Բաքուն պատրաստում է էկոլոգիական և էներգետիկ պատերազմ սկսել Հայաստանի դեմ. Փաշինյանի թիմն էներգետիկ ճգնաժամի մեջ է գցելու երկիրը

Փաշինյանի իշխանությունը պատուհաս դարձավ ոչ միայն արցախցիների համար, այլև պատրաստվում է ոչնչացնել նաև բուն Հայաստանի Հանրապետությունը, բայց՝ գեղեցիկ փաթեթավորմամբ: Ինչպես որ ժամանակին, «Արցախը Հայաստանն է, և՝ վերջ» ձևակերպմամբ հիմք ստեղծեց ադրբեջանական ագրեսիայի համար:

Այսօր այս նույն իշխանությունը գրեթե նույնությամբ կրկնում է Հայաստանի հետ այն, ինչ կատարեց Արցախի հետ:

Փորձելով առանց միջնորդի բանակցել Ադրբեջանի հետ՝ Փաշինյանը մահվան վկայականն է ձևավորում Հայաստանի համար փուլային տարբերակով, որպեսզի հայ բնակչությունը միանգամից չզգա վտանգը:

Սկսենք ատոմակայանի հետագա շահագործման խնդրից:

Բոլորին, այդ թվում նաև ամերիկացիներին պարզ է, որ միակ երկիրը, որ կարող է այս հարցում լուրջ առաջարկ անել, դա Ռուսաստանն է, որ նույնպիսի կայաններ կառուցում է հարևան Իրանում և Թուրքիայում:

Սակայն Փաշինյանի տերերին դա շահավետ չէ, այդ իսկ պատճառով նրանց թելադրմամբ, Փաշինյանն սկսեց մի էժանագին սերիալ, թե ով կարող է առաջարկել ավելի լավ տարբերակներ:

Ամերիկյան այսպես կոչված «մոդուլային կայանների» կառուցման գաղափարը այն աստիճանի էր ծիծաղելի, որ այս առաջարկից հրաժարվեցին, որպեսզի ռուսներին մերժելու ավելի «համոզիչ» տարբերակն առաջարկեն:

Փաշինյանի թիմը որոշել է այս խնդրի լուծումը հանձնել ֆրանսիացիներին, որն այս տարածաշրջանից հեռու է, թե աշխարագրորեն և թե քաղաքական խնդիրների լուծման իմաստով:

Ֆրանսիան այստեղ ոչ մի էական շահ չունի, բացի ռուսներին վատություն անելուց, որի պատճառով Փարիզը կորցրեց իր ազդեցությունը աֆրիկյան մի շարք երկրներում:

Իսկ եթե ավելի դետալային դիտարկենք այս հարցը, ապա առաջ կարող են գալ մի շարք լուրջ անվտանգային խնդիրներ:

Իսկ Թուրքիան, ԵՄ-ը և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ ցանկանում են, որ Հայաաստանը չունենա նոր ատոմակայան:

Փաշինյանի վատությունը հայ ժողովուրդին, ուղղակի դժվար է ամբողջապես պատկերացնել: Թալեաթից, Էնվերից հետո, երրորդ մարդը, ով այս չափ վատություն է անում Հայստանին, դա Նիկոլ Փաշինյանն է:

Մյուս խնդիրը, որով Ադրբեջանը պատրաստվում է գրոհել Հայաստանը, դա մեր հանքարդյունաբերությունն է, որը Հայաստանի համար կատարում է այն դերը, ինչ նավթը Ադրբեջանում:

Դրա համար Ադրբեջանը միջնորդ կառույցների միջոցով երկար ժամանակ աջակցում էր Հայաստանում գործող «հինգերրորդ շարասյանը», այդ թվում նաև, այսպես կոչված «կանաչներին»: Իշխանափոխությունից հետո, ջրի երես են դուրս գալու այդ աջակցության մաշտաբները:

Իսկ ինչով էին զբաղված նախորդ իշխանությունները, նույնիսկ ավելորդ է նշել:

Այն, որ Փաշինյանի պարագայում, Հայաստանը որևէ հնարավորություն չի ունենալու դիմագրավելու Ադրբեջանի գրոհներին, պարզից էլ պարզ է:

Մեկ բան է պետք միայն հասկանալ. ե՞րբ է Հայաստանում ձևավորվելու նոր ընդդիմադիր բևեռը, որ կկարողանա, ոչ թե իմիտացիաներով զբաղվել, այլ առաջարկել լուրջ փոփոխության օրակարգ, որը հնարավորություն կտա ազատել Հայաստանը այս արհավիրքից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն Նարեկ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման շտապած հոգևորականների մասին Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է 18-ամյա տղան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Nissan»-ը բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել կայանված «Գազել»-ին. կա վիրավոր Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am