Ի՞նչ են հուշում Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված վիճակագրական թվերը՝ իբր աշխատատեղերի աճի և աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ներածականում ներկայացրեց մի շարք թվեր, որոնք մեկնաբանության կարիք ունեն:

Եվ այսպես, նա նշեց, որ 2024 թվականի հուլիսին, 2018 թվականի հուլիսի համեմատ, շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա Հայաստանի Հանրապետությունում։ Այս ժամանակահատվածում աշխատողների թիվը 572 հազարից դարձել է 750 հազար։ Միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով և 2018 թվականի 181 հազար դրամից դարձել է 307 հազար դրամ։

Եվ որպես հետևություն, նշեց, որ իբր դա «...կարևորագույն արտահայտություններից մեկն է այն բանի, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը կայուն զարգանում է` ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծելով...»։

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե Հայաստանում մարդկանց ո՛ր շերտերի եկամուտներն են բարձրացել, և իրականում բարձրացե՞լ են, թե՞ ոչ:

Աշխատողների և միկրոբիզնեսի սուբյեկտների ընդհանուր թիվը վերջին չորս տարում (2020թ. մայիսից մինչև 2024թ. մայիս) 597,8-ից աճել է մինչև 752,3 հազար, իսկ նրանց միջին աշխատավարձը` 194-ից մինչև 297 հազար դրամ (ներկայիս փոխարժեքով` սկսած մոտավորապես $497-ից մինչև $760): Այս ցուցանիշներն ամենից շատ աճել են ՏՏ ոլորտում և մոլեխաղերի ոլորտում։

ՏՏ ոլորտում աշխատողների թիվը ավելի քան կրկնապատկվել է՝ մոտավորապես 12,4-ից մինչև 27,4 հազար մարդ, իսկ միջին աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է՝ 666,7 հազարից հասնելով 1 միլիոն 180 հազար դրամի (մոտ 3025 դոլար), իսկ մոլեխաղերի ոլորտում խաղերում՝ 3,9 հազարից հասել է 8 հազարից մի փոքր ավելի մարդ և 334-ից մինչև 680 հազար դրամ (1744 դոլար):

Երկու դեպքում էլ աճը մասամբ պայմանավորված է օտարերկրյա ընկերություններով, ծրագրավորման դեպքում Ռուսաստանից Հայաստան են եկել տասից ավելի խոշոր և նույնիսկ ավելի միջին և փոքր ընկերությունների ներկայացուցիչներ (ներառյալ արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերը, որոնք նախկինում այնտեղ էին): Կային նաև բազմաթիվ ծրագրավորողներ, ովքեր աշխատում են և՛ այս, և՛ հայկական ընկերություններում (նրանցից շատերը բարձր որակավորում ունեն և ունեն համապատասխան աշխատավարձ)։

Իսկ ինչ վերաբերում է մոլախաղերին, ապա Շվեդական Evolution ընկերությունը 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանում մեծ գրասենյակ բացեց մոլեխաղերի ոլորտում և խթան հանդիսացավ այդ ոլորտի զարգացման համար Հայաստանում: Իսկ դա լավ է, թե վատ երկրի համար, թողնում ենք մեր քաղաքացիների հայեցողությանը:

Հասարակական սննդի և շինարարության ոլորտում զբաղվածությունը գրեթե կրկնապատկվել է՝ առաջին դեպքում՝ 16,5-ից մինչև 31,5 հազար մարդ, երկրորդում՝ 9-ից մինչև 17 հազար մարդ։ Հանրային սննդի ոլորտում միջին աշխատավարձը 87-ից դարձել է 145 հազար դրամ (370 դոլարից մի փոքր ավելի), իսկ շինարարությունում՝ 226-ից 376 հազար (960 դոլարից մի փոքր ավելի)։

Բայց այստեղ էլ պիտի նշենք, որ այդ աշխատեղերի ավելացումը կատարվել է ստվերից աշխատողների մեծ քանակի դուրս գալով, այլ ոչ թե նոր աշխատեղեր են բացվել:

Բայց և՛ զբաղվածությունը, և՛ աշխատավարձերը այս ոլորտներում աճել են պահանջարկի ազդեցության տակ (առաջացել է և՛ վերաբնակիչների ժամանումով, և՛ հիփոթեքային վարկերի համար հարկային արտոնություններով, որոնք առաջացրել են շինարարական բում):

Ֆինանսական հատվածում զբաղվածությունը համեմատաբար քիչ է աճել (16,6-ից մինչև 19 հազար մարդ), սակայն աշխատավարձերն աճել են ավելի քան երկու անգամ՝ 416-ից հասնելով 874 հազար դրամի (2240 ​​հազար դոլար):

Այստեղ պետք է նշել, որ բուն բանկերի եկամուտները աճել են անգամներով:

Օրինակ, եթե 2020 թվականին համախառն բոլոր բանկերի եկամուտը կազմել էր մոտ 100 մլն դոլար, ապա այս տարվա ընթացքում այն հասնելու է մինչև 800 մլն դոլարի:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե բանկային այս ահռելի եկամուտները ինչի հաշվին են:

Երկրի տնտեսական զարգացման հիմքում դրված է եղել երեք գործոն.

Առաջին

-ռուս-ուկրաինական պատերազմի գործոնն օգտագործելով Հայաստանը տարանցիկ հարթակ է դարձել դեպի Ռուսաստան արևմտյան ապրանքների հոսքի մատակարարման մասով: Այստեղ Փաշինյանի դերն գրեթե զրոյական է եղել: Շնորակալությոն, որ իր կառավարությունը չի խանգարել այս գործնթացին և դեռ ավելին, Փաշինյանի թիմը գերշահույթներ է ստացել, այս ոլորտում իրենց անձնական գործոնն օգտագործելով, օգտվելով իշխանական տարատեսակ լծակներից, տալով «ընտրյալ» ընկերություններին «հատուկ» կարգավիճակներ:

Երկրորդ

Ռուս ռելոկանտները և իրենց կողմից Հայաստան բերված ընկերությունները, նույնպես էապես ազդեցություն ունեցան, թե՛ աշխատատեղերի ավելացման, և թե՛ աշխատավարձների բարձրացման վրա:

Երրորդ

Շինարարական բումն ավելի շատ, այսպես կոչված, «հոլանդական հիվանդություն» է հիշեցնում, որի ավարտից հետո կարող է տնտեսությունը հայտնվել փլուզման մեջ:

Բանն այն է, որ ի տարբերություն 2000-ականների շինարարական բումի, այս տարիների ընթացքում այս ներդրումները եղել են, գրեթե մինչև 90 տոկոսով բնակելի շենքերի կառուցման ոլորտում:

Սյսինքն, այս բումը շատ քիչ է վերաբերվել նոր բիզնեսների, նրանց ենթակառույցների կայացմանը:

Ինչը հուշում է, որ եթե կառավարությունը, այս տնտեսական աճում զարգացման նոր դրայվերներ չգտնի, ապա անկումը շատ ցավալի է լինելու:

Հատուկ ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ այս տարիներին, գյուղատնտեսությունը ոչ միայն աճ չի գրանցել, այլ հետզարգացում է եղել:

Հասկանալի է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լավ է, բայց այն չի դարձել տնտեսության զարգացման գլխավոր դրայվեր:

Իսկ տնտեսության մյուս սեգմենտներից ամենաշատ զարգացում են արձանագրել մոլեխաղերի և ֆինանսական ոլորտները, որը մտահոգիչ է:

Ինչ վերաբերվում է մարդկանց կենսամակարդակին, ապա Փաշինյանը մոռացավ նշել, որ չնայած մարդկանց աշխատավարձները բարձրացել են, սակայն նույն այդ մարդկանց կենսամակարդակը էապես նվազել է այս վեց տարվա ընթացքում, լայն սպառողական ապրանքների գների շեշտակի բարձրացմանբ պատճառով:

Քանզի այս վեց տարիների ընթացքում, ապրանքների գները անգամներով են աճել, և մեր քաղաքացիների ճնշող մասի եկամուտները էապես են կրճատվել:

Բացի ՏՏ, բանկային ոլորտների, մոլեխաղերի և մի քիչ էլ՝ շինարարական ոլորտների, մնացած ոլորտներում զբաղված մեր քաղաքացիների կյանքի որակը այս վեց տարիների ընթացքում շատ լուրջ անկում է արձանագրել:

Եվ դա շատ լավ է հասկանում նաև Փաշինյանը, քանզի տիրապետում է ոչ միայն աշխատավարձների, այլև գների բարձրացման չափերի մասին, սակայն դրա մասին իր ասուլիսի բացման խոսքում, հասկանալի պատճառով ոչինչ չի ասել:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Ադրբեջանը շարունակում է միջամտել ՀՀ ներքին գործերին ու արտաքին հարաբերություններին. ադրբեջանագետ Պոլսո հայոց պատրիարքը քննարկել է համայնքում աղքատության դեմ պայքարը Ռուսաստանն ակտիվացնում է ապատեղեկատվական արշավները Հայաստանում ընտրություններից առաջ․ Կալլաս Առաջին անգամ խոսքս ուղղում եմ Սրբուհի Գալյանին․ Էդգար Էլբակյան (video) ՔՊ-ական տիկի՛ն, դու գիտե՞ս՝ իմ եղբայրը ոնց է գերեվարվել․ արցախցու կոշտ պատասխանը (video) «Վազգեն Միրզախանյանի նման ոչնչությանը մի ասելիք կա»․ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյան (video) Անահիտ Ավանեսյա՛ն, դե մի հատ բախտդ փորձիր, գնա մտիր «Կյանքի խոսք»․ Ռուզան Ստեփանյան (video) Գերիներին թող ազատեն, թղթի վրա ի՞նչ խաղաղություն, էլի ահաբեկված ապրում ենք․ Հարցում (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, տակը մնաց մեզի անալիզ»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլ Փաշինյանի երեսին կթքեմ, եթե ինձ չբռնեն»․ Հարցում (video) «Ստու՛մ ես Սրբուհի Գալյան․ Նիկոլը քեզ կօգտագործի ու․․․»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ոչ մի զենք էլ չեն առել, սուտ խոսալով, ժողովրդին խաբելով ման կուգան․ Շիրակի բնակիչ (video) Նիկոլ ու Ավինյա՛ն, դուք տոնածառ ունեցե՞լ եք․․․ էս ի՞նչ փողեր եք հանում․ ավագանու անդամ (video) «Սրբուհի Գալյանը Նիկոլից նամակ ունի ստանալու»․ Ռուզան Ստեփանյան (video) Վրաստանում թոշակային համակարգը պարզ է, Հայաստանում՝ խճճված. տնտեսագետ «Ինչպե՞ս է 49567 դրամ և հաճախ ավելի քիչ գումար ստացող թոշակառուն ապրում». Գոհար Մելոյան Միհրան Հակոբյանը սկանդալային բացահայտում է արել․ վերջինիս ծեծի հետքերով․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Դուք, կարծես, տեղյակ չեք կամ դիտմամբ շրջանցում եք այն հանգամանքը». Չախոյանը՝ Պապոյանին ԱԱԾ-ն միլիոններ է ծախսել երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. «Փաստինֆո» Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագիծը ՇՄԱԳ փորձաքննության է ներկայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան. պաշտպան Շմոլ գազից է մահացել՝ իր վարձակալած տանը. Վարդենիսում մահացած 26-ամյա սպան Երևանից էր Աղանդավոր Նիկոլն ու թուրքերը համատեղ են գործում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Համբարյան Լա՛վ, ընդդիմադիրներ, էլ ձեզ ո՞նց ասենք, որ հասկանաք․ Էդգար Էլբակյան (video) Ամանորյա քանի՞ ոչ աշխատանքային օր կլինի այս տարի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am