Ի՞նչ խնդիր է լուծել Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով հեռացնել Հրայր Թովմասյանին ՍԴ-ից

Հանրությանը խաբելով՝ 2018-ին իշխանությունը զավթելուց հետո, Նիկոլ Փաշինյանը արագորեն իր ձեռքը վերցրեց գործադիր իշխանության բոլոր լծակները: Կարճ ժամանակ անց նրան հաջողվեց էյֆորիայի մթնոլորտում իր ձեռքը վերցնել նաև երկրի օրենսդիր իշխանությունը:

Որպեսզի հաստատեր իր բացարձակ իշխանությունը երկրում, նա ձգտում էր վերացնել նաև դատական իշխանության անկախությունը, որի գլխավոր մասերից էր երկրի Սահմանադրական դատարանը:

Սկզբից նա փորձեց այն ժամանակվա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ «լեզու գտնել», սակայն չստացվեց:

Հրայրը ավելի սկզբունքային գտնվեց, քան կարծում էր Փաշինյանը:

Դրանից հետո արդեն խնդիր էր դրվել ամեն գնով ազատվել Թովմասյանից: Բայց «տարածաշրջանի դեմոկրատիայի բաստիոնի» առաջնորդին դժվար էր հիմնավորել, թե ինչ հիմքով դա կարելի կլիներ իրականացնել:

Եվ այդ հիմքն առաջ եկավ ՀՀ երկրորդ նախագահի գործի քննարկման ընթացքում, երբ ՍԴ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կասկածի տակ դրեց նախկին նախագահի ձերբակալման օրինականությունը:

Այս հարցը թրիգերի դեր կատարեց Փաշինյանի կողմից Թովմասյանի վրա հարձակման համար:

2019-ի հոկտեմբերի սկզբին խորհրդարանի անդամները հավանություն տվեցին Թովմասյանին ՍԴ նախագահի լիազորություններից զրկելու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը և համապատասխան նախագիծն ուղարկեցին դատարան, որը, սակայն, այն նույնիսկ չքննարկեց։

Սույն փաստը էլ ավելի կատաղեցրեց Փաշինյանին, և որի արդյունքում, նա անցավ արդեն ստալինյան և բերիական մեթոդների, երբ Թովմասյանին ծնկի բերելու համար իշխանությունը սկսեց գործի դնել նույնիսկ Թովմասյանի բարեկամների վրա ճնշումները: Այդ շարքում բացառություն չեղավ նույնիսկ Հրայր Թովմասյանի հոր վրա ճնշումների կիրառումը, ով ի դեպ հիվանդ վիճակում էր:

Նման աստիճանի սադիստական մոտեցում չէր կիրառում նախկին իշխանության ոչ մի ղեկավար: Նրանց ժամանակներում էլ էին դրսևորվում քաղաքական հետապնդման դեպքեր: Սակայն նման աստիճանի սադիստական մոտեցում, ոչ մի նախկին ղեկավար չէր կիրառում: Քանզի գործում էր չգրված «կարմիր գծերի» չանցնելու սկզբունքը:

Փաշինյանն այդ սկզբունքն էլ առաջինը խախտեց, ինչը նշանակում է, որ իր հանդեպ շատերը կարող են այդ չգրված խաղի կանոնը նույնպես չկիրառել:

Հրայր Թովմասյանի նկատմամբ դեռ 2019-ի դեկտեմբերին քաղաքական հետապնդման համար սկսեցին առաջ բերել շինծու մեղադրանքներ, թե իբր նա նախկինում արդարադատության նախարարի պաշտոնում եղած ժամանակ, այլ անձնաց միջոցով տիրացել է երկու նոտարական գրասենյակների տարածքներին և դրանք վարձակալությամբ տվել հենց նոտարներին։

Սույն «տիեզերական» մեղադրանքի հիմքով Փաշինյանն, տարբեր ճնշումների միջոցով, կարողացավ հեռացնել Հրայր Թովմասյանին ՍԴ-ի նախագահի պաշտոնից և ահա հիմա, շարունակելով այս դատավարությունը, փորձում է Թովմասյանին ընդհանրապես հեռացնել ՍԴ-ի դատավորի պաշտոնից:

Ժամանակին Հրայր Թովմասյանը ակնարկում էր, որ ՍԴ-ի նախագահի պաշտոնում, նա իրեն զգում է ինչպես քաղաքական խրամատում:

2020 թվականի պատերազմը և դրա հետևանքները ընդգծեցին Թովմասյանի այս խոսքերի իրավացիությունը:

Հիմա, երբ արդեն հայտարարված է, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանը պիտի նոր Սահմանադրություն ընդունի, կամ էլ փոփոխի այն, դուրս բերելով Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների կետերը, Նիկոլ Փաշինյանն հասկանում է, որ իր համար, ունենալ լոյալ ՍԴ քիչ է:

Բանն այն է, որ այսօրվա ՍԴ-ում գտնվում են երեք կարգի դատավորներ. պարկեշտ դատավորներ, լպրծուններ և վերջացած սրիկաներ:

Հրայր Թովմասյանը արդեն որևէ վտանգ չէր սպառնում՝ գտնվելով ՍԴ-ում, քանի որ այստեղ արդեն լպրծունների գերակայություն է:

Սակայն, Փաշինյանին դա էլ բավարար չէ, քանզի 2026-27 թվականներին իրեն դժվարին ժամանակներ են սպասվում: Այդ իսկ պատճառով իրեն անհրասժեշտ է, որ ներկայիս ՍԴ-ում գերակա դեր կատարեն ոչ թե լպրծունները, այլ վերջացած սրիկաները:

Վերջիններս Փաշինյանի հետ գնտվում են մեկ նավակում և շատ լավ են հասկանում, որ իշխանափոխությունից հետո իրենց դատելու են՝ որպես պետությանը մեծ վնաս պատճառածների: Այդ իսկ պատճառով նրանք մինչև վերջ հավատարիմ են գտնվելու Փաշինյանին:

Իսկ որպեսզի ՍԴ-ում այդ մթնոլորտը հաստատվի, պիտի Հրայր Թովմասյանը կամ հայտնվի ճաղերի հետևում, կամ էլ լինի ներկայիս ՍԴ-ի շենքից դուրս:

Հասկանալի է, որ երկրում ավտորիտար համակարգը միանգամից չի հաստատվում: Ավելին, 21-րդ դարում այդպիսի համակարգի հաստատումը հեշտ գործ չէ:

Սակայն Փաշինյանին մինչ այսօր հաջողվել է հասնել իր նպատակներին բացառապես մեկ պատճառով, Հայաստանում մինչ այսօր չի ձևավորվել այնպիսի ծանրակշիռ ընդդիմադիր կենտրոն, որը հանրության առջև հանդես կգար ոչ միայն ազգային-ազատագրական ոտանավորներ արտասանելով, այլև ներկայացնելով երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու այլնտրանքային ծրագրեր:

Ընդ որում այդ այլնտրանքը պիտի ունենա համալիր բնույթ, որտեղ քաղաքացին պիտի տեսնի, ծրագրեր երկրի անվտանգության հետ կապված, տնտեսական զարգացման, քաղաքական համակարգի բարեփոխման, սոցիալական խնդիրների լուծման և այլ տարբեր խնդիրների լուծման հարցերը:

Բացի այդ, ընդդիմությունը պիտի չզլանա և պայքարի, ձգտելով նույնիսկ փոքր քայլերով հաղթանակների հասնել: Քանզի այդ փոքր քայլերի հաղթանակը վերջում քանակը որակի է վերածում:

Օրինակ վերջին ժամանակահատվածում «Մայր Հայաստանը» բավականին ակտիվ ձևով բարձրացնում է քաղաքացուն հուզող խնդիրներ: Եթե մյուս ընդդիմադիր շրջանակները, ոչ թե խանդի տեսարաններ ցուցադրեին, այլ փոխլրացման սկզբունքով իրենք ել լծվեին այդ աշխատանքներին, քաղաքացին կտեսներ փոքր քայլերում հաղթանակներ և արդյունքում ընդդիմության կշիռը միայն կբարձրանար: Սակայն ցավոք ընդդիմության մեծ մասը ոչ միայն չգիտակցեց դա, այլև չէր ապրում այդ պատկերացումներով:

Երբ քաղաքացին տեսնում է միայն Փաշինյանի հանդեպ քննադատություն և չի տեսնում լուծումների այլնտրանքը, պրակտիկ գործողություններ, ապա հանրությունը սկսում է հիասթափվել և հայտնվում է թմբիրի մեջ, քանզի այդպիսին է քաղաքական զարգացման տրամաբանությունը:

Իսկ երբ իշխանությունը նույնիսկ փոքր հարցերում է հաղթանակ տանում, նա ժամանակի ընթացքում հասնում է բացարձակ իշխանության: Իսկ ընդդիմադիր շրջանակները սկսում են աստիճանաբար հեղինակազրկվել հանրության մոտ, փաստացի էլ ավելի ուժեղացնելով Փաշինյանի դիրքերը:

Հրայր Թովմասյանի այս գործը կարելի է փոքրիկ թրիգեր դարձնել, եթե բոլոր տեսակի ընդդիմադիր շրջանակները համախմբվեն այս խնդրի շուրջ և թույլ չտան, որ իշխանությունը այս հարցում էլ իր փոքր հաղթանակը տոնի:

Այստեղ պետք է լինի համապատասխան գիտակցում, որ դա կայանա: Կլինի՞ այդ գիտակցումը, դժվար է ասել, հաշվի առնելով ներկայիս ընդդիմադիր դաշտի ողբալի վիճակը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Zham.am

դիտվել է 838 անգամ
Լրահոս
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «համբալ» արտահայտության համար Եվրամիությունը 120 միլիոն եվրո կհատկացնի Գազայի հատվածին Նիկոլ Փաշինյանը՝ ինքնագործ պատրանքների աշխարհում Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս․ Ռուբեն Մելիքյան ԵԱՏՄ երկրների արտադրողների համար կհեշտացվի մուտքը արտաքին շուկաներ. Միշուստին Հանրապետության որոշ հատվածներում լճացած սառը օդի շերտը քայքայվել է Էս մեր մոզգը առավոտ շուտ սենց բան ա բստրել․ Հիմա էլ այլ ձև է ազգը պառակտում, տղաներին հակադրում է աղջիկներին Հերոսի տունը թալանող կասկածյալներից մեկի նկատմամբ դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել. մյուս կասկածյալը նրա ազգականն է Երևանում հրդեհ է բռնկվել «Nissan» մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելի ԶՊՄԿ-ն հաղթել է Հայկական բնապահպանական ճակատին զրպարտության գործով Դո՞ւք ծառ եք ընտրում, թե հաստ պոչով «պոլի փայտ»․ Վարդանյան Սիրիան համաձայն Է ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել Գոլանի բարձունքներում Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր Հայաստանը 2024-ին ԵԱՏՄ ընդհանուր բյուջե տվել է ավելի շատ, քան ստացել է Նոր մանրամասներ՝ Գավառում ոսկու խանութից գողության մասին. 58-ամյա տղամարդը խոստովանել է Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ, իսկ պաշտպանության կողմն արդարացում էր ակնկալում Ուրցաձոր գյուղում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար. նախարար ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ Հիմա էլ ծնողներն են մեղավոր, որ պարտվեցինք պատերազմում... Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ իր անվերջանալի փնտրտուքի մեջ. Սերգեյ Մելքոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am