ՔՊ-ում անհանգիստ են, մանրամասներ փակ նիստից

ՔՊ-ում անհանգիստ են, մանրամասներ փակ նիստից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրել է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իշխանականները նախօրեին լսել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Հայտնի է, որ վերջին շրջանում ամեն հինգշաբթի այս ֆորմատում ՔՊ-ականները լսում են որեւէ գերատեսչության ղեկավարի հաշվետվությունը` կատարված աշխատանքների եւ սպասվող իրադարձությունների վերաբերյալ։


ՔՊ-ի տարածած երկու տողանոց հաղորդագրությամբ՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ԱԳ նախարարության գործունեության մասին զեկույցով եւ պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին։

ՔՊ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երկու ժամանոց նիստի ընթացքում հնչած տեսակետները լավատեսական տրամադրություններ չեն ձեւավորել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, ճիշտ հակառակը՝ հնչել են բազում մտահոգություններ, խոսել են հնարավոր վտանգավոր զարգացումների մասին, որից կուսակցականները ծանր եզրահանգումներ են արել, որ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն առաջիկայում էլ ավելի սրվելու են։ Միակ լավատեսական տեղեկատվությունը, ըստ մեր աղբյուրի, եղել է այն, որ Արարատ Միրզոյանը, խոսելով սահմանազատման համատեքստում անկլավների թեմայի մասին, ասել է, որ Երեւանի ու Բաքվի միջեւ հնարավոր է համաձայնություն կայացվի՝ անկլավների հարցը լուծել հետեւյալ սկզբունքով. «մեր մոտինը՝ մեզ, իրենցը՝ իրենց»: Այսինքն՝ Տիգրանաշենը կմնա Հայաստանին, Արծվաշենն էլ կմնա Ադրբեջանին:

Արտգործնախարարի ներկայացմամբ՝ խիստ մտահոգիչ է մեզ համար Ռուսաստանի՝ վերջին ժամանակների աննախադեպ ակտիվությունը տարածաշրջանային խնդիրների կարգավորման եւ հատկապես ճանապարհների ապաշրջափակման հարցում էական դերակատարում ստանձնելու առումով։ Խոսքը ճանապարհների վերահսկողության մասին է․ Միրզոյանն ասել է, որ ամեն ինչ պետք է արվի, որ ՌԴ ցանկություններն իրականություն չդառնան, սակայն միեւնույն ժամանակ խոսել է Հայաստան-Արեւմուտք այլեւս անքակտելի դարձած հարաբերությունների մասին։ Արտգործնախարարն ակնարկել է, որ այլեւս չկա Արեւմուտքի անվերապահ աջակցությունը, թե ինչու` պատճառների մասին չի խոսվել, ավելին` մտահոգություններ է հայտնել ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների արդյունքների հետ կապված․ եթե Պուտինի ընկեր Թրամփը գա իշխանության, Հայաստանը կհայտնվի ոչ այնքան նախանձելի վիճակում։

Հարց է հնչել Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք միջազգային համաժողովին` COP-29-ին, Հայաստանի մասնակցության մասին՝ լինելո՞ւ է արդյոք մասնակցություն եւ ո՞ր պաշտոնյայի մակարդակով։ Սակայն Արարատ Միրզոյանն ասել է, որ դեռ որոշում չեն կայացրել, ընդգծել է, որ այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը չպետք է ինքնանպատակ լինի, ավելին` եթե մասնակցելու են, ապա դրա դիմաց պետք է ստանան մի բան՝ եթե ոչ փաստաթղթի ստորագրում, ապա գերիների վերադարձի տեսքով։
ՔՊ-ականները հետաքրքրվել են նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությամբ, որ խաղաղության պայմանագրում չհամաձայնեցված կետեր կան: Հիշեցնենք․ Փաշինյանն ասել էր, որ 17 կետից 13-ը համաձայնեցված է, Միրզոյանն այս հարցը եւս լղոզել է, որից այդպես էլ չի հասկացվել՝ որ կետերի շուրջ կա համաձայնություն, որոնց հետ կապված՝ ոչ։

Սահմանազատման հանձնաժողովների ստորագրած կանոնակարգին եւս հպանցիկ անդրադարձ է կատարվել, ասվել է, որ դեռ չեն որոշել, թե սահմանազատվող հաջորդ տարածքը որն է լինելու, Միրզոյանի խոսքով՝ պաշտոնական Երեւանի համար առանձնապես տարբերություն չկա, թե որ հատվածներից կսկսեն։

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

դիտվել է 366 անգամ
Լրահոս
Բանտարկյալների թվով Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղում է «Խաղաղության» վերսալյան մոդելը՝ տնտեսական դրսևորմամբ. Սուրենյանց Որքան էլ փորձեք կանգնեցնել նրան, միևնույն է՝ սողանցք կգտնի․ Պիկեն՝ Մեսսիի մասին Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «ՈւԱԶ»-ն ու Hyundai-ն, կան զոհեր և վիրավորներ Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա Ադրբեջանի ճնշումից հետո «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. Haaretz Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ ռուսական երեք տանկեր․ Զելենսկի Ոստիկանության ծառայողների կողմից 3 տարի առաջ տեղի ունեցած uպանnւթյանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Գողթանիկի ջրվեժում որոնվում է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան Հայաստանից ԵՄ մինչև հիմա գոնե 1 կգ ձուկ չի արտահանվել. Սպուտնիկ Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ահազանգ Զվարթնոց օդանավակայանից. Վահան Հովհաննիսյան Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ «Լադա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի «Շարժվում ենք առաջ». Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը Ողբերգական դեպք՝ Սևանում․ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը. գետից դուրս է բերվել մեկ մարմին Ընկնճվելու ոչ մի բան չունենք, փառք Աստծո, ես գիտեմ Գագիկս մոտս կանգնած է. Ռոզա Ծառուկյան Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ На самом деле надо расставить все точки над i 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի Ինչպե՞ս կանգնեցնել Մեսսիին ԱԱ-2026-ի եզրափակիչում․ Ինիեստան զգուշացրել է Իսպանիայի հավաքականին Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է». Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am