Ադրբեջանը նպատակ ունի մինչև 2026թ․ ամբողջավին լցնել Արցախը ադրբեջանցիներով և վերջնականապես փակել այս հարցը

Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիա պաշտոնական այցի ավարտի կապակցությամբ ամփոփիչ հայտարարությամբ հանդես եկավ:

Ըստ Բայրամովի՝ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են իրենց քաղաքականությունը «Մեկ ազգ-երկու պետություն» գաղափարի շրջանակներում:

Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարարը նշեց. «... Կշարունակենք աջակցել միմյանց լավ և վատ օրերի ընթացքում: Հավատում եմ, որ ապագայում մենք կշարունակենք սերտ համագործակցությունը՝ հանուն երկու երկրների եղբայրության և բարեկամության...»։

Ֆիդանի այս խոսքերը պայմանավորված էին այն հանգամանքով, որ Բայրամովը բողոքել էր, թե Հայաստանը չնայած իր խաղաղության հռետորաբանությանը՝ ինտենսիվ կերպով զինվում է և ռազմական օգնություն է ստանում «դրսից»:

Թուրք նախարարը կարևորել է, որպեսզի Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ հասնեն բոլոր խնդիրների լուծմանը, որպեսզի Թուրքիան կարողանա լուծել իր բոլոր հարցերը Երևանի հետ:

Բայրամովն իր հերթին նշել է, թե ճանապարհի մեծ մասն արդեն անցել են, և մնացել է ընդամենը մեկ խոչնդոտ, և դա Հայաստանի Սահմանադրությունն է, որն իր մեջ պարունակում են տարածքային պահանջներ, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի նկատմամբ:

Թե ինչ են իրականում խոսել Ֆիդանն ու Բայրամովը, և ինչու է Անկարան ուզում, որ Բաքուն հնարավորինս արագ հանի բոլոր խոչընդոտները, որպեսզի Հայաստանի հետ համաձայնության գա, կխոսենք մեր հաջորդ հոդվածում:

Իսկ վերջում նշենք, որ Բայրամովը վատ լուր փոխանցեց հայ հանրությանը՝ նշելով, որ իրենց ծրագրի համաձայն՝ Արցախում այն չափ պիտի հասնեն ներդրումները, որպեսզի 2026-ի վերջում Արցախում կարողանան բնակվեն ավելի քան 140 հազար ադրբեջանցի:

Դրանով իսկ վերջնականով կփակվի Արցախի խնդիրը:

Իսկ՝ ինչով են զբաղված Հայաստանի քաղաքական շրջանակները, նույնիսկ իմաստ չունի ներկայացնել:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 568 անգամ
Լրահոս
Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է 18-ամյա տղան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Nissan»-ը բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել կայանված «Գազել»-ին. կա վիրավոր Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am