Արմավիրում 38-ամյա տղամարդու մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արմավիրի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է տղամարդու դի, որի կողքին եղել է նաև ատրճանակ։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 38-ամյա Լ. Ե.-ն է: Մամուլում նաև տեղեկություններ են շրջանառվել, թե վերջինս գործարար է եղել, իսկ ատրճանակը, որով ենթադրաբար նա կատարել է ինքնասպանություն, նրան որպես պարգևատրում նվիրել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներից մեկը։
ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ինքնասպանության հասցնելու և ապօրինի զենք կրելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Այս պահին դեռ առաջնային քննչական գործողություններ են կատարվում քննիչների կողմից՝ դեպքի վայրում։ Քննության արդյունքներից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատականներ կտրվեն»,- նշեցին ՔԿ-ից։
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը