Ներողություն, իսկ ո՞վ է այս ամենի մեղավորը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում «հանկարծ» որոշեց սիրազեղուն վերաբերմունք ցուցաբերել առ... Ռուսաստան: Հասկանում ենք, որ անհավատալի կարող է թվալ, ուստի Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը կմեջբերենք. «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ։ Այո, կան խնդիրներ, դրանք պետք է քննարկվեն, բայց մենք չենք կարող նման ձևով խոսել որևէ երկրի, մանավանդ Ռուսաստանի նման երկրի նկատմամբ, որի հետ բարեկամության ու համագործակցության խորը ավանդույթներ ունենք։ Դա պետական մտածելակերպ չէ»:

Իհարկե, սկզբունքորեն սխալ բան չի ասվել, լրիվ ընդհակառակը, սա այն բացառիկագույն դեպքերից է, երբ հնարավոր չէ նրա հետ չհամաձայնել: Բայց... մեկ վայրկյան: Ներողություն, իսկ ո՞վ բերեց-հասցրեց հայ-ռուսական հարաբերությունները ներկայիս վատագույն վիճակին, ո՞վ հասցրեց այն բանին, որ հիմա նման բաներ ասելու անհրաժեշտություն է զգացվում: Ո՞վ է այս վիճակի մեղավորը: Եվ ո՞ւմ է դիմում Նիկոլ Փաշինյանը: Տարիներ շարունակ, երբ բանիմաց ու լրջմիտ մարդիկ զգուշացնում էին Նիկոլ Փաշինյանին ու նրա քպականներին և քպամերձ շրջանակներին (որոնցից շատերն են, ի դեպ, աչքի ընկել հակառուսական ակտիվ դրսևորումներով), որ չի կարելի թշնամական տոն վերցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որ չի կարելի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել, որ չի կարելի այլոց հետ հարաբերություններ կառուցել ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների հաշվին, անմիջապես հետևում էր փաշինյանական քարոզիչների ագրեսիվ ռեակցիան՝ է՛լ «ռուսուլման», է՛լ ռուսաֆիլ, էլ ռուսամոլ, էլ... եսիմ ինչ:

Ավելին, Փաշինյանի քարոզիչները, ՔՊ-ին շաղկապված ու հենց քպական գործիչներն իբր իրենց ներքաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով պիտակում էին «Ռուսաստանի ագենտ», «Կրեմլի շպիոն» արտահայտություններով: Էլ ավելին՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ թշնամանք ու ատելություն էր տարածում՝ բառացիորեն մինչև վերջերս անպատասխանատու հայտարարություններ անելով, թե Ռուսաստանը թշնամաբար է դիրքավորված Հայաստանի ու հայության հանդեպ, Ռուսաստանն է Ադրբեջանին հրահրել, որ հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը թշնամու կողմից է և այդպես շարունակ:

Շատ չմանրամասնենք, այդ ամենը ամենօրյա ռեժիմով է եղել, բոլորիս աչքի առջև: Ու հիմա Նիկոլ Փաշինյանը ելնում ու նման բանե՞ր է ասում: Ո՞ւմ է ասում, էլի: Ինքը՝ իրե՞ն: Թե՞ ինչ-որ բան է փոխվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 421 անգամ
Լրահոս
Պեսկովը հայտնել է՝ ով է լինելու ԱՄՆ-ի հետ երկխոսության գլխավոր բանակցողը Երևանի ավագանին տրանսպորտի սակագնի հետ կապված նախագիծ է ընդունել Ծառերը կտրել եք, քայլում ես, փոշի կեղտ ա․․․ սրա մեղավորն ո՞վ է․․․ ավագանու անդամ (video) Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում. Նուբար Աֆեյան Ինձ պատճառն ասե՛ք․․․ 34 տարի Արցախում ապրած մայրս այսօր ոչ մի օգնություն չի կարողանում ստանալ․ ակցիա (video) Դժբախտության պատճառով դուրս էի եկել երկրից, վերադարձա, ասում են՝ ոչ մի օգնություն չենք տալու․արցախցի (video) Վանաձորի ոստիկանության բաժնում արցախցի երիտասարդին բռնnւթյան ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավինյա՛ն, կոռուպցիայի հետ ի՞նչ կապ ունես․ Մանուկ Սուքիասյան (video) #ՀԻՄԱ․«Թքող Ալե՛ն» ու Նիկոլ,դուք «եղեռնամոլներ եք», որոնց դեմ մենք հայցեր ենք ներկայացնելու․ Իշխանյան (video) Ադրբեջանը նախապատրաստվում է ներխուժել Հայաստան այն պահին, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին․ Արմեն Այվազյան Դեղորայքային անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս․ Անուշ Պողոսյանն ահազանգում է Աղբի մասով ի՞նչ եք արել, որ վարձավճարը թանկացրիք. ավագանու անդամը` Ավինյանին (video) Էս ու՞մ եք գժի տեղ դնում․ բռնող մարմինը՝ Ավինյանի դասարանցին է․․․ Մեսրոպ Մանուկյան (video) Ինձ երբևէ «մանիկյուր–պեդիկյուր» չեն արել․ Ավինյան Քանաքեռ-Զեյթունում սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ դանակահարված մյուս քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է Մաշտաբային ստախոս Ավինյա՛ն, հենց հիմա եկեք պատասխան տվեք ինչո՞ւ եք կազմակերպել «երևանցիների սպանդը» (video) Սիրիան և Լիբանանը համաձայնության են եկել սահմանին հրադադար հաստատելու շուրջ Գուցե իսկապե՞ս արժանի ենք … Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային օդից, ցամաքից և ծովից․ Al Jazeera Չի կարելի լռել և սպասել, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերը, իսկ ՔԿ-ն նախաձեռնելու ձևական վարույթ «Ու՞ր եք փախչում»․ Տիգրան Ավինյանը լքել է ավագանու նիստը․ Զարուհի Փոստանջյան (video) «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը». Երիտասարդների ակցիան ՔՊ գրասենյակի մոտ Ալիևները օկուպացված Արցախում են ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել Ադրբեջանից Նախիջևան և Երասխից Մեղրի երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման տարբերակ #ՈՒՂԻՂ․ «Ալիևը պատերազմ է հայտարարում»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am