Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի այսպիսի սրախոսություն կա. «Կարծում էինք, որ հասել ենք հատակին, մեկ էլ տակից մեկը թխկթխկացրեց...»: Միանգամայն կիրառելի է արդի, կներեք արտահայտության համար՝ քաղաքական գործընթացները և անցուդարձը բնութագրելու համար:

Հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Հայաստանում կտրուկ անկում ապրեց քաղաքական հարաբերությունների, քաղաքական բանավեճի, առհասարակ՝ քաղաքականության մակարդակը: Անկումը շոշափելի ու նկատելի է, մանավանդ, եթե նկատի առնենք, որ մինչև այդ էլ առանձնապես շատ բարձր աստիճանի վրա չէր: Բայց հիմա արդեն այն աստիճանի, որ շրիշակը հայտնվել է առաստաղի դիրքում:

«Բեսադկայի» բամբասանքը, պատատակի քչփչոցը, ցածրամակարդակ ու մտացածին «լուրերի» շրջանառությունը դարձել են քաղաքական գործունեության հայտի երաշխիք, քաղաքականությամբ զբաղվելու պարտադիր դրսևորում:

Դե, Փաշինյանը «օդից կախված» լուրերի, զանազան հորինումների ու «հուշերի» ոչ միայն սիրահար է, այլև, կարելի է ասել՝ ուստա: Ու, ցավոք, դա դարձել է ուղենիշ: Եվ նման գործելակերպը բնութագրական է դարձել հատկապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերն սպասարկողների համար: Ծածուկ, թե անթաքույց...

Քաղաքական կոչվող դաշտում կան բամբասանքներ, պատատակի քչփչոցներ ու պարզապես փչոցներ, և գրեթե չկա քաղաքական միտք, չկա նաև քաղաքականություն:

Այ, վերջերս էլ, մի երիտասարդ, որ մեր համեստ կարծիքով՝ իր գործունեության ու քաղաքական կարիերայի վրա խաչ քաշեց, ընկղմվել էր նմանօրինակ բամբասանքների ճահճուտը: Պատահական չէ, որ նրան արտահայտվելու հարթակ էր տրամադրվել փաշինյանական թիվ մեկ քարոզչամիջոցի կողմից:

Ցավալի է, մեծ հաշվով:Այդպես քաղաքականություն չեն մտնում՝ ցանկացած պարագայում: Այդպես նույնիսկ քաղաքականության մեջ չեն մնում: Այդպես դուրս են գալիս: Այդպես մաքսիմում օգտագործվում են ու... միանգամից «վառվում»:

Եթե մեկնումեկը կարծում է, որ դա ինչ-որ մակարդակ է, ապա հիասթափեցնենք. եթե նույնիսկ մակարդակ էլ է, ապա կործանիչ «մակարդակ» է:

Ինքը ասաց, ես ասացի, ինքը պատասխանեց մակարդակի բամբասանքն ու «խաբարբզիկությունը» քաղաքական կատեգորիա չէ ու չի կարող լինել: Չնայած, Հայաստանում այն հասցվել է նման աստիճանի:

Քաղաքականությունը միտք է, գաղափար, նպատակ, ծրագիր: Իսկ բամբասանքը... դե, բամբասանք է, էլի, ոչ ավելին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Հրազդանում բախվել են «Chevrolet Niva»-ն ու «ՎԱԶ 21121»-ը. կա տուժած Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան Իսրայելը երբեք որևէ ծրագիր չի ունեցել Թուրքիայի դեմ. Իսրայելի նախագահ Իբրև թե քաղաքապետարանը պուպուշ ա, իսկ Արթուր Չախոյանը սուրբերին շառ ա անում․ Չախոյանի արձագանքը՝ Կոստանյանին Թրամփը կոչ է արել մահապատիժ մտցնել միգրանտների համար «Թբիլիսին պետք է հրաժարվի որդեգրած քաղաքականությունից»․ Վայմարյան եռանկյունի Վերջին 1 ամսվա ընթացքում հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ավտոմեքենաների թվում ՔՊ-ականների մեքենաներ ևս կան Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է PMMG-ն հայատյաց տեսանյութի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ պետական պարտքը վերջին 9 ամսում աճել է Ի՞նչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ ՔԿ մեկնաբանությունը․ Sputnik Արմենիա Բաքվից արձագանքել են Փաշինյանին ու մեղադրել Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը Միայն դավաճան ճիվաղները կարող են բանակն ու անվտանգությունը տարանջատել ու վայրահաչել Ստեփանավանի նախկին քաղաքապետը, կինը և զավակները հրավիրվել են գույքի բռնագանձման գործով վարչություն Նիկո'լ Անհող, քո նման կապիտուլյանտ ու խաղաղություն մուրացողից Ադրբեջանն ի'նչ ասես պահանջելու և ստանալու է. Գագիկ Համբարյան Զավեշտ. Լեոնիդ Բրեժնևի կերպարով բեմ դուրս եկած այս պատուհասի մեդալներից միայն մեկն է պետական պարգև Թուրքիայի ներկայացուցիչը դեմ է Սփյուռքին Գերմանիան նախնական համաձայնություն է տվել Թուրքիային 40 Eurofighter կործանիչներ վաճառելուն. Milliyet Ղարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո կավելացնենք ՀՀ կառավարության բյուջեում. ՀՀ-ում ԵՄ դեսպան Կա մեկ մեծ խոչընդոտ «Ուղեղլվա»․ Մաս 5․ Ցույց տվեց անկողինը, կիսադատարկ սառնարանը, զուգարանը ու ասաց, թե երբ կգնա. yerevan.today Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ Խայտառակ ծրագիր են մշակել․ մանկավարժնե՛ր, դուք պարտավոր եք ոտքի կանգնել․ մանկավարժը՝ Չեխիայից (video) Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am