ՔՊ-ում ոմանք ուզում են օր առաջ սկսել սահմանազատումը և չեն հավատում Իրանի անկեղծությանը

«Հրապարակը» գրում է․

Հինգշաբթի օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում իշխող ուժի ակտիվը Նախաձեռնող խմբի նիստի շրջանակներում շարունակել է նախորդ թեմայի քննարկումը, որն անավարտ էր մնացել։ Հիշեցնենք, որ դեռ անցած շաբաթ ՔՊ-ն հյուրընկալել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Նախօրեի հավաքին էլ ուշագրավ հարցեր են շոշափվել։ Դիցուք, մինչ հայաստանյան արեւմտամետները վճռական պայքարի են ելել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով ու այդ նպատակով ստորագրահավաք նախաձեռնել, արտաքին գերատեսչության ղեկավարը թիմակիցներին ասել է, որ այս պահին ԵՄ-ին անդամակցության ժամանակը չէ: Նախ՝ այն պատճառով, որ դա երկար գործընթաց է եւ դեռ չի հասունացել, ու այնտեղ դեռ մեզ չեն սպասում, եւ երկրորդ` աշխարհաքաղաքական գործընթացների այս փուլում ոչ նպատակահարմար է։

ՔՊ-ականները կարծիք են հայտնել նաեւ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված դրույթների շուրջ, որ եթե ընդամենը երկու դրույթ է մնացել չհամաձայնեցված, ապա այդ դեպքում կարելի է գնալ կոմպրոմիսի, եթե գլխավորի շուրջ կայացել է համաձայնություն։ Բանն այն է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի հիմնական դրույթների վերաբերյալ համաձայնության չի գալիս, իսկ Փաշինյանի ակնարկած մյուս 14 դրույթը երկրորդական, ոչ նշանակալից, ոչ էական հարցերի շուրջ են, որոնցից մեկի մասին օրերս Փաշինյանը գաղտնազերծեց, այն է՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դրույթը։

Իսկ գլխավոր չհամաձայնեցված դրույթը, իշխանության ներթիմային զրույցների համաձայն, համարում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին արձանագրության բացակայությունը՝ թվերի տեսքով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հստակ գրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի պրահյան հանդիպումից հետո թեպետ բազում առիթներ է ունեցել պարծենալու, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն պաշտոնական Բաքուն մինչ օրս որեւէ կոնկրետ հայտարարություն չի արել այդ մասին։

Փաշինյանի մատնանշած չհամաձայնեցված սկզբունքներից մեկն էլ տարաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանն է վերաբերում՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա։ Ադրբեջանը շարունակում է միջանցքային տրամաբանությամբ հարցը դիտարկել, ուշագրավ է, որ արտգործնախարարն այս համատեքստում կրկին ակնարկել է, որ նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք համաժողովից հետո մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով իր ակնկալիքները փորձի իրականություն դարձնել։ Ի դեպ, խորհրդարանում վերջին հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը չթաքցրեց, որ Ադրբեջանի առաջարկությամբ այդ դրույթը հանվել է պայմանագրի տեքստից։

Հայաստանն ուզում է նաեւ, որ պայմանագրում հստակ հիշատակում արվի այն իրավական փաստաթղթի մասին, որի հիման վրա կկատարվի դելիմիտացիայի գործընթացը, կամ կորոշվեն ՀՀ սահմանները: Բանն այն է, որ չնայած դեմարկացիայի եւ դելիմիտացիայի դրույթը պայմանագրից, ըստ էության, դուրս է բերվել, եւ կանոնակարգ է ստորագրվել, սակայն կողմերի ստորագրած կանոնակարգում որեւէ քարտեզ ամրագրված չէ, որը պետք է հիմք դառնա սահմանազատման գործընթացի համար։

Բայց մինչ դիվանագիտական հարթակներում կփորձեն լուծում գտնել, իշխանության ներսում մնացել են Փաշինյանի պրոպագանդայի տակ: Նախօրեի նիստի ժամանակ էլ Սյունիքից մի ՔՊ-ական խնդրել է, որ օր առաջ նաեւ Սյունիքում սահմանազատում անցկացնեն, ինչպես Կիրանցում, որ իրենք էլ կարողանան ապահով ու երջանիկ ապրել։ Փաշինյանի կուսակիցները հասկացել են, թե ինչ խոսույթից է նա հրճվում, եւ ինչ ասեն` նրա աչքը մտնելու համար:

Խոսվել է նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, դրանք ներկայացվել են որպես դաշնակցային, ջերմ հարաբերություններ։ Կասկածներ են հայտնել նաեւ «Զանգեզուրի միջանցքի» հարցով Իրան-Ռուսաստան կոշտ հռետորաբանության առիթով: ՔՊ-ականներից մեկն ասել է, որ չի հավատում Իրանի անկեղծությանը, նաեւ ենթադրել է, որ, հավանաբար, ՌԴ-ի դեմ Իրանի «կռիվը» նրա համար է, որ այդ ճանապարհն իր տարածքով անցնի, ինքը շահած դուրս գա։ Սակայն Արարատ Միրզոյանը հանգամանալից բացատրել է, որ խնդիրը միայն ճանապարհը չէ, այլ Հարավային Կովկասում` տարածաշրջանում ունեցած ազդեցությունը․ եթե Իրանն ընկրկի, այստեղ գերիշխող կդառնան Թուրքիան եւ Ադրբեջանը, ապա եւ՝ Արեւմուտքը, ինչն էլ փորձում է կանխել իրանական իշխանությունը։ Ի դեպ, մի կարեւոր կետ էլ է քննարկվել․ Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ բանակցվող խաղաղության պայմանագրում փախստականների վերադարձի վերաբերյալ դրույթ ներառված չէ։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Իրական վտանգ կա՞ Բալայանի հասցեին Ադրբեջանի դեսպանի սպառնալիքից. Պարզաբանում է ԱՀԾ-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է COP29-ին հայկական պատվիրակության մասնակցության մասին տեղեկություն չկա. Հիքմեթ Հաջիև Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում «ռազբորկա» էր սարքել Զբոսաշրջիկների թիվը նվազում է, պետությունն էլ ուզում է նոր վարկ վերցնել Հայաստանում ձյուն է տեղում Եվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը» Հայաստանը COP-29-ին մասնակցության դուռը չի թակում Կարեն Սարուխանյանի քեռու որդին և ՔՊ-ի՝ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամը ձերբակալվել են Իսրայելի օդուժը Լիբանանում հողին է հավասարեցրել փախստականներով բնակեցված շենքը, կա 28 զոհ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երկու տարեկան աղջիկը խեղդվել է ջրափոսում. ՌԴ ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել Ի՞նչ է հայտարարագրել Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանը Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված Աննա Գրիգորյանի եղբորը ազատել են աշխատանքից Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով Մեկ տարվա ապօրինի բանտարկությանս ընթացքում 0 անգամ ինձանով ու իմ իրավունքներով հետաքրքրված ՄԻՊ-ը այսօր հայտարարել է, որ Հայաստանի լավագույն իրավաբանն է. Մալյան Ճոխ ամանորյա փարթի՝ Երևանի քաղաքապետարանի համար Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 12-ին՝ երեքշաբթիб ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am