Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է 2026 թ.-ի ընտրություններին. աշխարհաքաղաքական կենտրոններում դիվիդենտներ է հավաքում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը ԱԺ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ արդեն սկսել է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների շրջանում դիվիդենդներ հավաքել ու երաշխիքներ ստանալ իր հաղթանակի համար:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց քարոզարշավ է սկսել՝ մարզեր գնալով, քաղաքացիների մոտ վերամբարձ խոստումներ տալով, ակնհայտ է:

Հիմա էլ, փաստորեն, նա փորձում է միջազգային տարբեր ուժերից երաշխիքներ կորզել, որ աջակցեն իրեն գալիք ընտրություններում, քանի որ հայ հանրության շրջանում նրա վարկանիշը ցածր է, եւ առանց միջազգային հանրության աջակիցների՝ նրա հաղթանակը հնարավոր չի լինի. ապացույցը Երևանի քաղաքապետի ընտրություններն են:

Խոսքը ոչ միայն Արևմուտքի, այլ նաև Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին է:

Այսպիսով, երեկ՝ կառավարության նիստից հետո, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ Հայաստանում սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է իրականացվել 2027-ին:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի մայր օրենքի փոփոխությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի գլխավոր պահանջն է Հայաստանից:

Հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունից կարող ենք հստակ հետեւություն անել՝ Նիկոլ Փաշինյանը հարեւան թշնամի երկրներին և աշխարհին հասկացնում է, որ միայն 2026-ի իր վերընտրությամբ հնարավոր կլինի ՀՀ Սահմանադրությունը փոխել:

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն այս ամենն անում է նախարար Գրիգոր Մինասյանի շուրթերով:

Ի դեպ, վերջինս նաեւ դատարանների դերն է վերցրել իր վրա ու անթաքույց ուղղորդում է դատական ատյաններին:

Սա էլ վկայում է երեկ նրա կողմից արված մեկ այլ հայտարարություն. բանն այն է՝ երեկ, երբ լրագրողները հետաքրքրվեցին նախարարից, թե Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ի վերջո ենթակա՞ է կալանավորման, թե՞ ոչ, Մինասյանը, առաջ ընկնելով դատարանի վերջնական որոշումից, ասաց՝ «Առուշ Առուշանյանը չի կարող լինել քաղաքապետ․ կա՛մ հրաժարական կտա, կա՛մ ավագանին պետք է անվստահություն հայտնի»: Այսինքն՝ դատավճիռը կայացրեց: Թերևս սրանով նախարարը փորձում է երկարաձգել իր պաշտոնավարումը, որը երերում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 513 անգամ
Լրահոս
Նիկոլի համար հայրենիքը շների հետ հեծանիվ քշելն է․ Արմինե Ադիբեկյան (video) Սա միակ հնարավորությունն է․դատավոր Վահե Միսակյանի գործով հարցում կիրականացվի ՔԿՀ, կներկայացվեն հեռախոսազանգերի արձանագրությունները Փոխեք TEMU-ի գաղտնաբառը․ 87 մլն հաճախորդի տվյալ է արտահոսել, այդ թվում՝ ՀՀ-ից Նորագավիթ թաղամասում 26-ամյա երիտասարդի սպանության վարույթով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորված է Փաստաբանից տնական քաշած կոնյակ նվեր ստացած և բացարկ չհայտնած դատավորը պատասխանատվության չենթարկվեց Ովքե՞ր են արտերկրից հրավիրված Մայր Տաճարի վերաօծմանը․․․ (video) Գանձանակի պատմությունը․․․ Բագրատ Սրբազան (video) Մոսկվայից Մինվոդի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում Աղազարյանը Փաշինյանին ճանաչելուց հետո Քրիստոսին հավատաց, հիմա ու՞մ է հավատալու․ փաստաբան (video) Արշակ Սրբազանը խոսեց տրանսգենդերի մասին (video) Փաշինյանի իշխանությունը չի հասկանում՝ մեզ միայն Աստված կարող է ծնկի բերել․ Նաթան Սրբազան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն օր առաջ ԱՄՆ-ի հետ հանձնելու է Ջերմուկը, հետո․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Տղայիս մարմինը խոշտանգված ինձ են տվել․ զոհվածի մայրը՝ Հովիկ Աղազարյանին (video) Եռաբլուրում հանդես էր․Հովիկ Աղազարյանը նորից պղծեց Եռաբլուրը (video) Արշակ Սրբազանն անդրադարձավ Բագրատ Սրբազանին․․․ (video) Սենսացիա չե՛ք գտնի․․․ կոռուպցիա մի՛ փնտրեք․ Նաթան Սրբազան (video) Ալեն Սիմոնյանից ենք պատասխան ստացել․ իշխանություններից ո՞վ է լինելու Տաճարի օծմանը․․․ (video) Դատավո՛ր, քնես, չքնես․․․ Նիկոլը քեզ ինչ պետք է իրենց, ասել է․․․ քաղաքացի (video) Արշակ Սրբազանի կոշտ պատասխանն Անդրանիկ Քոչարյանին (video) ՌԴ-ին զգուշացնում ենք՝ Զանգեզուրի միջանցքն Իրանի կարմիր գիծն է. Ալիռեզա Արաֆի Հրայր Թովմասյանի ինքնազգացողությունը դատական նիստին վատացավ. դատական նիստը տեղափոխվեց (video) Հետաքննող լրագրողի սկանդալային բացահայտումները (video) «Օգնության մասին լուրեր լսելիս, նախ իմացեք, թե ով է օգնում ու ինչի համար»․ Նաիրի Հոխիկյանն՝ արցախցիներին Լարված իրավիճակ՝ Աբովյանի նախկին «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «Զովք» սուպերմարկետի դիմաց Դու ո՞վ ես, որ դատես որևէ հոգևորականի․ Քոչարյան Անդրանիկ, դու պատասխան ես տալու․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am