Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կառավարությունը հավատարիմ է հաջորդ տասնամյակում իր ռազմավարական միջուկային սուզանավերի արդիականացման պլաններին: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին Շոտլանդիա այցի ժամանակ։
«Մեր նոր կառավարությունն անդրդվելի է միջուկային զսպման իր հանձնառության հարցում», – նրա խոսքերը մեջբերված են Բրիտանիայի կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Հիլին հավելել է, որ Լեյբորիստական կուսակցությունը, որն իշխանության է եկել հուլիսի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, մտադիր չէ դադարեցնել Vanguard տիպի միջուկային սուզանավերը Dreadnought տիպի նոր սուզանավերով փոխարինելու ծրագիրը։
Մեծ Բրիտանիան ունի Vanguard տիպի չորս միջուկային սուզանավ, որոնք կառուցվել են 1990-ական թվականներին՝ HMS Vanguard-ը, HMS Vengeance-ը, HMS Victorious-ը և HMS Vigilant-ը: Ըստ հաղորդագրության՝ այս սուզանավերը 2030-ականների սկզբին կփոխարինվեն Dreadnought տիպի սուզանավերով։
Սեպտեմբերի 2-ին Հիլին հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան ստիպված կլինի հրաժարվել մի քանի ռազմական ծրագրերից՝ կապված երկրում տիրող դժվարին ֆինանսական իրադրության հետ։ The Times թերթի աղբյուրների համաձայն՝ Լոնդոնը կարող է դադարեցնել Tempest ծրագիրը՝ մշակելու նոր սերնդի կործանիչ:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը