Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առհասարակ, մարդը ինչ աստիճանի պետք է ընկնի, որ ինչ-ինչ ակնարկներ կամ հայտարարություններ անի անձնավորության հասցեին՝ իմանալով, որ իր ակնարկների հասցեատերը դրանց հակադարձելու հնարավորություն չունի: Սա հռետորական հարց չէ, այլ միանգամայն կոնկրետ: Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ ակնարկներ արեց Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար և արդեն շուրջ 1 տարի Բաքվի հանցագործ ռեժիմի ճիրաններում հայտնված Ռուբեն Վարդանյանի հասցեին: Հետո նրան կրկնեցին քպական մի քանի այլ «նիկոլներ»: Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է: Չի կարող չիմանալ, քանի որ այդ դաժան իրողությունը իր իսկ՝ Նիկոլ Փաշինյանի վարած կործանարար «քաղաքականության» անմիջական հետևանքներից մեկն է:

Ինչպես այն, որ Բաքվի բանտում են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները՝ նախագահներ, ԱԺ նախագահ, պաշտպանության նախարար, փոխնախարար, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Փաշինյանն ասում է, թե նրանց գերեվարման հետ կապված հարցեր կան, այս, այն: Ճիշտ է, ինքն առավելապես կենտրոնացավ Ռուբեն Վարդանյանի վրա: Իսկ նախօրեին էլ, արդեն ոչ ասուլիսային տարբերակով, ակտիվացավ Փաշինյանի խոսափողներից կամ քպական «կարկառուններից» մեկը: Նա էլ սկսեց Ռուբեն Վարդանյանին մեղադրել, թե... բա ասում էր՝ Արցախը երբեք չի լքելու, ինչո՞ւ էր ուզում Լաչինի միջանցքով դուրս գալ: Դե, մի կողմ թողնենք Փաշինյանի ու նրա խոսափողների, իսկ իրականում «մինի-նիկոլների» հայտարարություններում ծփացող ցինիզմը:

Չնայած, ինչպե՞ս «մի կողմ թողնես»: Փաշինյանն ու նրա խոսափողները նույն կերպ կարող են մեղադրել բոլոր արցախցիներին, թե «ինչո՞ւ դուրս եկաք, ինչո՞ւ չմնացիք»: Ու գիտեք, մեղադրում էլ են: Ուղղակի, թե միջնորդավորված, դրանից ոչինչ չի փոխվում: Սա նույնն է, եթե ասեն, թե ինչու չցանկացաք, որ թուրքը ձեզ ձեր տան դռան շեմին մորթի, ինչո՞ւ թողեցիքեկաք: Նիկոլապաշտների կամ մերձքպականների կենցաղային մակարդակով «մտավարժանքները»՝ դեռ իրենց հերթին: Բայց երբ նման մեղադրանքներ են հնչեցնում իշխանության ներկայացուցիչները, անհնար է չհակադարձել: Այսինքն, ի՞նչ է ստացվում, իշխանություն, որը պարտավորվել է լինել Արցախի անվտանգության, Արցախի հայերի իրավունքների պաշտպանության երաշխավորը, բայց մեկեն հրաժարվում է Արցախից, ուրանում է Արցախն ու հայտարարում է, որ մատը մատին չի խփելու, եթե թուրքերն սկսեն ցեղասպանություն իրականացնել, հիմա մեղադրում է պաշտոնավոր ու անպաշտոն արցախցիներին, որ չեն մնացել ու մինչև վերջին մարդը սպանվել, որ փորձել են Հայաստանի Հանրապետության տարածք հասնելով՝ փրկվել:

Սա նորմա՞լ է: Առհասարակ, նորմա՞լ է: Ո՛չ: Ըստ որում՝ «ոչ», եթե մեղմ արտահայտվենք: Հիմա, երբ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները ինչ-ինչ ակնարկներ են անում թշնամական գերության մեջ հայտնված հայ մարդկանց հասցեին, դա նշանակում է ամենից առաջ նրանց թիկունքից հարվածել ու հավել յալ ծառայություն մատուցել Ալիևին: Կամ՝ վերցնենք ռուսական խաղաղապահներին ուղղված մեղադրանքները, որ հնչեցնում են փաշինյանական իշխանության ներկայացուցիչները նաև այս ենթատեքստում: Ո՞վ ինչի մասին է խոսում, էլի: Փաշինյանական իշխանությո՞ւնը: Իսկ ի՞նչ է, երբ Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին Փաշինյանն ուրանում էր Արցախը, երբ հայտարարում էր, որ Արցախը ադրբեջանական է, այդ ամենի մասին չէր մտածո՞ւմ: Հետևանքների մասին չէր մտածո՞ւմ: Վստահ ենք, որ գրեթե բոլոր մանրամասնություններին էլ տեղյակ է եղել:

Ինչպես նախօրեին վկայեց Աշոտ Ղուլ յանը, Արցախում Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունն ու Շահրամանյանի նախագահ դառնալն էլ առանց պաշտոնական Երևանի գիտության ու տեղեկացվածության չեն եղել: Ու ընդհանրապես, Փաշինյանն ու իր իշխանությունը, բնականաբար, ամեն ինչի մասին էլ տեղեկացված են եղել: Նախապես... Այդպիսի տեղեկություններ շատ են շրջանառվում, օրինակ՝ այն մասին, որ Թուրքիան որոշակի «խողովակներով» Փաշինյանին ու նրա իշխանությանը տեղեկացրել է Արցախի հայության դեմ «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին: Մի խոսքով՝ այո, հարցեր կան: Բայց հարցեր կան առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Նրանք շատ հարցերի պետք է պատասխանեն: Արցախի կորստի մասին, 2020-ի պատերազմի, հազարավոր զոհերի, էլ ավելի շատ՝ հաշմվածների, նաև՝ անհայտ կորածների, Արցախը աղետի մատնելու և Հայաստանի Հանրապետությունը գոյութենական սպառնալիքների տակ դնելու մասին:

Հնարավոր է՝ անվանապես շատ պատասխանատուներ կան, բայց առաջին ու գլխավոր պատասխան տվողը, պատասխանատվության ենթական Նիկոլ Փաշինյանն է ու իր ՔՊ-ն: Իրենք են եղել իշխանությունը, ու իրենք պիտի տան բոլոր հարցերի պատասխանը: Վաղ թե ուշ... Սա՛ է հիմնական հարցը, այլ ոչ թե այն, թե Ռուբեն Վարդանյանն ի՞նչ էր «կորցրել» Արցախում, ինչո՞ւ այսպես կամ այնպես վարվեց, առավել ևս՝ ինչո՞ւ էր փորձում Բերձորի միջանցքով դուրս գալ: Իհարկե, գուցե հարցեր կան նաև Արցախի նախկին ղեկավարներին, որոնք գերության մեջ են: Բայց այդ հարցերի պատասխանները պետք է ստանալ այն բանից հետո, երբ նրանք բարեհաջող վերադառնան Հայաստան: Իսկ դրա համար Հայաստանի ներկայիս իշխանությունները ջանք ու եռանդ չպետք է խնայեն: Թե՞ ձեռնտու չէ նրանց շուտափույթ վերադարձը... Իսկ գերության մեջ հայտնված մարդկանց թիկունքից հարվածելը՝ իմանալով, որ պատասխան չես ստանալու, թերթին ոչ հարիր որակումների շարքից է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Օդի ջերաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կիջնի Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը». քաղաքագետ Հոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտել Վարդան Մինասյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են ՀՀ դատախազություն Հրազդանում բախվել են «Chevrolet Niva»-ն ու «ՎԱԶ 21121»-ը. կա տուժած Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան Իսրայելը երբեք որևէ ծրագիր չի ունեցել Թուրքիայի դեմ. Իսրայելի նախագահ Իբրև թե քաղաքապետարանը պուպուշ ա, իսկ Արթուր Չախոյանը սուրբերին շառ ա անում․ Չախոյանի արձագանքը՝ Կոստանյանին Թրամփը կոչ է արել մահապատիժ մտցնել միգրանտների համար «Թբիլիսին պետք է հրաժարվի որդեգրած քաղաքականությունից»․ Վայմարյան եռանկյունի Վերջին 1 ամսվա ընթացքում հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ավտոմեքենաների թվում ՔՊ-ականների մեքենաներ ևս կան Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է PMMG-ն հայատյաց տեսանյութի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ պետական պարտքը վերջին 9 ամսում աճել է Ի՞նչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ ՔԿ մեկնաբանությունը․ Sputnik Արմենիա Բաքվից արձագանքել են Փաշինյանին ու մեղադրել Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը Միայն դավաճան ճիվաղները կարող են բանակն ու անվտանգությունը տարանջատել ու վայրահաչել Ստեփանավանի նախկին քաղաքապետը, կինը և զավակները հրավիրվել են գույքի բռնագանձման գործով վարչություն Նիկո'լ Անհող, քո նման կապիտուլյանտ ու խաղաղություն մուրացողից Ադրբեջանն ի'նչ ասես պահանջելու և ստանալու է. Գագիկ Համբարյան Զավեշտ. Լեոնիդ Բրեժնևի կերպարով բեմ դուրս եկած այս պատուհասի մեդալներից միայն մեկն է պետական պարգև Թուրքիայի ներկայացուցիչը դեմ է Սփյուռքին Գերմանիան նախնական համաձայնություն է տվել Թուրքիային 40 Eurofighter կործանիչներ վաճառելուն. Milliyet Ղարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո կավելացնենք ՀՀ կառավարության բյուջեում. ՀՀ-ում ԵՄ դեսպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am