Ուզում են խլե՞լ. ի՞նչ հիմքով

«Հրապարակը» գրում է․ Օգոստոսի 29-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, մասնավորեցվեցին «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը։ «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 տարում ստադիոնում 1 մլրդ 200 մլն դրամ ներդնել: Նույն ընկերությանը՝ 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրվեցին նաեւ Ավան, Աճառյան փողոց 20/4 հասցեի շինությունները, որտեղ ընկերությունը, «Յուվենտուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա։ Սա Ռուբեն Հայրապետյանի կառուցած ֆուտբոլի ակադեմիան է: Իսկ «Հրազդան» ստադիոնը դեռ 2000-ականներից վարձակալել էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, 2004 թ․ հուլիսի 22-ի որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձեւով այն օտարվել է վարձակալին: Վաճառքի գինը՝ 87 մլն 520 հազար դրամ: Տարեսկզբին դատախազությունը հայտնեց, թե պարզել է, որ մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից 200 անգամ ցածր գնով. Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ սկսվեց՝ Քրօր․ 441-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը) եւ 445-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Մինչդեռ Աշոտ Աղաբաբյանը երեկ պնդում էր, որ ստադիոնն իր սեփականությունն է, ինքը ոչ մեկին չի վաճառել եւ տեղյակ չէ, թե ինչի մասին է կառավարության որոշումը․ «Ուզում են խլե՞լ, ուզում եմ հասկանալ` ի՞նչ հիմքով են մասնավորեցնում, եթե ես 30 տարի հարկ եմ վճարել՝ ամսական 40 միլիոն, տարեկան համարյա 600 միլիոն, էդ ո՞նց են սեփականացնում»: Հարցրինք` ինչ-որ բա՞ն եք պատրաստվում անել։ «Ի՞նչ կարող եմ անել, կառավարությունն էսօր ինչ ուզում, անում է»։ Հանձնելո՞ւ եք Ձեր սեփականությունը։ «Դե, հիմի կտամ, թե կգնամ միջազգային` կդատվեմ, չգիտեմ… ո՞նց կլինի ըտենց՝ խլեն մարդու սեփականությունը»: Խոսակցություններ կան, որ նոր վարձակալը «Վիվառո» ընկերության հետ առնչություններ ունի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 30․ 08․ 24 թ համարում։

դիտվել է 653 անգամ
Լրահոս
Երևանցիներից «մուռ» հանելու ուղին որդեգրածները չունեն այլևս բավարար միջոցներ դրանք կյանքի կոչելու. Գևորգ Ստեփանյան Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը Քաղաքապետարանը իշխանազրկվել էր․․․ փախչելու են ամեն տեղից․ Անդրանիկ Թևանյան (video) #ՀԻՄԱ․ Բոլոր դիրքերից Ադրբեջանը պատրաստվում է անցնել հոշոտման, եթե․․․ (video) Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարը եղել է Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը. Շարմազանով Փաշինյանն անցավ քրեական ենթամշակույթին․․․ (video) Խնդիրները լուծում ստանալու փոխարեն ավելի են խորանում՝ ուրացումի ու դավաճանության քարոզը վերածելով պետական «գաղափարախոսության». «Միասին» «Գիշերը նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել». Խոզնավարի վարչական ղեկավար Փաշինյանն ու ՔՊ-ականները այլևս բացահայտել են իրենց հաջորդ հրեշավոր քայլը․պահեստազորի փոխգնդապետ (video) «էս ո՞վ են սրանք․ թուրքի տակ պառկածը չի՛ կարա իմ երկիրը պահի»․ Արթուր Այվազյան (Մանախ) (video) Տարածաշրջանային լարվածության ֆոնին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Israel Hayom Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ պանգասիուս տեսակի ձուկը, մտել է հայկական շուկա, որը կարող է աղիքային ինֆեկցիաներից մինչև քաղցկեղածին էֆեկտ ունենալ. Պիպոյան Երևանում «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակը, ապա էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել Եթե ԱՄՆ-ն շարունակի կառուցողական մոտեցումը և խուսափի անիրատեսական պահանջներից, վստահ եմ` կարող ենք լավ համաձայնության գալ. Արաղչի Ուժգին երկրաշարժ՝ Ստամբուլում Կքննարկենք և որոշում կկայացնենք. Անդրեասյանը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին #ՀԻՄԱ․ Սյունիքում կրակոցներ են․․․ Փաշինյանի խաղաղությունը հասել է․․․ Հայկ Մամիջանյան (video) Ջահերով երթը մեր հայ լինելու, մեր էության, անցյալի, ներկայի ու ապագայի մասին է. քաղաքագետի հիշողությունները՝ 25-ամյա հեռավորությունից Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան Ում կարգելվի Վրաստանում բնակության թույլտվություն տալ Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար Ի՞նչ փուլում է Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր գործարկման գործընթացը Դանակահարվածն ասել է, թե վայր է ընկել. վրեժխնդրության հետևանքով կրակոցներ արձակողի տվյալները դեռ հայտնի չեն Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է օկուպացված Ստեփանակերտ ԱՄՆ-ն թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին մասնակցել Գազայի հետպատերազմյան կառավարմանը. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am