«Հրապարակը» գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կվճռվի համայնքապետ Առուշ Առուշանյանի ճակատագիրը։ Պրոբացիայի ծառայությունը, հիշեցնենք, դիմել է դատարան՝ ազատազրկման հետ կապ չունեցող նրա պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հայցով։ Գործը Սյունիքի մարզի դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։ Ըստ ուժի մեջ մտած դատավճռի՝ Առուշանյանը զրկվում է համայնքապետի պաշտոնից եւ եւս 5 տարի չի կարող պետական պաշտոն զբաղեցնել։ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքապետը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու 14 անդամներ նիստում միաձայն արձանագրել էին, որ անհնարին է դատարանի պահանջը կատարելը, քանի որ օրենսդրությունը չի նախատեսում այդ հիմքով համայնքապետի պաշտոնանկություն։ Ուստի Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանին ազատազրկելու առաջարկով
Դատական նիստին ընդառաջ, Առուշանյանի կողմնակիցները, համայնքի բնակիչները պատրաստվում են «Մեր Առուշին չենք տա ոչ մեկին» կարգախոսով բողոքի ակցիա իրականացնել դատարանի առաջ։ Հնարավոր է, որ դատավորը որոշի գործն ուղարկել Սահմանադրական դատարան՝ այն հիմնավորմամբ, որ կա իրավական կազուս` ՍԴ-ն թող դիրքորոշում հայտնի։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը