ամբաստանյալները, դատավարության մյուս մասնակիցները դիմեն արձանին: Հա, ի՞նչ: Մե՞ծ է տարբերությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 260 անգամ
Լրահոս
COP29-ին հայկական պատվիրակության մասնակցության մասին տեղեկություն չկա. Հիքմեթ Հաջիև Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում «ռազբորկա» էր սարքել Զբոսաշրջիկների թիվը նվազում է, պետությունն էլ ուզում է նոր վարկ վերցնել Հայաստանում ձյուն է տեղում Եվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը» Հայաստանը COP-29-ին մասնակցության դուռը չի թակում Կարեն Սարուխանյանի քեռու որդին և ՔՊ-ի՝ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամը ձերբակալվել են Իսրայելի օդուժը Լիբանանում հողին է հավասարեցրել փախստականներով բնակեցված շենքը, կա 28 զոհ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երկու տարեկան աղջիկը խեղդվել է ջրափոսում. ՌԴ ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել Ի՞նչ է հայտարարագրել Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանը Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված Աննա Գրիգորյանի եղբորը ազատել են աշխատանքից Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով Մեկ տարվա ապօրինի բանտարկությանս ընթացքում 0 անգամ ինձանով ու իմ իրավունքներով հետաքրքրված ՄԻՊ-ը այսօր հայտարարել է, որ Հայաստանի լավագույն իրավաբանն է. Մալյան Ճոխ ամանորյա փարթի՝ Երևանի քաղաքապետարանի համար Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ․ «Հետք» Միայն այս տարվա առաջին 9 ամիսներին ԶՊՄԿ-ն իրականացրել է գրեթե 58 միլիարդ դրամի ապրանքների և ծառայությունների գնում Հղի կին սպանող Նիկոլի ՊՊԾ֊ի "պաշտպանը"
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 12-ին՝ երեքշաբթիб ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am