Սեպտեմբերի 2-ի ժամը 10.49-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 49-ամյա տղամարդ: Ըստ բժիշկ տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 9.30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդուն դանակահարել է 55-ամյա համաքաղաքացին: Բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 3-ի գիշերը՝ ժամը 23-ին, նա ներկայացել է Մուշի բաժին և խոստովանել կատարածը:
55-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը։ Քրեական վարույթը շարունակվում է:
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը