Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes GLC 220d-ն

Սեպտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes GLC 220d» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում