Հետաքրքիր զարգացում դասախոս կնոջը խեղդամահ անելու գործով. Նոր ապացույցներ են ի հայտ եկել

Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադվող Նարեկ Սարգսյանը շարունակում է մնալ կալանքի տակ, խափանման միջոցի փոփոխման բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ վկաների հարցաքննություններից հետո, մերժվում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Աննա Ծառուկյանը՝ նշելով, որ դա այլևս պատիժ է։

Ողբերգական դեպքը, ինչպես հայտնել ենք, տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, վկաների հարցաքննությունն արդեն ավարտվել է։

Նարեկ Սարգսյանի պաշտպանը, սակայն, շարունակում է պնդել, որ Սարգսյանը դեպքի հետ առնչություն չունի։ Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատավոր Յուզբաշյանին ինքնաբացարկ են հայտնել, քանի որ, ըստ պաշտպանի՝ նա կողմնակալ է։

«Նա, իմ տպավորությամբ, Նարեկ Սարգսյանին հանցագործի աչքերով է նայում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ վկաների հարցաքննությունից հետո, երբ տուժող կողմը պետք է հարցաքննվեր, մեղադրյալին և փաստաբանին հեռացրել են մեկ սեղան այն կողմ՝ տպավորություն ստեղծելով, որ Նարեկ Սարգսյանը կարող է վնասել տուժողներին, միևնույն ժամանակ, փաստաբանին նույնացնելով նրա պաշտպանյալի հետ։ Բացի այդ, ըստ փաստաբանի, դատավորի՝ նախկինում դատախազ աշխատելու հանգամանքը ևս ազդեցություն ունի նրա վերաբերմունքի հետ, ըստ նրա՝ դատարանում երկու դատախազի դեմ է պայքարում։

Անդրադառնալով գործի հանգամանքներին՝ փաստաբանը պնդեց, որ դեպքի ժամանակ՝ երեկոյան ժամը 21-ի սահմաններում, Նարեկ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել, գործում առկա են Նարեկ Սարգսյանի հեռախոսի ալեհավաքների արձանագրումը, որով հաստատվում է Սարգսյանի այլուրեքությունը։ Միևնույն ժամանակ, գործում առկա է մեկ այլ ալեհավաքի տվյալ, որը սպասարկել է դեպքի վայրում՝ Ադոնց 10 հասցեում, սակայն, ըստ փաստաբանի, դեպքը եղել է Ադոնց 6 հասցեում, ինչը պաշտպանության կողմը չի հերքում, սակայն պնդում են, թե կա վկա, որը հարցաքննության ժամանակ ասել է, թե մի քանի անգամ շրջադարձ է կատարել՝ մինչև Նարեկ Սարգսյանը երեխային վերցնի և տանի իր ծնողների տուն, ինչը տևում է 20-30 րոպե։

«Դրանից հետո դուրս է գալիս Սարգսյանը, ըստ տեսագրության՝ երեխայի հետ, շատ հանգիստ, երեխան կանգնում է ինքնագլորի վրա, մենք չենք տեսնում, որ երեխան լաց լինելիս լինի, հետագայում՝ Նարեկ Սարգսյանը չի խուսափում տեսախցիկներից, հարևան է տեսնում, շատ հանգիստ նստում է վկայի մեքենայում, վկան ասում է, որ երգ լսելով գնում են Նարեկ Սարգսյանի ծնողների տուն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ինքը մասնավոր հարցման է ենթարկել վկաների, որոնք ասել են, թե Սարգսյանը գնացել է իրենց տուն, հաց կերել, կատակներ արել, ալեհավաքներով ևս հաստատվել է, որ նա այդ ժամանակ գտնվել է նրանց տանը, սակայն այդ վկաների հարցաքննության փաստաբանների միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նրանք մասնագետներ չեն և չեն կարող ասել, թե ինչ հոգեվիճակում էր նա։

Ըստ փաստաբանի՝ տեսախցիկներով նաև արձանագրվել էր, որ մեկ տղամարդ է բարձրացել երրորդ հարկ, ապա՝ հեռացել՝ նկուղային՝ «0» հարկով, որի տեսախցիկները չեն առգրավվել գործով։ Աննա Ծառուկյանը նաև պնդում է՝ հակասություններ կան բժշկի ցուցմունքներում։

«Նախաքննության ընթացքում նա ասել է, որ բնակարան մուտք գործելու արդյունքում դուռը վրա քաշած է եղել, կողպած չի եղել, դրսից ներս՝ անմիջապես դիմացի հավտըածում եղել է ննջասենյակ, տեսել է, որ անկողնու վրա մեջքի վրա պառկած կին կա՝ անգիտակից, մոտ 30 տարեկան, ում աչքերն ու բերանը բաց է եղել, այնուհետև, ստուգել է աղջկա զարկերակը և բբային ռեֆլեքսը, որոնք բացակայել են։ Հետագայում դատարանում ցուցմունքում նշել է, որ ամեն ինչ արել է, էլեկտրասրտագրություն է իրականացրել, սակայն արձանագրությունը թողել է մարմնի կողքը, ինչը աբսուրդ է։ Նախ՝ իրենք չպետք է հեռանային, հետո՝ կանչի թերթիկ պետք է լինի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ժամը 04։30-ից դեպքի վայրի զննություն է իրականացվել, դիակի զննությունը վերջում է եղել, դատաբժիշկ փորձագետը մարմնի վրա ջերմություն է արձանագրել, թեև շտապօգնության կանչի բժիշկն իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ դիակը սառն է եղել․ «Կանչի բժիշկն ասում է, որ դեմքը կապտած է տեսել, դատաբժշկական փորձաքննության արդյունքում տեսնում ենք, որ նույնիսկ դեմքի ներսային հատվածը՝ հերձման արդյունքում՝ վարդագույն է, կապտուկ չի եղել։ Բժիշկն ասում է, որ բերանը և աչքերը բաց են եղել, դեպքի վայրի զննությամբ, ապա նաև՝ դատաբժշկական փորձաքննությամբ աչքերն ու բերանը փակ է եղել, լեզուն՝ ատամների հետևում, մինչդեռ, ձեռքերով խեղդամահության դեպքում պետք է լեզուն դուրս ընկած վիճակում լինի»։ Վերոգրյալի հիման վրա՝ փաստաբանը պնդում է, որ մահը վրա է հասել ժամը 01։00-02։00-ի սահմաններում, ինչի հիման վրա պաշտպանության կողմը միջնորդություն կներկայացնի՝ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Փաստաբանի խոսքով՝ գործում առկա են մոլեկուլային գենետիկական փորձաքննության եզրակացություն, որով արձանագրվել է, որ տուժողի վերնազգեստի տարբեր հատվածներ եղել են բորբոսապատ, բացի՝ տուժողի կիսագուլպաներից, ինչը, ըստ պաշտպանի, խոսում է այն մասին, որ հագուստը փոխվել է՝ հետքեր վերացնելու համար, կարող էին փոխել և արդեն խոնավ, օգտագործված հագուստ օգտագործեր՝ լոգարանից։ Փաստաբանը նշում է, որ տուժողի եղունգների տակ չի հայտնաբերվել Նարեկ Սարգսյանի հագուստի մանրաթելեր, Սարգսյանի վրա՝ ևս չի եղել արյան հետքեր, սակայն համընկնել է հագուստների մանրաթելերը, ինչը պաշտպանին «չի անհանգստացնում», քանի որ նրանք ամուսիններ են։

Պաշտպանը պատրաստվում է մանեկեններ բերել դատաքննության ընթացքում, որոնք, ըստ նրա, պետք է ապացուցեն, որ երկու ձեռքով խեղդելու գործողության հետ գործ չունեն․ «Սա կա՛մ մեկ ձեռքով է, ավելին՝ քերծվածքներ կան, որոնք կարող էին լինել կանացի՝ սուր եղունգներով, ակոսավոր հետքերի հետ գործ ունենք, որը կասկած է հարուցում, որ կարող է լինել նաև պարանով արված գործողություն, հետքերը շարունակվում են մինչև վզի հատվածը, մինչդեռ, տուժողը պառկած է եղել»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 1128 անգամ
Լրահոս
«Նիկոլը գալու է․ հաջորդը խոշտանգվելու են Սամվել Ալեքսանյանը․ Սուքիասյանը»․ Ռուզան Ստեփանյան (video) Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման մի քանի հյուրեր հայտնվել են հիվանդանոցում․ Armat Media Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները «Սասու՛ն, չմոռանաս՝ քֆուրն օրհնանք է, դե լսի՛ր՝ ով ես դու»․ Վահե Մովսիսյան (video) Սա ամենամեծ խայտառակություններից մեկն է․ ի՞նչ նոր բան արեցին Կաթողիկոսի դեմ (video) Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Պատերազմի ողբերգական ավարտից հետո ես մի բան որոշեցի․ Բագրատ Սրբազանի պատմությունը (video) Երևանում գործող «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝ Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Արտակ Զաքարյան «Ո՞վ եք դուք․․․ 13 մլն դոլար պարգևավճարով սրանք գնում են զխտկվելու»․ Վահե Մովսիսյան (video) Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին Հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները Երևանում «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է (video) Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am