Ինչպես հայաթափվեց Արցախը՝ Փաշինյանի «դաբրոյով» և Արևմուտքի թողտվությամբ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման միջազգային կենտրոնը՝ OCCRP-ն, որ աշխարհում հետաքննություններ իրականացնող խոշորագույն նախագիծ է, ծավալուն հետաքննություն է իրականացրել և պնդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար վարչակազմը խոչընդոտել է շրջափակված Արցախ հումանիտար բեռներ փոխադրելուն, ինչը կենսական նշանակություն ուներ լիակատար շրջափակման մեջ հայտնված 100 հազար մարդու համար: Նշվում է, որ, ըստ այդմ, խոչընդոտներ են ստեղծվել թե՛ Արցախում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի համար։ Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի արգելափակումը սկսվեց Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թ. հոկտեմբերին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։

Հետաքննության հեղինակները նշում են, որ ադրբեջանցիները ամեն կերպ խոչընդոտել են մարդասիրական բեռների տեղափոխմանը՝ մեքենաների լրացուցիչ ստուգումների, թույլտվությունների համար պատասխանները տևական ձգձգելու, տարբեր այլ միջոցներով։ Ալիևին այդ հարցում օգնել է Կարմիր մահիկի տեղական բաժանմունքը՝ ոտնահարելով մայր կազմակերպության որդեգրած սկզբունքները։ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Կարմիր խաչն արդեն 2023 թ. հուլիսի վերջին դադարեցրել էր մարդասիրական օգնության տեղափոխումը, իսկ ռուս խաղաղապահները օգնություն կարողանում էին տեղափոխել միայն օդով, այն էլ օբյեկտիվորեն չափազանց քիչ քանակությամբ։

Հիշեցնենք, որ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը վճռել էր, որ Ադրբեջանը պարտավոր էր ապահովել «անխոչընդոտ տեղաշարժը» Լաչինի միջանցքով, սակայն նույնիսկ դրանից հետո էլ Բաքուն շարունակել է լրջորեն սահմանափակել Կարմիր խաչի գործունեությունը. մարդասիրական կազմակերպությանը թույլ չի տրվել լիարժեք իրականացնել ծանր հիվանդների տարհանումը Հայաստան, բավարար պաշարներ՝ այդ թվում վառելիք, դեղորայք հասցնել մատակարարումներից ամբողջովին զրկված բնակչությանը։ Ինչպես հետագայում հայտնել էր Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, Ֆրանսիան և Եվրամիությունը երաշխավորել էին Արցախի բնակչության պաշտպանությունը, բայց հրաժարվել կատարել իրենց պարտավորությունները Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան զտումների ժամանակ։

Իսկ թե ինչպես էր Հայաստանի գործող իշխանությունը, մեղմ ասած, աջակցում Ադրբեջանին զտումների հարցում, ի թիվս այլ հանգամանքներից, կարելի է դատել հենց թեկուզ ազդեցիկ քպականների հայտարարություններից։ Օրինակ՝ սեպտեմբերյան էթնիկ զտումներից հետո քպական պատգամավոր, իսկ ներկայում՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե՝ «եթե ուզում եք ճիշտն իմանալ, Հայաստանի իրական անկախության օրը ոչ թե սեպտեմբերի 21-ն է, այլ սեպտեմբերի 19-ը», այսինքն՝ այն օրը, երբ հայաթափվեց Արցախը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 245 անգամ
Լրահոս
«Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը, այդ «տիտղոսները» հավերժ ձերն են. ձեզ մեկ է՝ Մելիք Ֆրանգյուլի «փառքը» հանգիստ չի տալիս». Մամիջանյան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Լեպսի ինտիմ կյանքը քննարկման կիզակետում․ 19-ամյա Ավրորան կոտրում է լռությունը Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասին Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակից 2 տղամարդ «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան «Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը կարելի է անվանել «ни рыба ни мясо». Կոչուբաև ՍԴ-ի որոշումը հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման. Գոհար Մելոյան Եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ. հայտարարություն Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը պետք է տապալվի. Սուրենյանց Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ից ստացվող հսկայական օգուտները․ ՌԴ ԱԳՆ «Խնդիրն այնքան բարդ է, որ կարճ ժամանակում չի կարող լուծվել»․ Կրեմլը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման մասին Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը Պուտինը չի ծրագրում մասնակցել Հռոմի պապի հուղարկավորությանը. Պեսկով Ամերիկյան 100-ից ավելի համալսարաններ դատապարտել են Թրամփի «քաղաքական միջամտությունը» «Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար ԱԱԾ-ն Yerevan.Today-ի 5 հարցից 4-ին չի պատասխանել, 5-րդ հարցին էլ պատասխանը գրեթե չի վերաբերում «Հատիկ առ հատիկ»․ Փաշինյանը պետությանն է վերադարձել 152 հազար դրամ ընդհանուր արժեքով 4 գույք ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը․ Սա փաստերի խեղաթյուրում է․ Քրիստինե Վարդանյան Սերգեյ Խաչատրյանը հեռանում է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից #ՀԻՄԱ․ «Ձեր արյունոտ գժի հետ, որ մտնեիք դիահերձարաններ, կտեսնեիք՝ արյան բաղնիքը որն է»․ Մանուկյան (video) #ՀԻՄԱ․ «ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում հայհոյում էր, հաղորդման հիմք ընդունեք»․ ՔԿ նախագահ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am