USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: Վերջինիս արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները:

Ընդհանրապես, 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում USAID-ի գործունեությունը ՀՀ-ում ավելացել է, իսկ ֆինանսավորումը մեծացել է։ Շատ փորձագետներ նշում են, որ դա ամերիկյան քաղաքականության մի մաս է՝ ՌԴ-ԱՄՆ «սառը պատերազմի» կոնյուկտուրային պայմաններում, և ակնհայտորեն արվում է ՔՊ-ի ու քպամերձ արևմտամետ շրջանակների հակառուսական արտաքին քաղաքական ուղենիշին աջակցելու և հանրության մեջ հակառուսականության դոզան էապես ավելացնելու նպատակով։

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում USAID-ը: Այս թեմային օրերս անդրադարձել է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ մասնավորաբար նշելով, որ USAID-ը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների «soft power»-ն է, և աշխարհի տարբեր երկրներում այդ կազմակերպությունը զբաղվում է հետախուզական ցանցեր ստեղծելով և ազդեցության գործակալներ «աճեցնելով»։Հեղինակները կարծիք են հայտնում, որ USAID-ը ՀՀ-ում շարունակելու է ձևավորել ՀԿ-ների ցանց, որոնք կյանքի են կոչելու ՀՀ-ն ՌԴ-ից «կտրելու» քաղաքականություն և Արևմուտքի շահերի լոբբինգով են զբաղվելու, ինչպես նաև ՀՀ-ում բարձրացնելու են հակառուսական տրամադրություններ։

«ԱՄՆ-ն իր գեոպոլիտիկ շահերի լոբբինգով զբաղվող ցանց է ձևավորել ՀՀ-ում՝ հազարավոր ՀԿ-ների տեսքով, որոնք իրականացնում են տարբեր ծրագրեր՝ բնապահպանական, ՏՏ, բիզնես, մեդիայի և բազմաթիվ այլ ոլորտներում, որոնք ընդգրկում են տնտեսական և քաղաքացիական հասարակության բազմաթիվ շերտեր և ոլորտներ»,-նշում է ալիքը և հիշեցնում մի շարք ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանում 2023 թվականին և ամփոփում, այսպիսով, USAID-ը դարձել է ՀՀ-ում ազդեցիկ գործոն, «ստվերային կառավարություն», որը ՀՀ-ում ստեղծում է «deep state», որը զբաղվելու է ամերիկյան աշխարհաքաղաքական շահերը սպասարկելով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ընդհանուր համակարգմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 290 անգամ
Լրահոս
Ես շատ լուրջ հանցագործ եմ, ինձ մոտ գտել են սոսինձ. «Սրբազան պայքար»-ի երիտասարդներն ազատ են արձակվել Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. Hetq.am Արսեն Թորոսյա՛ն, քեզ ու քո տերերին եմ ասում․ Վահագն Չախալյան (video) Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասին Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններին Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Էրդողանը չի հանդիպի Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակություններին Շարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներում Движение «Победа 9/45» объединило больше 500 тысяч человек на мероприятиях 9 мая в разных странах «И правильно, и молодцы»: Путин напомнил США, кто снабжает их ядерным топливом (video) Նոր Նորքի թաղապետ կնշանակվի ԵԿՄ-ից Մարատ Սևոյանը Սա խայտառակություն է․ Սուրեն Մանուկյանի նկատմամբ աբսուրդ քրեական վարույթ են նախաձեռնել (video) ԱՄՆ-ում հայտարարել են՝ Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցությունների մեջ է մտել Թրամփի պատճառով Դուք ո՛չ պատիվ ունեք, ո՛չ բարոյականություն ու ո՛չ էլ տղամարդկային որևէ հատկանիշ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին Որքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Լևոն Քոչարյանը ՔՊ-ին հասցնում է հոգեխանգարման (video) Փաշինյանի պարագայում Մոսկվան ստացվեց «Նիկոլ, թարս կապուտ». Աշոտյան (video) Նոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել. «ԱրմԼուր» Արթիկի ճանապարհային վիճակը լուրջ վտանգ է ներկայացնում վարորդների և հետիոտների համար․ ահազանգում է պատգամավորը Հայտնի է դարձել Ստամբուլում ՌԴ պատվիրակության կազմը Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 14-ին` ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 14-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am