Ֆրանսիան նոր վարչապետ ունի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր վարչապետ է նշանակել եվրահանձնակատար, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Միշել Բարնիեին։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
«Նա հանձնարարել է նրան ստեղծել միասնության կառավարություն, որը կծառայի երկրին և ֆրանսիացի ժողովրդին», - ասել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը: