ՔԿ-ն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով նախաքննության ավարտ է հայտարարվել 7 մեղադրյալների մասով, եւ աղմկահարույց գործը ուղարկվում է դատարան։ Սակայն ուշագրավն այն է, որ աղմկահարույց դեպքից անցել է գրեթե 6 ամիս, բայց հիմնական դերակատարները չկան, իսկ կալանավորվածը՝ մեկ կարեւոր խմբի մասնակիցը, ցուցմունք չի տալիս, գողոնի մեծ մասն էլ չկա ու չկա։ Եվ, մինչ իրավապահները 6 ամիս է նրանց են փնտրում, ու գործը դատարան ուղարկում, ենթադրյալ հանցագործները վայելում են ձեռք բերածը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս գործով իրավապահների տեսադաշտում է հայտնվել մի դատավոր. մասնավորապես, քրեական գործի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեն վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից, զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառումով բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից:

Այնուհետեւ, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով՝ վերոնշյալ երեք անձանց ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։ Ի դեպ, գրել էինք, որ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան:

Մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Լսի՛ այ «կով»․․․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) ՀԻՄԱ․ Արսեն Թորոսյանը հայհոյել է Նիկոլի հորն ու մորը․ Նաիրա Զոհրաբյան «Ֆաշիզմը շարունակվել է... ՔՊ-ականները նորից խանգարվեցին ընդդիմության նախագծից» (video) Վահագն Ալեքսանյանը հիմա մարդ ծեծելով ա զբաղված, հլը թող հանգստանա, որ․․․ Էդգար Ղազարյան (video) Սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնման գործընթացի հանգամանքները գաղտնի են պահում Գնա շեֆիդ` թուրք Նիկոլի խուլիգան վարքագծի ու բառապաշարի համար, մորդ կողմից մարդկանց վրա թքելու և միջնամատ ցույց տալու համար ներողություն խնդրի․ Համբարյան Ես շատ լուրջ հանցագործ եմ, ինձ մոտ գտել են սոսինձ. «Սրբազան պայքար»-ի երիտասարդներն ազատ են արձակվել Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ Հրաժարականը կապ չունի, նա պետք է դատվի Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. Hetq.am Արսեն Թորոսյա՛ն, քեզ ու քո տերերին եմ ասում․ Վահագն Չախալյան (video) Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասին Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններին Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Էրդողանը չի հանդիպի Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակություններին Շարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներում Движение «Победа 9/45» объединило больше 500 тысяч человек на мероприятиях 9 мая в разных странах «И правильно, и молодцы»: Путин напомнил США, кто снабжает их ядерным топливом (video) Նոր Նորքի թաղապետ կնշանակվի ԵԿՄ-ից Մարատ Սևոյանը Սա խայտառակություն է․ Սուրեն Մանուկյանի նկատմամբ աբսուրդ քրեական վարույթ են նախաձեռնել (video) ԱՄՆ-ում հայտարարել են՝ Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցությունների մեջ է մտել Թրամփի պատճառով Դուք ո՛չ պատիվ ունեք, ո՛չ բարոյականություն ու ո՛չ էլ տղամարդկային որևէ հատկանիշ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 14-ին` ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 14-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am