Բաքուն պատրաստում է էկոլոգիական և էներգետիկ պատերազմ սկսել Հայաստանի դեմ. Փաշինյանի թիմն էներգետիկ ճգնաժամի մեջ է գցելու երկիրը

Փաշինյանի իշխանությունը պատուհաս դարձավ ոչ միայն արցախցիների համար, այլև պատրաստվում է ոչնչացնել նաև բուն Հայաստանի Հանրապետությունը, բայց՝ գեղեցիկ փաթեթավորմամբ: Ինչպես որ ժամանակին, «Արցախը Հայաստանն է, և՝ վերջ» ձևակերպմամբ հիմք ստեղծեց ադրբեջանական ագրեսիայի համար:

Այսօր այս նույն իշխանությունը գրեթե նույնությամբ կրկնում է Հայաստանի հետ այն, ինչ կատարեց Արցախի հետ:

Փորձելով առանց միջնորդի բանակցել Ադրբեջանի հետ՝ Փաշինյանը մահվան վկայականն է ձևավորում Հայաստանի համար փուլային տարբերակով, որպեսզի հայ բնակչությունը միանգամից չզգա վտանգը:

Սկսենք ատոմակայանի հետագա շահագործման խնդրից:

Բոլորին, այդ թվում նաև ամերիկացիներին պարզ է, որ միակ երկիրը, որ կարող է այս հարցում լուրջ առաջարկ անել, դա Ռուսաստանն է, որ նույնպիսի կայաններ կառուցում է հարևան Իրանում և Թուրքիայում:

Սակայն Փաշինյանի տերերին դա շահավետ չէ, այդ իսկ պատճառով նրանց թելադրմամբ, Փաշինյանն սկսեց մի էժանագին սերիալ, թե ով կարող է առաջարկել ավելի լավ տարբերակներ:

Ամերիկյան այսպես կոչված «մոդուլային կայանների» կառուցման գաղափարը այն աստիճանի էր ծիծաղելի, որ այս առաջարկից հրաժարվեցին, որպեսզի ռուսներին մերժելու ավելի «համոզիչ» տարբերակն առաջարկեն:

Փաշինյանի թիմը որոշել է այս խնդրի լուծումը հանձնել ֆրանսիացիներին, որն այս տարածաշրջանից հեռու է, թե աշխարագրորեն և թե քաղաքական խնդիրների լուծման իմաստով:

Ֆրանսիան այստեղ ոչ մի էական շահ չունի, բացի ռուսներին վատություն անելուց, որի պատճառով Փարիզը կորցրեց իր ազդեցությունը աֆրիկյան մի շարք երկրներում:

Իսկ եթե ավելի դետալային դիտարկենք այս հարցը, ապա առաջ կարող են գալ մի շարք լուրջ անվտանգային խնդիրներ:

Իսկ Թուրքիան, ԵՄ-ը և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ ցանկանում են, որ Հայաաստանը չունենա նոր ատոմակայան:

Փաշինյանի վատությունը հայ ժողովուրդին, ուղղակի դժվար է ամբողջապես պատկերացնել: Թալեաթից, Էնվերից հետո, երրորդ մարդը, ով այս չափ վատություն է անում Հայստանին, դա Նիկոլ Փաշինյանն է:

Մյուս խնդիրը, որով Ադրբեջանը պատրաստվում է գրոհել Հայաստանը, դա մեր հանքարդյունաբերությունն է, որը Հայաստանի համար կատարում է այն դերը, ինչ նավթը Ադրբեջանում:

Դրա համար Ադրբեջանը միջնորդ կառույցների միջոցով երկար ժամանակ աջակցում էր Հայաստանում գործող «հինգերրորդ շարասյանը», այդ թվում նաև, այսպես կոչված «կանաչներին»: Իշխանափոխությունից հետո, ջրի երես են դուրս գալու այդ աջակցության մաշտաբները:

Իսկ ինչով էին զբաղված նախորդ իշխանությունները, նույնիսկ ավելորդ է նշել:

Այն, որ Փաշինյանի պարագայում, Հայաստանը որևէ հնարավորություն չի ունենալու դիմագրավելու Ադրբեջանի գրոհներին, պարզից էլ պարզ է:

Մեկ բան է պետք միայն հասկանալ. ե՞րբ է Հայաստանում ձևավորվելու նոր ընդդիմադիր բևեռը, որ կկարողանա, ոչ թե իմիտացիաներով զբաղվել, այլ առաջարկել լուրջ փոփոխության օրակարգ, որը հնարավորություն կտա ազատել Հայաստանը այս արհավիրքից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 401 անգամ
Լրահոս
13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video) 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվել Սյունիքում վխտում են Իրանի քաղաքացի թուրքեր ու ադրբեջանցիներ․ Նաիրի Հոխիկյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. Շարմազանով Ինչ 12 մլն, Նիկոլը գիտե՞ք՝ ինչքան փող է տարել․ Կարապետ Պողոսյան (video) Իսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ը «Մենք ձեզ զգուշացնում ենք»․ Պուտինի ելույթը՝ ԱՊՀ գագաթնաժողովում (video) Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել Ռուսաստանը զգուշացում է ուղարկել հայ ժողովրդին.մեզ արհավիրքներ են սպասվում. Վիգեն Հակոբյան (video) Փաշինյանը ծիծաղում էր Ալիևի հետ, երբ Եվրոպան պահանջում էր ազատ արձակել հայ գերիներին 10 մլն ի բեհ եմ տվել անասնատերերին, որ նոր տարվան միս բերեն, հիմա ասում են՝ խանութը քանդելու են (video) «Ադրբեջանցիները զգացին՝ կարող են կրակել ցանկացած կողմից»․ վերլուծաբան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am