ԱԺ «Ամառային դպրոց»-ի համար ՀՀ աղքատիկ պետբյուջեից մոտ 60 հազար դոլար է ծախսվել

ԱԺ «Ամառային դպրոց»-ի համար ՀՀ աղքատիկ պետբյուջեից մոտ 60 հազար դոլար է ծախսվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Ամառային դպրոցը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքից 8 մլն դրամ թանկ է նստել ՀՀ աղքատիկ պետբյուջեի վրա։


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2024 թվականի օգոստոսի 19-ից Երեւանի եւ ՀՀ մարզերի հիմնական դպրոցների ավագ դասարանների ու ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպել էր երկշաբաթյա անվճար ամառային դպրոց։ Եղել են հանդիպումներ եւ քննարկումներ պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Ամառային դպրոցի» անցկացման համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը պայմանագիր է կնքել «ԼՈՌԵ ԹՐԱՎԵԼ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագիրն արժեցել է 22 մլն 80 հազար դրամ՝ գրեթե 56 հազար դոլար, որով սահմանված են եղել հստակ պահանջներ՝ մեջբերենք.

«ՀՀ ԱԺ 2024 թ. «Ամառային դպրոցի» (կրթամշակութային) կազմակերպում սույն թվականի օգոստոսի 19-ից մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ։ Ծրագրի շրջանակում, ըստ պայմանավորվածության (խմբ.), իրականացվել է մասնակիցների տեղափոխումը հյուրանոցից դեպի ՀՀ Ազգային ժողով 30 անձի համար, ՀՀ Ազգային ժողովից դեպի հյուրանոց՝ 60 անձի համար, իսկ այլ վայրեր՝ 60 անձի համար: Ընթրիքը նույնպես պատրաստվել է 60 անձի համար։ Մասնակիցների ընդմիջման կազմակերպումը ռեստորանում (շաբաթ եւ կիրակի օրերին)՝ 60 անձի համար (1 անձը 12.000 ՀՀ դրամի սահմանում, ներառյալ՝ ծառայությունների մատուցման համար սահմանված բոլոր վճարները), որը ներառել է՝ սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, տաք ուտեստներ, խավարտներ, զովացուցիչ ըմպելիքներ (նաեւ բնական), աղանդեր (խմորեղեն), միրգ եւ այլն. վերջնական պատվերները պետք է լինեն (խմբ.) պատվիրատուի/կազմակերպիչների հետ համաձայնեցմամբ»:

Եղել են այցելություններ թանգարաններ, պատկերասրահ, կինոթատրոններ, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, ռեստորաններ եւ այլն:

22 մլն դրամը, կթվա, կրթության համար ոչինչ է, նույնիսկ՝ քիչ, սակայն «Ամառային դպրոցի» ծախսերի բացվածքը առավել անլրջացնում է ծրագիրը:

Ինչ են արել «Ամառային դպրոցի» սաները.

«ՀՀ ԱԺ բակային տարածքում խարույկի կազմակերպում, ներառյալ՝ խարույկ կազմակերպելու համար բոլոր անհրաժեշտ պարագաներն ու 70 puf բազկաթոռները (փափկաթոռներ)»։ Ծախսերում նշված է, որ գնել են. «կերամիկական բաժակ՝ բռնակով, երկկողմանի, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, շապիկ՝ բամբակյա, չթափանցող, հաստ կտորից եւ կարճաթեւ, գույնը՝ սպիտակ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, ոճը՝ «Պոլո», երկկողմանի տպագրությամբ, քանակը՝ 180 հատ, գինը՝ 5000 ՀՀ դրամ։

Էկոպայուսակ՝ տպագրությամբ, քանակը՝ 70 հատ, գինը՝ 3500 ՀՀ դրամ։

4 տեսակ ինքնակպչուն՝ յուրաքանչյուրից 70 հատ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, ընդհանուր՝ 280 հատ, գինը՝ 450 ՀՀ դրամ։

Էջանշան՝ երկկողմանի տպագրությամբ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, քանակը՝ 70 հատ, գինը՝ 350 ՀՀ դրամ։
Ֆոտոշրջանակ նկարվելու համար՝ «կանգնող» ոտքերով, 1 հատ, գումարը՝ 75.000 ՀՀ դրամ»։

ԱԺ «Ամառային դպրոցի» համար կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ հատկացվել է 24 մլն դրամ՝ գրեթե 60 հազար դոլար։

Մեկ այլ պայմանագրով էլ ՀՀ Ազգային ժողովի՝ 2024 թվականի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների սննդի/ընդմիջման ապահովման ծառայությունների ձեռքբերման պայմանով 1 մլն 800 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքվել։

Ահա, թե ինչպես է ԱԺ աշխատակազմը ֆինանսներ հատկացրել «Ամառային դպրոցի» համար, որը ժամանակավոր բնույթի ծրագիր է եւ կրել է շփումների մակարդակի զրույց, ոչ թե լուրջ դասընթաց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Եթե քո պետության մեջ դու քաղաքացի չես ու չունես կարծիք, ապա պետությունը դառնում է վթարային Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» «Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... Թևանյանի մեղադրանքը փոխվել է․ «Ազատություն» Վռազում եք, որ արագի մեջ էդ մի հարցը քննարկեք ու գնաք ձեր ամենօրյա գործին. Սուքիասյանը՝ Ավինյանին (video) Աշխատանքի տեղավորման գործակալները (video) Հանրային քննարկման է ներկայացվել Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու օրենքի փոփոխությունը Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը, դպրոցների տնօրեններ Խուզարկություն է իրականացվում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում․ «Հրապարակ» Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ» Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ» Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Էյֆելյան աշտարակը փակվել է Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ» էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել «Հրապարակ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում.«Հրապարակ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am