Ալիևը փորձում է Մոսկվայից ստանալ լեգիտիմ իրավունք՝ ինքնուրույն «բացել» այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»

Պուտինի Բաքու այցի գլխավոր շեշտադրումներից էր նաև այն, որ Ռուսաստանն արդեն պաշտոնական մակարդակով, գրեթե վերջին անգամ է հիշեցնում Փաշինյանին, որ վերջինս դրժում է իր իսկ կողմից ստորագրած փաստաթուղթը, որտեղ հստակ նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների բացումը պիտի լինի, ռուսական պատկան մարմինների աջակցությամբ:

Փաշինյանը, որպեսզի բավարարի իր արևմտյան տերերի պահանջը, նույնիսկ Արցախի հանձման գնով հրաժարվեց բավարարել այդ պահանջը:

Փաշինյանին թվում էր, թե Արցախը «նվեր» տալու դիմաց Արևմուտքին կհաջողվեր համոզել Ադրբեջանին, որպեսզի վերջինս նույնպես հրաժարվեր ռուսական այդ համաձայնագրից, և երկու երկրները կկարողանային համատեղ գցել Պուտինին:

Սակայն, ի տարբերություն Փաշինյանի, Ալիևը ցույց տվեց, որ ինքը փողոցային խուժան չէ և իր իսկ կողմից ստորագրված փաստաթուղթը հարգում է, որի պատճառով էլ իր քաղաքական ակցիաները Մոսկվայում կարողացավ բարձրացնել:

Ի տարբերություն Ալիևի, Փաշինյանն ցույց տվեց, որ իր խոսքը գրոշի արժեք չունի, և նա կարող է նույնիսկ իր երկրի շահերը զոհաբերելով, քցել իր գործնկերներին, հավանաբար Արևմուտքից մեծ «նվերի» ակնկալիքով:

Սովորաբար այդպիսի «նվերները» կլորիկ գումարի տեսք են ունենում:

Բայց, ինչպես ասում են, ամեն մի վատ երևույթի ժամկետը, պատկերավոր ասած՝ քառասուն օրից չի անցնում:

Եվ ահա այս «քառասուն օրվա» ժամկետն ավարտվում է և Փաշինյանն ստիպված իր ընտրությունը կատարելու է:

Ռուսների խնդրանքով Ալիևը ամեն ինչ արեց, որպեսզի Փաշինյանը չկարողանա իր հետ, այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» կնքել ամերիկացիների հովանավորությամբ: Դրա համար էլ է Ալիևը ստանալու Պուտինից լրացուցիչ քաղաքական բոնուս:

Իսկ Փաշինյանը,հանուն իր սեփական շահի, զոհաբերելով Արցախը, կանգնած է Հայաստանը զոհաբերելու որոշման առջև, քանզի իրեն արդեն այլ ելք չի մնացել:

Եթե նա համաձայնվի Պուտինի առաջարկին և որոշում կայացնի կրկին վերադառնալ ռուսական մոդեռատորության, ապա հարց կառաջանա, եթե այդպես պիտի լիներ, ապա ինչո՞ւ Փաշինյանը զոհաբերեց Արցախը:

Մյուս կողմից, Փաշինյանի որոշումը Հայաստանը ամբողջովին մտցնել ԱՄՆ և Թուրքիայի ազդեցության տակ, բացահայտ հակազդեցություն է առաջացնում Ռուսաստանի և Իրանի կողմից:

Ռուսաստանին զուգահեռ, երեկվա Իրանի ԱԳ ներկայացուցչի արձագանքը, դրա վառ վկայությունն է:

Իսկ դա նշանակում է որ Փաշինյանին մնալու է մեկ տարբերակ, սադրել Ադրբեջանին, որպեսզի վերջինս ուժով բացի այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը», որի արդյունքում նա կկարողանա լեգիտիմ հիմքով մեղադրել ռուսներին, դրա համար, և թեկուզև իշխանությունը կորցնելու գնով, կկարողանա ստանալ Սաակաշվիլու նման օրինակ, Արևմուտք թռնելու իրավունք, հետագայում կարողանալով վայելել իր «նվերը», որը նա ստացել էր Արցախի հանձման դիմաց:

Մոտ ժամանակներս մենք ականատեսն ենք լինելու այս գործնթացներին, քանի որ քաղաքական դաշտում, ցավոք դեռ իրական այլնտրանքային բևեռը չի կայացել, որը կկարողանար վիժեցնել Փաշինյանի այս հակապետական և հակահայկական ծրագրերը:

Հայ ժողովուրդը, ինչպես 100 տարի առաջ, հերթական անգամ վճարելու է մեծ գին, քանի որ մինչ այսօր չի կարողացել ձևավորել մեղսունակ քաղաքական վերնախավ:

Այդ նոր վերնախավի ստեղծման ծիլերն արդեն երևում են, սակայն ժամանակի առումով դժվար թե այս մոտ ժամանակահատվածում հնարավոր լինի բռնել Փաշինյանի մահաբեր ձեռքը:

Իսկ թե ինչ աստիճանի է լինելու հայ ժողովուրդի այդ «վճարի չափը», դժվար կլինի գնահատել: Հույս ունենանք, որ մենք կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից մինիմալ նոր տարածքային կորուստներով, բայց ոչ ամբողջական պետականության փլուզմամբ:

Այն ժողովուրդը, ով իր նախկին պատմական սխալներից հետևություն չի անում, կրկնելու է այդ նույն սխալները: Իսկ այն ժողովուրդ, որ մինչ այսօր չգիտի, թե ինչ սխալներ է արել նախկինում, ընդանրապես չի կարող ունենալ ապագա:

Վերջին 30 տարվա ընթացքում, հայ ժողովուրդը այդպես էլ չկարողացած ձևավորել ժամանակակից քաղաքական վերնախավ, ով կներկայացներ սեփական ժողովուրդին իր նախկին սխալները, որն էլ երաշխիք կլիներ ապագայում այդ սխալներից խուսափելու համար:

Հենց դրա պատճառով էլ, մեր երկրում չի ստացվում առողջ վերանախավ ձևավորել:

Դրա համար անհրաժեշտ է մեծ խիզախություն, ներկայացնել ողջ ճշմարտությունը ճիշտ պահին և այսպես ասած՝ հայաստանյան քաղաքական դաշտի շախմատի տախտակը ջարդել իրենց գլխին, մեկ զարկով վերացնել այդ քաղաքական գոմը, որպեսզի դրա տեղը հնարավոր լինի ձևավորել նոր և առողջ վերնախավ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է 18-ամյա տղան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Nissan»-ը բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել կայանված «Գազել»-ին. կա վիրավոր Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am