Տիգրան Ավինյանը չի՞ ուզում աղբատար մեքենայի վարորդ աշխատել

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամենօրյա ռեժիմով անդրադառնում են մայրաքաղաքի խնդիրներին: Դրանք բազմաթիվ են և աչք են ծակում անգամ անզեն աչքով:

Ամռան այս շոգին հատկապես արդիական են դարձել աղբահեռացման ու աղբի կառավարման խնդիրները: Աղբը մնում է մայրաքաղաքի փողոցներում՝ առաջացնելով հակասանիտարական վիճակ և մեծ տհաճություն պատճառելով ՀՀ քաղաքացիներին, մայրաքաղաքի հյուրերին:

Ինչ վերաբերում է աղբի կառավարմանը, ապա այս առումով էլ խայտառակ վիճակ է: Նուբարաշենի աղբանոցը վերածվել է աղետի ու բնապահպանական կոլապսի աղբյուրի՝ անտանելի պայմաններ ապահովելով տարածքի բնակիչներին ու վնասելով նրանց առողջությանը: Աղբն այրվում է՝ ծխի մեջ գցելով շրջակայքը: Թունավոր նյութերի արտանետումները գերազանցում են նորմերը:

Երևանի քաղաքապետարանում արդարացման ձև են գտել: Ասում են՝ աղբատարներ կան, բայց վարորդներ չկան: Այսինքն՝ մեղավոր են հռչակում այն պոտենցիալ վարորդներին, որոնք, իբր, չեն գալիս վարորդ աշխատելու: Բայց դա երևանցուն հետաքրքիր չէ: Զավթել են քաղաքապետարանը, ուրեմն թող տակից դուրս գան, մինչև որ քաղաքական աղբատար մեքենան կհավաքի դրանց տարածքից:

Փաստորեն, ընտրություններն ավարտվեցին ու արդեն կարելի է էժանագին արդարացումներ գտնել ու գործ չանել: Մինչդեռ ընտրությունների ժամանակ Տիգրան Ավինյանը ցածրակարգ շոու էր կազմակերպել: Առանց համապատասխան վարորդական իրավունքի՝ նստել էր «Գազելի» ղեկին, թե բա՝ ես «մառշռուտկաների» վերջին վարորդն եմ:

Դե թող հիմա էլ նույն Ավինյան Տիգրանը, մինչև իրենք ամիսներ շարունակ աղբատար մեքենայի վարորդն կգտնեն, գնա աղբատարի վարորդ աշխատի: Հետո՞ ինչ, որ դրա վարորդական իրավունքը չունի: «Մառշռուտկա» վարելու իրավունք էլ չուներ, բայց վարում էր, որ «հպարտ» քաղաքացիների աչքին հոգատար չինովնիկ երևար:

Ի դեպ, կար ժամանակ, երբ Նիկոլի հետ «ընդդիմություն» աշխատող Ավինյան Տիգրանը կոչ էր անում քաղաքային իշխանությանը «լապատկան» առնել ու հայդե՝ ձյուն մաքրելու: Իր քաղաքապետության շրջանում բախտը բերել է, որ ամիսներով ձյուն չի լինում, բայց մեկ-երկու օրվա ձյունն էլ սրանք չեն կարողանում մաքրել: Ո՛չ տեխնիկան է նորմալ աշխատում, ո՛չ «լապատկա» են բռնում:

Հիմա թող Ավիինյան Տիգրանն աղբատար մեքենայի ղեկը բուռն առնի ու հայդե՝ աղբ թափելու: Մինչև իր շեֆի ու թիմակիցների հետ ամբողջական ռադ լինելը:

Հայկ Ուսունց

դիտվել է 513 անգամ
Լրահոս
«Վալոդյան սպшնվեց, սրանց ջախջախելուց անմիջապես հետո»․ Վալոդյա Գրիգորյանի ընկերոջ խոսքն՝ ԱԺ-ից (video) Սուր երկխոսություն՝ Ղազարյան-Գաբրիելյան․ «Գերիների համար ինչի՞ եք պատրաստ», «Ձեզ հանձնելուն» (video) Ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը Լևոն Զուրաբյանն ԱԺ ամբիոնից առաջին անգամ բացառիկ մանրամասներ հայտնեց՝ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին (video) Արշակ Կիրակոսյանը նշանակվել է Երբ եք ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին․ Էդգար Ղազարյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (video) «Mercedes G»-ն բախվել է «ՎԱԶ 2121»-ին և հեղուկ գազի լիցքավորման կայանին․ վիրավոր կա Փոխանցեք Փաշինյանին․ «Քեզ խելոք պահիր, քեզ համար ապրիլ ամսին վտանգավոր քամիներ են գալու»․ Թովմասյան (video) «Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան Աննա Հակոբյանը «հունցել» է խմոր, որը դեռ շատ ջուր կքաշի, ու քաղաքապետ Ավինյանը թերևս չի կարող չպատկերացնել դա. քաղաքական մեկնաբան Մասիս Մելքոնյանը Փաշինյանի իշխանության «հետույքը» շփոթել էր․․․ Նաիրա Զոհրաբյանի սուր խոսքը (video) Այ փսլնքոտնե՛ր, դուք ու՞ր էիք, ով եք դուք․․․ Արամ Մանուկյանն ԱԺ-ից Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը Տո լա՛վ է Սրբուհի Գալյան․ Նաիրա Զոհրաբյանի կոշտ խոսքով պատասխանն ԱԺ-ից (video) ԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը Փաշինյանի հետ մրցակցության մեջ մտած Սրբուհի Գալյա՛ն, ուշադիր լսիր․ Մանուկ Սուքիասյանն՝ ԱԺ-ից (video) Արնшխում գազան դարձած համակարգի զոհ դարձավ Արսեն Գևորգյանը․ Գոհար Մելոյան (video) ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ «Չեմ մոռանա․ հարվածում էին մեր դռանը․Իմ մայրը հանցագործ չէ»․ Արեգնազ Մանուկյանի աղջկա հուզիչ խոսքը (video) Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է Վաղը կարող է ուշ լինել․․․ Մետքասե Հակոբյանն՝ ԱԺ-ից (video) Անիրական զգացողություն էր․ Միշիև Լիլիթ Գալստյանը սարսափելի թվեր ներկայացրեց ԱԺ ամբիոնից․․․ Փաշինյանի «պատռված դեմքը» (video) Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սասուն Միքայելյանին․ Միքայելյանը պոռթկաց․ «Էս ի՞նձ ես ցույց տալիս» (video) Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am