Միայն Ադրբեջանն է ասում, որ չի եղել էթնիկ զտում, մեկ էլ դուք. Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
Եթե Արցախի ՊԲ-ն չէր ենթարկվում ՀՀ իշխանություններին, ինչպե՞ս Փաշինյանը նոյեմբերի 9-ին թուղթ ստորագրեց, ասաց Քարվաճառից զորքերը պետք է դուրս գան: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների այն դիտարկմանը, թե Արցախի ՊԲ-ն չէր ենթարկվում ՀՀ իշխանություններին:
Արաձագանքելով ՔՊ-ական պատգամավորի այն հայտարարությանը, թե Արցախը հայաթափվեց Արցախի իշխանությունների ստորագրած փաստաթղթի արդյունքում, Խաչատրյանն ասաց. «Փաստորեն Արցախը հայաթափվեց ոչ թե Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական էթնիկ զտման և զինված կոնֆլիկտի արդյունքում, այլ որովհետև ստորագրվել է մի թուղթ որը ոչ մեկ չի տեսել: Միայն Ադրբեջանն է ասում, որ չի եղել էթնիկ զտում, իրենք են դուրս եկել, մեկ էլ դուք նոր ասացիք և ձեր իշխանության մյուս ներկայացուցիչները»: