«Երկիր Մեդիայի» տնօրենին թույլ չեն տվել հատել սահմանը

Aravot.am-ը գրում է.

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն այսօր չի կարողացել երկրից դուրս գալ, օդանավակայանում նրան ասել են, որ պատճառը խափանման միջոցն է: Մինչդեռ այս տարվա ապրիլին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ իր եւ այլոց նկատմամբ կայացրել էր արդարացման դատական ակտ։ Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով միջադեպը՝ Բագրատ Եսայանը հետեւյալը նշեց. «Մեկ տարի առաջ սեպտեմբերին վճիռ է կայացվել կարճելու գործով, որը մենք բողոքարկել էինք, ապրիլին վճռի մեջ գրվեց, որ խափանման միջոցը վերացվում է: Վերաքննիչը գործը քննության ընդունեց եւ մեզ արդարացրեց: Բայց ապրիլ ամսից մինչեւ հիմա այդ գործը չի հասել առաջին ատյան, որպեսզի խափանման միջոցը հանեն: Այսինքն` անցյալ տարի սեպտեմբերին գործը կարճվել է առաջին ատյանի դատարանի կողմից, Վերաքննիչում մեր բողոքի հիման վրա արդարացվել ենք, խափանման միջոցն անցյալ տարվա սեպտեմբերին հանվել է, բայց մինչեւ հիմա փաստացի իմ ելքի վրա արգելք կա: Ես պետք է գնայի հանգստանալու, սակայն օդանավակայանում մարդիկ ասել են, որ խափանման միջոցի խնդիր կա»,-ասաց Բագրատ Եսայանը: «Հայտնի վանկարկման հարցով մենք արդարացվեցինք, փաստորեն 3 ու կես տարի է անցել, վաղեմության ժամկետներն անցել են, արդարացման որոշում կա, բայց երեք ու կես տարի է, չենք կարողանում երկրից դուրս գալ՝ դատական համակարգի գործավարական բարդակի պատճառով, սա Կարեն Անդրեասյանի հիմնարկի բարդակն է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Հարցրինք՝ իր տպավորությամբ սա միայն անփութության արդյո՞ւնք է , թե նաեւ միտում է տեսնում: «Ես կարծում եմ՝ ընդհանուր բարդակը կա, բայց վստահ եմ, որ մեր գործերով նաեւ հատուկ միտում կա»,-ասաց Բագրատ Եսայանը: Ինչ վերաբերվում է հայտնի գործին, հիշեցնենք, որ 10 հոգու մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Խոսքը, մասնավորաբար, վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Բ…ի տղա Նիկոլ» բացականչելուն: Բագրատ Եսայանն ասել էր, որ չի վանկարկել այդ արտահայտությունը, բայց դա չի նշանակում, որ համաձայն չէ դրա հետ:

դիտվել է 402 անգամ
Լրահոս
Բագրատաշենի անցակետի աշխատակիցների դանդաղ աշխատանքի հետևանքով կրկին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում. ահազանգ Ղրղզստանի նախագահը կայցելի Ռուսաստան Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին Ժամանակն է լռեցնել զենքերը. Անտոնիո Գուտերեշ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄ ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը․ Արշակ Սրբազան Իսրայելը ռմբակոծել է Գազան ու Բեյրութը Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր Վրաերթ՝ Երևանում. չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին «ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am