Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին․ Միրզոյան

Հայաստանը փոխանցել է Ադրբեջանին՝ Խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրությունը, որը մեծ հաշվով ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են, կան մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր։ Այս մասին Լյուքսեմբուրգի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք հավատացած ենք, որ իրական հնարավորություն կա՝ սեղմ ժամկետներում ստորագրելու խաղաղության պայմանագիրը և Հարավային Կովկասում՝ մեր մասով, երկարատև կայունության և խաղաղության էջ բացել»,- ասաց Միրզոյանը: