Աննա Հակոբյանի «սվիտան»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2020 թ. պատերազմից հետո մի որոշ ժամանակ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, զգալի պասիվ էր: Սակայն վերջին շրջանում, բացի ամուսնուն գրեթե բոլոր պաշտոնական ու աշխատանքային այցերի ժամանակ ուղեկցելուց, բավական մեծ ակտիվություն է ցուցաբերում՝ թեմատիկ խոշոր միջոցառումներ, պաշտոնական հանդիպումներ, զոհվածների ծնողների հետ հանդիպումներ և այլն:

Իհարկե, որևէ երկրում արտառոց ոչինչ չկա, երբ երկրի ղեկավարի կինը որոշակի ակտիվ գործունեություն է ծավալում: Սակայն այս պարագայում արտառոցը նման միջոցառումների ժամանակ Աննա Հակոբյանի «սվիտան» է: Բանն այն է, որ գրեթե բոլոր այդ միջոցառումներին նրան ուղեկցում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, հաճախ՝ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Լրատվամիջոցները հաճախ են նշում այս եռյակի մտերմության մասին, սակայն այստեղ խնդիրը միայն զուտ կանացի ընկերությունը չէ:

Տեսեք, օրենսդրությամբ, դատախազական գործունեությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով կարգավորվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ է, իսկ ՄԻՊ-ն ընդհանրապես իշխանություններից ու պետական մարմիններից անկախ ինստիտուտ է:

Այստեղ առաջին հերթին գործ ունենք հնարավոր շահերի բախման պայմաններում նշյալ ինստիտուտների անաչառության լուրջ կասկածների հետ՝ կապված իշխանությունների գործողությունների օրինականության կամ մարդու իրավունքների խախտման հետ: Մյուս կողմից՝ նման «սվիտայի» գործոնով պայմանավորված՝ կա տպավորություն, որ գործ ունենք որոշակի քաղաքական հայտի հետ, այդ թվում՝ հավանական ֆորսմաժորային իրավիճակների համար, ինչից ընտանեկան կառավարման համակարգի «հոտ» է գալիս: Իսկ այս ամենը, հասկանալի է, որևէ կապ չունի ժողովրդավարության հետ, որով այդքան պարծենում էին գործող իշխանությունները 2018 թ. իշխանափոխությունից հետո»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ԱԳՆ-ում «իրականությունը խեղաթյուրելու փորձ» են տեսել Փաշինյանի հայտարարություններում ՌԴ դեսպանն այցելել է Գյումրու 102-րդ ռազմաբազա ու ՌԴ Սահմանապահ ջոկատ Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին զգոնությունն ուժեղացնելու մասին Պապիկյանին մնացել են Նիկոլի հռչակած …հազար քառակուսի կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը…Գեղամ Մանուկյան Գյումրիում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած Թուրքիայի ներկայացուցիչը Հայաստանում Սփյուռքի դեմ ելույթ է ունեցել Օդի ջերաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կիջնի Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը». քաղաքագետ Հոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտել Վարդան Մինասյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են ՀՀ դատախազություն Հրազդանում բախվել են «Chevrolet Niva»-ն ու «ՎԱԶ 21121»-ը. կա տուժած Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան Իսրայելը երբեք որևէ ծրագիր չի ունեցել Թուրքիայի դեմ. Իսրայելի նախագահ Իբրև թե քաղաքապետարանը պուպուշ ա, իսկ Արթուր Չախոյանը սուրբերին շառ ա անում․ Չախոյանի արձագանքը՝ Կոստանյանին Թրամփը կոչ է արել մահապատիժ մտցնել միգրանտների համար «Թբիլիսին պետք է հրաժարվի որդեգրած քաղաքականությունից»․ Վայմարյան եռանկյունի Վերջին 1 ամսվա ընթացքում հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ավտոմեքենաների թվում ՔՊ-ականների մեքենաներ ևս կան Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է PMMG-ն հայատյաց տեսանյութի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ պետական պարտքը վերջին 9 ամսում աճել է Ի՞նչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ ՔԿ մեկնաբանությունը․ Sputnik Արմենիա Բաքվից արձագանքել են Փաշինյանին ու մեղադրել Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am