Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը՝ փորձելով նոր հարկային ահաբեկչական միջոցներ ստեղծել բիզնեսի դեմ

Ինչպես հայտնի է, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ-ը) նախաձեռնել է օրինագիծ, ըստ որի՝ այս կառույցն առաջարկում է հրաժարվել քրեական պատասխանատվությունից ազատվելու խրախուսական նորմերից. «Խրախուսական նորմերի առկայությունը նպաստում է հարկային հանցագործությունների կատարմանը, իսկ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցման միջոցով քրեական պատասխանատվությունից ազատում ճանաչելու իրավական հիմքերը խոչընդոտում և հնարավորություն չեն տալիս կանխել նոր հարկային հանցագործությունների կատարումը»,-նշում են նախաձեռնության հեղինակները։ Օրինագիծը պորտալում տեղադրվել է օգոստոսի 8-ին, իսկ ներկա դրությամբ փաստաթղթին դեմ է արտահայտվել հարցվածների ճնշող մեծամասնությունը։ Այսինքն, երկրի բիզնես դաշտը միահամուռ մերժում է այս չարաբաստիկ առաջարկությունը:

Այսինքն՝ գործարարները հասկանում են, թե ինչ թակարդի մեջ են ուզում իրենց գցել իշխանությունները:

Ըստ այս օրինագծի՝ գործարարը 3 տարով կկալանավորվի, եթե նրա գործունեության մեջ հայտնաբերվեն 10 միլիոն դրամի (մոտ 25 հազար դոլար) և ավելի խախտումներ։ Պետական ​​եկամուտների կոմիտեն առաջարկում է անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը, որը ձեռնարկատերերի համար նախատեսում է խրախուսական միջոցներ և ազատում նրանց քրեական պատասխանատվությունից:

Օրինակ, եթե ՊԵԿ-ի աշխատողը հայտնաբերում է ընկերության գործնեության մեջ 10 մլն. դրամից ավելի խախտում, ապա այդ ընկերության ներկայացուցիչը պիտի կալանավորվի առնվազն 3 տարով, այսինքն մինչ բողոքարկելը գործարարը չի կարող ազատության մեջ մնալ:

Այսօրվա օրենսդրությամբ՝ գործարարը, ով, ասենք, մեղադրվում է ՊԵԿ-ի կողմից նման չարաշահման մեջ, ենթադրենք՝ 15 մլն-ի խախտման համար, կարող է 15 մլն․ գրավ վճարելով շարունակել սեփական բիզնեսը և բողոքարկել այս որոշումը դատարանում:

Հնարավոր է, որ նա պարտվի կամ հաղթի:

Ներկայացված առաջարկությամբ՝ գործարարը հնարավորություն չի ունենալու բողոքարկել այս որոշումը՝ միաժամանակ մնալով անազատության մեջ:

Ի՞նչ վտանգներ կարող են լինել, եթե այս չարաբաստիկ առաջարկությունն օրենքի ուժ ստանա

Բերենք մի շարք օրինակներ՝

Առաջին․

Դիցուք գործարարը 12 մլն դրամի խախտում է արել և հայտնվել է ճաղերի հետևում: Նա բողոքարկել է այս որոշումը՝ մնալով ճաղերի հետևում: Նրա բիզնեսը կարող է կործանվել, իսկ վերջում պարզվի, որ դատարանը գործարարին է համարել իրավացի:

Այդ դեպքում ումի՞ց նա պետք է պահանջի իր կործանված բիզնեսի փոխհատուցումը:

Երկրորդ․

Անցյալ տարի ՊԵԿ-ը հայտնաբերել է 900-ից ավելի խախտում, որը գերազանցում է 10 մլն դրամը: Ըստ այս որոշման՝ 2023-ին Հայաստանում ավելի քան 900 գործարար պիտի հայտնվեր ճաղերի հետևում:

Իսկ դա կնշանակի, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանում բոլոր բիզնեսները կարող են փակվել:

Երրորդ․

ՊԵԿ-ի ղեկավարը պնդում է, թե իբր իրենց առաջարկով իրենք ուզում են, որ բոլոր գործարարները հայտնվեն հավասար պայմաններում, որպեսզի խրախուսման հնարավորություն չունենա ոչ ոք:

Սակայն նույն սկզբունքով կարելի է պնդել, որ իշխանությունն ուզում է բոլորին հավասար ձևով պատժել: Ո՞վ ասաց, որ Ստալինի ժամանակ այդ դեպքում արդարություն չի եղել: Այդ տրամաբանությամբ, Ստալինի ժամանակ ամենաարդար համակարգն էր գործում, քանի որ ձերբակալում էին ոչ միայն շարքային քաղաքացուն, այլև Կոմկուսի Քաղբյուրոյի անդամին:

Երրորդ․

Ճիշտ հակառակը, եթե ՊԵԿ-ն ունենա այսպիսի ռեպրեսիվ հնարավորություն, ապա բիզնես դաշտում կարող են ծաղկել բացառապես ՊԵԿ-ի նախագահի ընկերները:

Քանի որ մրցակցային դաշտում բոլոր մրցակիցներին, կարելի կլինի բանտարկելով՝ խաղից դուրս թողնել:

Չորրորդ․

ՊԵԿ-ի նախագահը նշում է, թե աշխարհում ընթանում է այս ոլորտի ոչ թե ազատականացում, այլ՝ խստացում: Ճիշտ է ասում պարոն Բադասյանը: Բայց դա վերաբերվում է զարգացած երկրներին, որտեղ իշխանությունն ունենում է լայն քաղաքական լեգիտիմություն, այլ ոչ թե ձևավորվում է ԽԾԲ-ների միջոցով:

Եթե երկրում ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, բանակը, ՊԵԿ-ը ենթարկվեին օրենքին, այլ ոչ թե երկրի օրվա իշխանության քմահաճույքներին և դա հենց այդպես ընկալվեր հանրության կողմից, ապա այդ դեպքում Բադասյանի առաջարկները կարող էին քննարկման առարկա դառնալ:

Օրինակ, ԱՄՆ-ում անցյալ տարի 3000 գործարարների մոտ հայտնաբերվել են խախտումներ: Հիշեցնենք, որ այդ երկրի բնակչությունը 300 մլն-ից ավելի է: Իսկ փոքրիկ Հայաստանում, որտեղ բնակչությունը 100 անգամ ավելի քիչ է, խախտումների քանակը ԱՄՆ-ից քիչ է ընդամենը երեք անգամ:

Իսկ դա նշանակում է, որ եթե Բադասյանի առաջարկները կյանքի կոչվեն, ապա կա՛մ տարեկան մոտ 900 գործարար պիտի ձերբակալվի, կա՛մ բիզնեսները հերթով պիտի փակվեն:

Կա նաև երրորդ տարբերակը, եթե նրանք բոլորը պայմանավորվեն Բադասյանի կամ Փաշինյանի հետ:

Պարզ է, որ եթե տարեկան 900 բիզնես փակվի կամ այդքան գործարար հայտնվի ճաղերի հետևում, Հայաստանում բիզնես չի մնա:

Այդ դեպքում ինչո՞ւ է Բադասյանն առաջարկում այսպիսի մահաբեր օրինագիծ, կհարցնի մեր շարքային ընթերցողը:

Պարզ է, որ այդ քանակությամբ մարդ կալանավորել հնարավոր չի լինի:

Պարզապես գալիք ընտրություններից առաջ Փաշինյանն ուզում է վախի մթնոլորտ ձևավորել բիզնես դաշտում, որպեսզի նրանք չհամարձակվեն աջակցել ընդդիմությանը: Այլ կերպ ասած՝ Փաշինյանն ուզում է ընդդիմությանը թողնել առանց օրինական ռեսուրսի, որպեսզի իր մեծ և հսկայական ռեսուրսների միջոցով կրկին կարողանա վերարտադրել իր իշխանությունը 2025-ին կամ 2026-ին, հերթական ընտրությունների ընթացքում:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանի նատմամբ հակակրանքը չափելի չէ ոչ մի ՔՊ-ականի հետ զգացումի հետ․ Վարդուհի Սարգսյան «Իրանը Ադրբեջանին ճանապարհ է տրամադրում է դեպի Նախիջևան իր տարածքով, արդեն աշխատանքներ են տարվում, կա պայմանավորվածություն». Փեզեշքիան Արտակ Բեգլարյանը Յեյլի համալսարանում, Կոնեկտիկուտի ու Իլինոյսի հայկական համայնքներում ներկայացրել է Արցախի վերաբերյալ յոթ ռազմավարական նպատակներ «Սիրուհու մոտ գնացողնե՛ր, թափթփուկների խարանով ո՞նց եք ապրելու, չե՛ք վայելելու». քաղաքացի (video) Հյուսիսային Կորեան հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան 2026-й станет годом, когда Пашинян и его банда падут, а за судьбу Карабаха им придётся держать ответ (video) Մինսկը մտահոգված է Ուկրաինայից տարածվող անտառային հրդեհներով Փաշինյանն ո՞վ է, որ հայ ժողովրդին ու Հայաստանին զրկի իր ապագայից․․․ Ստեփան Կուվաչով (video) ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել գետն ընկնելու հետևանքով երեխայի խեղդվելու դեպքից Նոր վերանորոգված մանկապարտեզի տարածքում «պիպետկաներ» են թափված․ Մեսրոպ Մանուկյան (video) Ռուսաստանի վրա ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել #ՈՒՂԻՂ․ Մոտենում է Նիկոլ Փաշինյանին վռնդելու օրը․ Էդգար Ղազարյան Երևանում նորից կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել են արնանման հետքեր Կանխատեսվում են նորմայից բարձր ջերմաստիճաններ գրեթե բոլոր մայրցամաքային տարածքներում Ավելի կրեատիվ ու իմաստալից դեռ չէի հանդիպել, բասկաթոռով փոսն են ծածկել․ Արմենակ Դանիելյան Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դեմ ակցիա Նյու Յորքում (video) Թրամփի կարծիքով՝ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից Ադրբեջանն ու Իրանը պետք է օգնեն միմյանց և առողջ հարաբերություններ կառուցեն. Իրանի նախագահ Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ կօգտագործի «մտրակի և քաղցրահացի» քաղաքականությունը. Մայք Ուոլց Հերթական 111 մլն դոլար պարտքը՝ պետության ու քաղաքացիների ուսերին.168.am Փաշինյա՛ն,ով ուզում ես եղիր,որքան ժամանակ ուզում է անցնի՝հայ ժողովրդին չես կարող զրկել ամենակարևորից (video) Հայաստանի պարտությունը նաև Ռուսաստանի պարտությունն է. Տրետյակով (video) Հակահայ Նիկոլը հայ ժողովրդին զրկում է ամենաթանկից. Նադեյին-Ռայեվսկիյ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am