Հետաքրքիր զարգացում դասախոս կնոջը խեղդամահ անելու գործով. Նոր ապացույցներ են ի հայտ եկել

Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադվող Նարեկ Սարգսյանը շարունակում է մնալ կալանքի տակ, խափանման միջոցի փոփոխման բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ վկաների հարցաքննություններից հետո, մերժվում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Աննա Ծառուկյանը՝ նշելով, որ դա այլևս պատիժ է։

Ողբերգական դեպքը, ինչպես հայտնել ենք, տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, վկաների հարցաքննությունն արդեն ավարտվել է։

Նարեկ Սարգսյանի պաշտպանը, սակայն, շարունակում է պնդել, որ Սարգսյանը դեպքի հետ առնչություն չունի։ Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատավոր Յուզբաշյանին ինքնաբացարկ են հայտնել, քանի որ, ըստ պաշտպանի՝ նա կողմնակալ է։

«Նա, իմ տպավորությամբ, Նարեկ Սարգսյանին հանցագործի աչքերով է նայում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ վկաների հարցաքննությունից հետո, երբ տուժող կողմը պետք է հարցաքննվեր, մեղադրյալին և փաստաբանին հեռացրել են մեկ սեղան այն կողմ՝ տպավորություն ստեղծելով, որ Նարեկ Սարգսյանը կարող է վնասել տուժողներին, միևնույն ժամանակ, փաստաբանին նույնացնելով նրա պաշտպանյալի հետ։ Բացի այդ, ըստ փաստաբանի, դատավորի՝ նախկինում դատախազ աշխատելու հանգամանքը ևս ազդեցություն ունի նրա վերաբերմունքի հետ, ըստ նրա՝ դատարանում երկու դատախազի դեմ է պայքարում։

Անդրադառնալով գործի հանգամանքներին՝ փաստաբանը պնդեց, որ դեպքի ժամանակ՝ երեկոյան ժամը 21-ի սահմաններում, Նարեկ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել, գործում առկա են Նարեկ Սարգսյանի հեռախոսի ալեհավաքների արձանագրումը, որով հաստատվում է Սարգսյանի այլուրեքությունը։ Միևնույն ժամանակ, գործում առկա է մեկ այլ ալեհավաքի տվյալ, որը սպասարկել է դեպքի վայրում՝ Ադոնց 10 հասցեում, սակայն, ըստ փաստաբանի, դեպքը եղել է Ադոնց 6 հասցեում, ինչը պաշտպանության կողմը չի հերքում, սակայն պնդում են, թե կա վկա, որը հարցաքննության ժամանակ ասել է, թե մի քանի անգամ շրջադարձ է կատարել՝ մինչև Նարեկ Սարգսյանը երեխային վերցնի և տանի իր ծնողների տուն, ինչը տևում է 20-30 րոպե։

«Դրանից հետո դուրս է գալիս Սարգսյանը, ըստ տեսագրության՝ երեխայի հետ, շատ հանգիստ, երեխան կանգնում է ինքնագլորի վրա, մենք չենք տեսնում, որ երեխան լաց լինելիս լինի, հետագայում՝ Նարեկ Սարգսյանը չի խուսափում տեսախցիկներից, հարևան է տեսնում, շատ հանգիստ նստում է վկայի մեքենայում, վկան ասում է, որ երգ լսելով գնում են Նարեկ Սարգսյանի ծնողների տուն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ինքը մասնավոր հարցման է ենթարկել վկաների, որոնք ասել են, թե Սարգսյանը գնացել է իրենց տուն, հաց կերել, կատակներ արել, ալեհավաքներով ևս հաստատվել է, որ նա այդ ժամանակ գտնվել է նրանց տանը, սակայն այդ վկաների հարցաքննության փաստաբանների միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նրանք մասնագետներ չեն և չեն կարող ասել, թե ինչ հոգեվիճակում էր նա։

Ըստ փաստաբանի՝ տեսախցիկներով նաև արձանագրվել էր, որ մեկ տղամարդ է բարձրացել երրորդ հարկ, ապա՝ հեռացել՝ նկուղային՝ «0» հարկով, որի տեսախցիկները չեն առգրավվել գործով։ Աննա Ծառուկյանը նաև պնդում է՝ հակասություններ կան բժշկի ցուցմունքներում։

«Նախաքննության ընթացքում նա ասել է, որ բնակարան մուտք գործելու արդյունքում դուռը վրա քաշած է եղել, կողպած չի եղել, դրսից ներս՝ անմիջապես դիմացի հավտըածում եղել է ննջասենյակ, տեսել է, որ անկողնու վրա մեջքի վրա պառկած կին կա՝ անգիտակից, մոտ 30 տարեկան, ում աչքերն ու բերանը բաց է եղել, այնուհետև, ստուգել է աղջկա զարկերակը և բբային ռեֆլեքսը, որոնք բացակայել են։ Հետագայում դատարանում ցուցմունքում նշել է, որ ամեն ինչ արել է, էլեկտրասրտագրություն է իրականացրել, սակայն արձանագրությունը թողել է մարմնի կողքը, ինչը աբսուրդ է։ Նախ՝ իրենք չպետք է հեռանային, հետո՝ կանչի թերթիկ պետք է լինի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ժամը 04։30-ից դեպքի վայրի զննություն է իրականացվել, դիակի զննությունը վերջում է եղել, դատաբժիշկ փորձագետը մարմնի վրա ջերմություն է արձանագրել, թեև շտապօգնության կանչի բժիշկն իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ դիակը սառն է եղել․ «Կանչի բժիշկն ասում է, որ դեմքը կապտած է տեսել, դատաբժշկական փորձաքննության արդյունքում տեսնում ենք, որ նույնիսկ դեմքի ներսային հատվածը՝ հերձման արդյունքում՝ վարդագույն է, կապտուկ չի եղել։ Բժիշկն ասում է, որ բերանը և աչքերը բաց են եղել, դեպքի վայրի զննությամբ, ապա նաև՝ դատաբժշկական փորձաքննությամբ աչքերն ու բերանը փակ է եղել, լեզուն՝ ատամների հետևում, մինչդեռ, ձեռքերով խեղդամահության դեպքում պետք է լեզուն դուրս ընկած վիճակում լինի»։ Վերոգրյալի հիման վրա՝ փաստաբանը պնդում է, որ մահը վրա է հասել ժամը 01։00-02։00-ի սահմաններում, ինչի հիման վրա պաշտպանության կողմը միջնորդություն կներկայացնի՝ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Փաստաբանի խոսքով՝ գործում առկա են մոլեկուլային գենետիկական փորձաքննության եզրակացություն, որով արձանագրվել է, որ տուժողի վերնազգեստի տարբեր հատվածներ եղել են բորբոսապատ, բացի՝ տուժողի կիսագուլպաներից, ինչը, ըստ պաշտպանի, խոսում է այն մասին, որ հագուստը փոխվել է՝ հետքեր վերացնելու համար, կարող էին փոխել և արդեն խոնավ, օգտագործված հագուստ օգտագործեր՝ լոգարանից։ Փաստաբանը նշում է, որ տուժողի եղունգների տակ չի հայտնաբերվել Նարեկ Սարգսյանի հագուստի մանրաթելեր, Սարգսյանի վրա՝ ևս չի եղել արյան հետքեր, սակայն համընկնել է հագուստների մանրաթելերը, ինչը պաշտպանին «չի անհանգստացնում», քանի որ նրանք ամուսիններ են։

Պաշտպանը պատրաստվում է մանեկեններ բերել դատաքննության ընթացքում, որոնք, ըստ նրա, պետք է ապացուցեն, որ երկու ձեռքով խեղդելու գործողության հետ գործ չունեն․ «Սա կա՛մ մեկ ձեռքով է, ավելին՝ քերծվածքներ կան, որոնք կարող էին լինել կանացի՝ սուր եղունգներով, ակոսավոր հետքերի հետ գործ ունենք, որը կասկած է հարուցում, որ կարող է լինել նաև պարանով արված գործողություն, հետքերը շարունակվում են մինչև վզի հատվածը, մինչդեռ, տուժողը պառկած է եղել»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 930 անգամ
Լրահոս
Երկուշաբթի նախատեսվող հոսանքազրկման հասցեները Իրանը Արևմուտքի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել Մեկնարկվել է «Իմ հավատամքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆիլմի պրեմիերան Տարբեր ծախու գրչակներ ու պլագիատի գուրուներ տոտալ լծվել են Արցախի գործոնի հերթական քարկոծմանն ու հակաարցախյան թեզերի նոր «պորցիայի» գեներացմանը Ռուսական բանակը գնդակոծել է Հուլյայպոլեն Ազատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. վերջինը գլխիվայր շրջվել է ․ կան վիրավորներ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը Կոմիտասի անվան զբոսայգին այսօր Ծնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան Աբրահամյան Երևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է․ կա նոր փլուզման վտանգ ՔՊ-ական պատգամավորը ժամկետից ուշ է հայտարարագիր ներկայացրել. ինչ ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը Ավագանու անդամի ծաղրական-հումորային տեսանյութը՝ նվիրված Ավինյանին Թուրքիայի ու Ադրբեջանի համար պայմանագիրը պարզապես ժամանակավոր դադար է. Վահե Սարգսյան Տան բակից փրկարարները մոտ 85 տոննա ջուր են հեռացրել Երևանում թոռն իմացել է տատի մահվան լուրն ու ծեծել բժշկին. վերջինս կոտրվածք է ստացել Հրայր Թովմասյանի կարևոր հայտարարությունը և մյուսների տարօրինակ լռությունը. Սուրեն Սուրենյանց Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը Ինչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.am Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում Եվրոպան վերացնի վիզային ռեժիմը Հայաստանի հետ, ստեղ վայ թեմ կմնանք ես ու Բենիամին կատուս. Արգիշտի Կիվիրյան Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն մշտապես ձախողված. Ոսկան Սարգսյան «Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին» Ախալցխացի աշխարհահռչակ հայի մասին Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ հնդկական հրթիռների գնման առաջարկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am