Աստված ճանապարհը ցույց է տալու, թե ոնց ենք վերադառնալու, և դա կոչվելու է հաղթական վերադարձ․ Արցախի թեմի առաջնորդ

Ադրբեջանի իշխանությունը ոչնչացնում է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունը, իսկ ՀՀ-ի իշխանությունները լռում են, «Ապառաժ»-ին տված հարցազրույցում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Ցավոք սրտի, եթե սա մի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացում է և այդ ժողովրդի իշխանության կողմից իրավական, քաղաքական գնահատական չի տրվում, հասարակ ժողովուրդը ոչինչ չի կարող անել, եկեղեցին իր ամբողջ ուժականությամբ չի կարող ազդել, սա պետական քաղաքականություն է, ոչնչացումը տեղի է ունենում Ադրբեջանի իշխանության կողմից, իսկ ՀՀ-ի իշխանությունները լռում են։ Սա ցավ է։ Իսկ մեր հասարակական կազմակերպությունները ինչքան էլ ծեծեն միջազգային կառույցների դռները, այդ դռները փակ են, մարդկանց ականջներն էլ խուլ։

Եկեղեցին, ինչքանով կարողանում է, իր խողովակներով հասու է դարձնում այս ցավալի երևույթները, սրանք էլ մնում են անպատասխան։ Բազմիցս նամակներ ենք հղել, բազմիցս բարձր մակարդակով Վեհափառ Հայրապետը հրավիրել է անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին, Համաշխարհային եկեղեցիների խորհուրդին, տասնյակ անգամներ Էջմիածինը և Էջմիածնում գործող գրասենյակը տարբեր մակարդակով դեսպանների է դիմել, բայց ցավ ենք ապրում, որ նույն փութաջանությամբ ՀՀ-ի իշխանություններն անգամ մատը մատին չեն տալիս, իսկ եթե նվիրական ձևով իշխանություններն ուզեն, անշուշտ այդ դռները կբացվեն, դատական հայց կներկայացվի։ Այսօր ՀՀ-ի իշխանություններն անգամ չեն ճանաչել բռնի տեղահանված Արցախի հարցի իրավական ձևաչափը։ Տարին լրանում է անգամ սգի օր չեն հայտարարել։

Այդ վանդալիզմի ձեռքը բռնող չկա, դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք կհասկանանք, որ դա ոչ միայն մեր ոգին է սպանում, այլ նաև մեր մարմինը, այս առումով ցավալի է, որ բոլորը ոչ միայն չեն խոսում, այլ համակերպվում են այն իրականության հետ, որն Ադրբեջանն իրականացնում է։ Գրասենյակային ցավ ապրելու, խոսքից անդին ոչ մի աշխատանք չի իրականացվում իշխանությունների կողմից»,- շեշտել է Արցախի թեմի առաջնորդը։

Հարցին՝ Արցախի հայաթափումից հետո համարյա մեկ տարի է անցել, բայց տպավորություն է, թե երկար տարիներ են անցել, ու ամեն ինչ արվում է հարցը մոռացության տալու համար։ Ինպե՞ս կարող ենք վերադարձի նկատմամբ հավատը վառ պահել, իրատեսական հավատը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պատասխանել է․

«Բոլորս ենք ուզում այդ ավետիսը, բարի լուրը լսել և Արցախում ապրել։ Արցախը մենք չենք կորցրել, Արցախը կա ու շարունակում է մնալ, Արցախը չի ընկել, ընկնողը մենք ենք եղել, մենք ընկանք, ծնկի եկանք ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես․․․


Ինչո՞ւ այդպես եղավ։ Մենք պետք է հետ գնանք դեպի մեր ակունքները, տեսնենք, թե մեր նախնիներն ի՞նչ են արել, ի՞նչ գործընթաց են սկսել, որը մենք չենք շարունակել։ Սուրբ գրքում գրված է՝ «ես եմ Հայկի, Նոյի և Գրիգոր Լուսավորչի Աստվածը։ Հայկ նահապետը չարի դեմ պայքարել է, Հայաստան երկիր է ստեղծել, հույսի երկիր է դարձրել, Նոյ նահապետն իր ընտանիքն է փրկել, Լուսավորիչն այնքան խորը հավատ է ունեցել, որ Աստված իջել է Արարատյան դաշտավայրում։ Այս երեք անձերը ընտանիքի, հայրենիքի ու հավատի գաղափարն են մարմնավորում։

Մենք հեռացե՞լ ենք մեր հայրերի տված ուխտից, իհարկե հեռացել ենք։ Այդ դեպքում ի՞նչ ենք ուզում։ Երբ հրեա ժողովուրդը հեռացել էր իր Աստծուց, Աստված ասաց՝ ես Ձեզ կմատնեմ Ձեր թշնամիների ձեռքը, հիմա մեր թշնամիներն ի՞նչ տեսքով են, ի՞նչ գաղափարի կրող են, որտեղի՞ց են եկել, քո ներսի թշնամիների ձեռքն է տալո՞ւ։ Դու կկործանվես, եթե չկատարես քո նախնիների ուխտը։ Շղթան կտրվել է, հիմա ի՞նչ ենք ուզում։ Ոչ մի դաշնակից չունենք, որովհետև ամենակարևոր դաշնակցից՝ անդավաճան Աստծուց, մենք հեռացել ենք և մեղքի մեջ ընկել։ Աստվածապարգև հաղթանակները վերագրել ենք մեզ, անձնավորել ենք և ընկել մահացու մեղքի՝ հպարտության մեջ։

Որպեսզի նորից վերադառնանք մեր ակունքներին, պետք է օգտվենք մեր քրիստոնեական զինանոցից, ներենք իրար, զգանք մեր մեղքը, խոստովանենք, ապաշխարենք ու այդ դեպքում ծնկած վիճակից դուրս ենք գալու, բայց եթե դա չենք գիտակցում, ով ուզում է գա, ինչ ուզում է տեղի ունենա, չի լինելու։ Մենք հեռացել ենք ոչ միայն Աստծուց, այլ նաև մեր հայրերից։ Ուզում ես քամի ցանե՞ս ու ի՞նչ հնձես, փոթորիկ ես հնձելու, իսկ եթե ցորեն ցանես, ցորեն ես ճաշակելու։ Մենք հպարտություն ցանեցինք, ի՞նչ ենք քաղելու։

Պետք է մեր ինքնությունը տանենք դեպի մեր ակունքները, մեր գենետիկ հիշողությունը կապված է դրա հետ։ Մենք դրանով պիտի կարողանանք մեր ինքնությունը համեմել Աստծո խոսքով և մեր նահապետների տված լույսը տեսնել։ Արցախի վերադարձը պայմանավորված է այս հանգամանքներով․ կզղջանք, կգիտակցենք, Աստված ճանապարհը ցույց է տալու, թե ոնց ենք վերադառնալու, և դա կոչվելու է հաղթական վերադարձ, եթե մենք հավատում ենք դրան»։

Հարցազրույցն ամբոջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 441 անգամ
Լրահոս
Արդեն պարզ է Նիկոլ Փաշինյանի ուղերձի հիմնական ասելիքը․ Արսեն Բաբայան Մոլդովան արգելել է ՔՊ-ական պատգամավորի ավիաընկերության գործունեությունն իր տարածքում Ո՞րն է "հարբեցող ծաղրածու" Նիկոլի խաղաղության խասյաթը Նիկոլ Փաշինյանը Ալիևին զեկուցեց հպատակվելու մասին Պատահական չի ընտրվել «գաղափարախոսական» ուղերձի օրը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Նոր Սահմանադրության ընդունմամբ Փաշինյանն իրականացնում է Ադրբեջանի պահանջը․ քաղաքագետ «2021թ. կեղծ «խաղաղությունով» խաբեց՝ հանձնելով Արցախը և ՀՀ 220 ք/կմ-ը, 2026թ-ին «իրական Հայաստանով» է խաբելու՝ կործանման տանելով այն» Սա այն ամենն է, ինչը պետք է իմանալ ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի հեղինակության մասին Ալիևը այսօր հերթական անգամ օկուպացված Ստեփանակերտում է... Հայաստնաի վարչապետը «հանկարծ» հայտարարում է Սահմանադրությունը փոխելու մասին Վարչապետի աշխատակազմը բժշկական խալաթներ է գնել «Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է». Վարուժան Գեղամյան Նոր սահմանադրության ընդունումը էական է Զինծառայողի մահվան գործով երկու անձ է կալանավորվել. նրանք մեղադրվում են զինվորին ինքնասպանության հասցնելու մեջ Զելենսկին գնահատվեց որպես քաղաքական դիակ. այս շարքում իր հերթին է սպասում նաև Փաշինյանը ՔԿ-ն հաստատում է Ով է Կիևյան կամրջից իրեն ցած նետած տղամարդը և ինչ է թողել մեքենայում Գարիկ Գալեյանին ազատազրկման դատապարտելու վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Էրդողանն արդեն իր անձրևանոցի միջոցով մտնում է մեկ այլ աշխարհաքաղաքական միջավայր. թուրքագետ Նիկոլը բազմիցս ապացուցել է, որ չունի արժեքաբանական ու գաղափարական սկզբունք․ ՀՀԿ խորհրդի անդամ Ինչո՞ւ եք այլանդակում քաղաքի փողոցները․ Հրայր Կամենդատյան Ջրաhեղձ եղած տղամարդու մարմին են գտել․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Փետրվարի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am