Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հետաձգվեց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով հերթական դատական նիստը։
Դիմումներ է ստացվել Հրայր Թովմասյանի և Արամ Օրբելյանից՝ դատական նիստը հետաձգելու և իրենց բացակայությունը հարգելի համարելու խնդրանքով։
Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ մինչև սեպտեմբերի 6-ը, ժամը՝ 12։00-ն։