ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին զավթել է համայնքային հողը, տիրացել Ոստիկանության կայանատեղիին. «Հետք»

ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին զավթել է համայնքային հողը, տիրացել Ոստիկանության կայանատեղիին, գրում է «Հետքը»:

Կայքը գրում է. «Արտաշատի բաժնի միլիցիոների պաշտոնից իր կարիերան սկսած Արամ Հովհաննիսյանը 2018 թ․-ից հետո թռիչքային առաջխաղացում գրանցեց։ Կոտայքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց նշանակվեց Արմավիրի ոստիկանապետ, ապա՝ ոստիկանապետի տեղակալ, իսկ 2023 թ.-ից՝ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ։ Մինչ այդ՝ 2022 թ․-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նախագահ Վահագն Խաչատուրյանն Արամ Հովհաննիսյանին շնորհել է Ոստիկանության գեներալ-մայորի կոչում։

Կարիերային զուգահեռ Ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է Ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։

Ամիսներ առաջ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 25/8 հասցեում, ավարտին են հասցվել երկհարկանի շինության վերակառուցման աշխատանքները։ Ընդլայնված այդ շինությունը սեփականության իրավունքով պատկանում է Հրաչյա Արամի Հովհաննիսյանին՝ ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի որդուն։ Կառուցապատող Հրաչյա Հովհաննիսյանը Արտաշատ համայնքի ՔՊ-ական ղեկավարի խորհրդականն է, դրանից առաջ՝ 2021 թ․-ին, ՔՊ-ի ցուցակով ավագանու թեկնածու էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2014-2016 թթ.-ին Արամ Հովհաննիսյանը զբաղեցրել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը։ Այդ բաժնի շենքի հարևանությամբ՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացած մոտ 200 քմ հողամասը տարիներ շարունակ ծառայել է որպես Ոստիկանության Շենգավիթի բաժնի մեքենաների կայանատեղի։ 2015 թ.-ի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ կայանատեղիի զբաղեցրած հողամասի մի մասն աճուրդով վաճառվել է Շենգավիթի ոստիկանապետի 21-ամյա որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։ 81.66 քմ հողամասի մեկնարկային գինն աճուրդում սահմանվել է 2 միլիոն 41 հազար 500 դրամ, որը Հրաչյա Հովհաննիսյանը գնել է 2 միլիոն 143 հազար 575 դրամով։ Հողամասն օտարվել է հասարակական շինություն կառուցելու նպատակով։ 2016 թ․-ին Հրաչյա Հովհաննիսյանը ստացել է շինթույլտվություն և ձեռք բերած հողամասի վրա երկհարկանի շինություն է կառուցել։ Թե ի՞նչ միջոցներով է 21-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը հողը ձեռք բերել և նման շինարարություն իրականացրել, հայտնի չէ։

Հասարակական կառույցի սեփականատեր դառնալուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը զավթել է նախկին կայանատեղիի մյուս մասը՝ 70քմ և 4քմ հողամասերը, որոնց վրա ապօրինի շինարարություն է իրականացրել։ Մենք կարող ենք ենթադրել, թե ինպես է Երևանի քաղաքապետարանը «վերահսկողություն իրականացրել», որ չկանխվի հողամասի զավթումը։ 2021 և 2022 թթ․-ին Երևանի քաղաքապետեր Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը որոշել են օրինականացնել Արամ Հովհաննիսյանի որդու ապօրինությունները։ Երևան համայնքի ղեկավարների որոշումներով օրինականացվել են համայնքային հողի վրա ինքնակամ կառուցված շինությունները և ուղիղ վաճառքով օտարվել Հրաչյա Հովհաննիսյանին։ Ընդհանուր 74 քմ հողամասի համար Հովհաննիսյանը Երևան համայնքի բյուջե է վճարել 2 միլիոն 8 հազար 692 դրամ։

Այս տարածքը ձեռք բերելուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը կրկին շինթույլտվություն է ստացել և վերակառուցել է արդեն գոյություն ունեցող երկհարկանի շինությունը։ Ընդհանուր առմամբ 156 քմ հողամասի վրա այժմ հասարակական նշանակության երկհարկանի շինություն կա, որտեղ տարբեր տնտեսվարողներ տարածք են վարձակալել և գործունեություն են ծավալում։ Ի միջի այլոց, ոստիկանապետի որդուն պատկանող տարածքում տեղակայված «Ֆոտո ստուդիան» և պատճենահանման կետը, որը Շենգավիթի անձնագրայինի մուտքից մոտ 10 մետր հեռավորության վրա է, փոխկապակցված է Շենգավիթի անձնագրայինի պետի հետ։

Այս փաստերի համադրությունը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ Ոստիկանության կայանատեղին և համայնքային հողը իրականում ձեռք է բերել ոչ թե Հրաչյա Հովհաննիսյանը, այլ նրա հայրը՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Մեկնաբանություն և պարզաբանումներ ստանալու նպատակով «Հետքը» գրավոր հարցմամբ դիմեց Ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին։ Ստորեւ՝ նրան ուղղված հարցերը.

2015 թ․-ին Ձեր որդին 21 տարեկան է եղել։ Որտեղի՞ց նրան 2.1 միլիոն դրամ՝ համայնքային 81 քմ հողամասը գնելու համար։ 2015 թ․-ին նա աշխատանք ունե՞ր։

Արդյոք Դու՞ք եք առաջարկել Ձեր որդուն, որ հողամասը գնի կամ այն ձեռք բերվի իր անունով։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի՝ որպես կայանատեղի օգտագործած տարածքը, Ձեր որդու անունով ձեռք բերելու ժամանակ Ձեզ չի՞ մտահոգել, որ գործարքի հետևանքով անհարմարություն եք պատճառելու առաջին հերթին ՀՀ ոստիկանությանը, և որ կայանատեղին գնելու որոշումը Ոստիկանության շահերին դեմ է։

Դուք տեղյակ եղե՞լ եք, որ Ձեր որդին հետագայում համայնքային հող է զավթել, որի վրա ապօրինի շինարարություն է իրականացրել։ Որպես իրավապահ կառույցի բարձրաստիճան պաշտոնյա ի՞նչ գործողություններ եք ձեռնարկել Ձեր որդու հակաօրինական վարքագիծը կանխելու՝ համայնքին հնարավոր վնասից պաշտպանելու ուղղությամբ։
Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, չհերքելով ներկայացված փաստերը, չհակադարձելով մեր հարցման մեջ արված պնդումներին, հայտնել է․ «Ի պատասխան Ձեր գրության՝ խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ Ձեր կողմից բարձրացված հարցերից բխող տեղեկատվության տնօրինողը չեմ հանդիսանում։ Տղաս՝ Հրաչյա Արամի Հովհաննիսյանը, չափահաս անձ է, ունի իր եկամտի աղբյուրը, հետևապես առաջարկում եմ, որպես իրավասու սուբյեկտի, հարցերն ուղղել իրեն և ստանալ պատշաճ արձագանք»։

Ոստիկանապետի որդին՝ Հրաչյա Հովհաննիսյանը, «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ կայանատեղիի զբաղեցրած հողամասի վաճառքի մասին իմացել է հայտարարությունից, որի համաձայն՝ հողամասը համայնքային է եղել, չի պատկանել Ոստիկանությանը։ Հարցին, երբ հողամասը գնեցիք, Ձեր հայրը Ձեզ չհարցրե՞ց, թե ինչու եք Ոստիկանության կայանատեղին գնել, նա բացասական պատասխան տվեց։ Նրա խոսքով` 81,66 քմ հողամասն անբարեկարգ տարածք է եղել, որտեղ մեքենաներ հնարավոր չէր կանգնեցնել։ Անդրադառնալով սեփականաշնորհած հողատարածքի հարևանությամբ գտնվող համայնքային հողամասը զավթելուն և դրա վրա ապօրինի շինարարության մասին մեր դիտարկմանը՝ Հրաչյա Հովհաննիսյանն ասաց․ «Տվյալ տարածքում աղբ էր կուտակվում, անօթեւան մարդ կար։ Մեր շինության կոնդիցիոները այրվել է մի քանի անգամ՝ այդ մասում կուտակված աղբն այրելու հետևանքով։ Մենք մաքրեցինք տարածքը, որից հետո ինքնակամ կառույցներն օրինականացնելու որոշումը եղավ, օրինականացրինք»։

Հրաչյա Հովհաննիսյանը չի կարծում, որ իր գործողություններով վնաս է հասցրել հոր՝ Ոստիկանության պետի հեղինակությանը։ Իսկ թե ինչ միջոցներով է 2015 թվականին (21 տարեկանում) հողամասը գնել և շինարարություն արել, ոստիկանապետի որդին պատասխանեց, որ ձեռնարկատիրությամբ է զբաղվել, այգիներ ունեն, ինչպես նաև՝ Լանջազատ համայնքի տարածքում հանգստի գոտի-տաղավարներ, որոնց վարձակալությունից եկամուտ են ստացել, իսկ շինարարությունն իրականացրել է վարկային միջոցներով։

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Բագրատաշենի անցակետի աշխատակիցների դանդաղ աշխատանքի հետևանքով կրկին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում. ահազանգ Ղրղզստանի նախագահը կայցելի Ռուսաստան Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին Ժամանակն է լռեցնել զենքերը. Անտոնիո Գուտերեշ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄ ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը․ Արշակ Սրբազան Իսրայելը ռմբակոծել է Գազան ու Բեյրութը Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր Վրաերթ՝ Երևանում. չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին «ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am