Երևանում առևանգել են Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ-ի կեղծ համազգեստով

Այսօր՝ սեպտեմբերի 4-ի, Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով առևանգում է տեղի ունեցել Երևանում։


Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող «SAN MARCO» լողավազանի մոտ 2 հոգի, ովքեր եղել են Ազգային անվտանգության տարբերանշանով հագուստով, մոտեցել են Երևանի բնակչուհի 55-ամյա Լուսինե Մ․-ին, ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակիցներ և նրան «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են անհայտ ուղղությամբ։

Բարեկամները կարճ ժամանակ անց ճշտել են, որ այդ 2 քաղաքացիներն առևանգել են Լուսինե Մ․-ին և ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Դեպքի փաստով «առևանգում» հատկանիշներով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առևանգվածը ԱՄՆ քաղաքացի է, նրա ամուսինը նույնպես ԱՄՆ քաղաքացի է և Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմեն է և կա վարկած, որ առևանգողները շատ լավ տեղեկացված են եղել նրանց ընտանիքի մասին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առևանգողների ինքնությունը ճշտելու, նրանց և առևանգվածին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առևանգվածը եղել իր «BMW» մակնիշի ավտոմեքենայով և երբ փորձել է նստել ավտոմեքենան, առևանգողները, ովքեր նույնպես եղել են «BMW»-ով, մոտեցել ու նրան առևանգել են։

դիտվել է 724 անգամ
Լրահոս
Մահացել է Սվետլանա Խարլապը Երևանում էլիտար շենքի աշխղեկը տեղափոխվել է հիվանդանոց․ նա մնացել է ավտոկռունկի և փորվածքի միջև Մատաղ... ննջեցյալների հիշատակ Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ Երրորդ փուլն անցել է ավելի լուրջ մթնոլորտում․ Աբբաս Արաղչի Երիտասարդ կնոջ կյանքը խլшծ վրաերթը պետք է քննության առարկա դառնա․ «Հանուն մարդու իրավունքների» քաղաքացիական նախաձեռնություն Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾ Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Փաշինյանը բարոյականություն ունենար, այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. փաստաբան Վերջացրեք էս ծածկադմփոցն ու գործ արեք Ալիևը հուշել է Փաշինյանին՝ ինչպես Հայաստանում ոչնչացնել «ռևանշիզմը» Արտակարգ իրավիճակ Իրանում․ կա 5 զոհ, մեծ թվով վիրավորներ Սահմանազատումից հետո ադրբեջանական զորքերը կլքեն օկուպացված տարածքները․ Սյունիքի մարզպետ Տեւական ժամանակ է՝ կրակոցներ կան գիշերվա ժամերին․ Սյունիքի մարզպետ Պուտինը պատրաստ է բանակցել Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության դադարեցման պայմանները Երևանում պատշգամբը փլուզվել է, և կինն ընկել է 2-րդ հարկից լվացք կախելու պահին «Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը Մոմավառություն-ակցիա՝ Փաշինյանի ավտոշարասյան զոհ դարձած Սոնա Մնացականյանի հիշատակին «Ադրբեջանի ԱԳ նախարարությունը շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները»․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը Ինչ սպասել Թրամփից․ նոր որոշում Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է իրավական գործընթացներում ընթացակարգային որոշումները․ ՀՀ ներկայացուցիչ Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ Իրանում հզոր պայթյուն է որոտացել․ կան հարյուրավոր տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am