SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժին են զանգահարել «Մեղրի» տարածաշրջանային բժշկական կենտրոնից և հայտնել , որ «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի Մեղրի-Տաշտուն ճանապարահատվածում «Թունել Սադ Արյանա» ընկերության կողմից ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ամբարձիչի հարվածելու հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով «որովայնի կոնքի շրջանի նստատեղի սալջարդ, պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Աբդոլվաֆան Բաղի Վեիսինը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ տեսուչ Արզումանյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում «Թունել Սադ Արյանա» ընկերության էքսկավատորի վարորդ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Սիրվան Մոհամմադսեդղի Նուրուզինը Տաշտուն բնակավայրի վարչական տարածքում՝ «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհին, հողային աշխատանքներ կատարելիս, չի նկատել տվյալ տեղամասի աշխղեկ Ա. Վեիսիինին և էքսկավատորի ամբարձիչով դիպել է վերջինիս՝ պատճառելով վերը նշված մարմնական վնասվածքները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով սեպտեմբերի 5-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, վիրավոր Աբդոլվաֆան Բաղի Վեիսինը «Մեղրի» տարածաշրջանային բժշկական կենտրոնում վիրահատարանում, վիրահատության ժամանակ, մահացել է:Դեպքի փաստով ոստիկանության Մեղրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը