Ո՞րն է Պուտինի այցի գլխավոր նպատակը Բաքու, և ինչ մեսսիջներ է այդ այցը հղում Երևանին ու հայ ժողովրդին

Վերջին անգամ Ռուսաստանի ղեկավարը Բաքվում էր 2018 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակից Հարավային Կովկասում շատ բան է փոխվել:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում էապես փոխվեց աշխարհաքաղաքական իրավիճակը: Թուրքիան դարձավ տարածաշրջանում լիիրավ խաղացող: Մոսկվան ստիպված էր խաղի մեջ մտցնել 3+3 բանաձևը, ինչը նշանակում էր իր տարածաշրջանային դերի մենաշնորհի ավարտը:

Սակայն դա էլ էր քիչ, անսպասելիորեն Հայաստանը սեփական նախաձեռնությամբ ճանաչեց Արցախը, որպես Ադրբեջանի մաս, որից հետո Մոսկվան լեգիտիմ կերպով զրկվեց արցախցիների պաշտպանությունից, որի արդյունքում 120 հազարանոց հայությունը ստիպված եղավ լքել իր սեփական Հայրենիքը:

Դա դարձավ Մոսկվայի ամենախոշոր աշխարհաքաղաքական պարտություններից մեկը տարածաշրջանում:

Սակայն դա էլ էր քիչ, Փաշինյանի թիմը որոշում կայացրեց դուրս բերել Հայաստանը Մոսկվայի քաղաքական ազդեցությունից և այն մտցնել Թուրքիաի ազդեցության տակ, որը նույնպես շոկ առաջացրեց Մոսկվայում, քանի որ ռուս մեկնաբաններից մեկի դիպուկ բնորոշմամբ՝ Մոսկվայում ոչ ոք չէր պատկերացնում, որ հայ ժողովուրդը կամովին թույլ կտար իր իշխանությանը երկիրը մտցնել մի երկրի տակ, որը 100 տարի առաջ ցեղասպանել է իրեն:

Սա ոչ միայն անարժապատվության քայլ էր, այլև տարրական անվտանգության բնազդի բացակայության դրսևորում, որը Մոսկվայում նույնպես չէին պատկերացնում:

Այս ամենից հետո, Պուտինին մնում է մեկ բան. փորձել Ադրբեջանի հետ համաձայնության գալ, որպեսզի Ռուսաստանը ընդհանրապես չզրկվի տարածաշրջանային ազդեցությունից:

Ռուս փորձագետները առաջարկում են Պուտինին ամբողջովին վերափոխել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այն բարձրացնելով ռազմավարական դաշնակցայինի մակարդակի, մանավանդ, որ ըստ նրանց Ադրբեջանն այսօր դարձել է տարածաշրջանի լիդերը:

Ըստ ռուս վերլուծաբանների՝ Մոսկվայի համար Ադրբեջանը կարևորվում է երեք պատճառով:

Առաջին

Ռուսաստանը կարողանում է Ադրբեջանի միջոցով իր գազը վաճառել Արևմուտքում:

«Բաքվում կայանալիք բանակցություններում պետությունների ղեկավարներն առաջին հերթին կանդրադառնան ադրբեջանական գազատրանսպորտային համակարգի կամ այսպես կոչված «Հարավային գազային միջանցքի» օգտագործման հարցին՝ տարբեր ուղղություններով միջազգային շուկաներ ռուսական գազ մատակարարելու համար»,- ասում է ադրբեջանցի էներգետիկ ոլորտի փորձագետ Նիյազի Նիյազովը։ Հարավային Կովկասի երկրների ռազմական անվտանգության փորձագետը նշում է, որ չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը դեռևս գործարար հարաբերություններ ունի գազի ոլորտում, մասնավորապես՝ Հունգարիայի, Թուրքիայի և Հարավային Եվրոպայի երկրների հետ:

Նախկինում եվրոպական երկրները Բաքվին առաջարկել են մեծացնել գազատարների թողունակությունը և ավելացնել վառելիքի մատակարարումների ծավալը դեպի Եվրոպա, սակայն առանց եվրոպական ներդրումների, հիշեցրել է փորձագետը, սակայն Ադրբեջանը այդչափ ծավալներ չի ունեցել: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հետո, Բաքուն այդ հնարավորությունն ունենում է ռուսական գազի շնորհիվ, որից շահում են բոլորը: Ռուսները վաճառում են իրենց գազը նույն Եվրոպային, Ադրբեջանը օգտվում է այս իրավիճակից, աշխատելով լրացուցիչ գումար, իսկ Եվրոպան աչք է փակում, որ իրականում ռուսական գազ է ստանում, բայց ադրբեջանական փաթեթավորմամբ:

Երկրորդ

Ադրբեջանը դարձել է կարևոր երկիր Մոսկվայի համար՝ երկաթգծով կապելով Ռուսաստանն ու Իրանը:

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն կարծում է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները գտնվում են զարգացման ամենաբարձր կետում։ «Կարելի է ենթադրել, որ կողմերը կստորագրեն որոշ փաստաթղթեր, որոնք կամրապնդեն իրենց ռազմավարական դաշինքը։ Ընդ որում, ամենամեծ ուշադրությունը գրավում է Հյուսիս-Հարավ նախագիծը։ Մոսկվա կատարած իր ապրիլյան այցի ժամանակ Ալիևն արդեն խոսել է լոգիստիկայի ոլորտում որոշ կարևոր որոշման մասին։ Չի կարելի բացառել, որ Բաքվում դա կներկայացնեն հանրությանը»,- ասաց փորձագետը։

Ռուս փորձագետների կարծիքով ռուս-արևմտյան հակամարտությունից հետո Մոսկվայի համար առավել կարևոր են դարձել դեպի հարավ ստեղծվող տրանսպորտային ուղիները: Մանավանդ, որ այն էապես էժան է Սուեզի նեղուցով անցնող տրանսպորտային ուղիներից:

Ադրբեջանն այդ իմաստով փորձում է դառնալ հանգուցային երկիր, որն իր տարածքով կապելու է, և Հուսիս-հարավ և Արեելք-Արևմուտք, այսպես կոչված միջին միջանցքի ուղիները:

Ի դեպ Ադրբեջանի հետ հավասար, այդպիսի հանգուցային երկիր ուզում է դառնալ նաև Վրաստանը: Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, Արևմուտքը այդ երկիրը չի ուզում տեսնել այդ դերում, քանի որ չի ուզում, որ Մոսկվան ունենա այդպիսի ուղիներ:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, այստեղ ամբողջովին ողբերգական իրավիճակ է: Երկիրը հայտնվել է փողոցային խուժանների ձեռքում, ովքեր երկրի հաշվին փորձում են լուծել իրենց բարեկեցության խնդիրները:

Արդյունքում Հայաստանը ոչ միայն զրկվել է քաղաքական սուբյեկտ լինելուց, այլև կասկածի տակ է դրվել պետականության հարցը:

Եթե հայ ժողովուրդը, ընդդիմությունները շարունակեն իրենց պահել այնպես, ինչպես այսօր, ապա հայկական պետականության գոյության խնդիրը կդառնա խնդրահարույց ընդամենը շատ կարճ ժամանակից հետո:

Երրորդ

Պուտինի այցի երրորդ խնդիրը կապված է հենց այս հարցի հետ: Ռուսաստանն ուզում է վերականգնել իր մոդերատորությունը հայ-ադրբեջանական գործնթացում: Եթե հայկական կողմը շարունակի մերժել դա, իսկ ընդդիմությունը այս օրակարգի կարևորությունը չհասկանա, ապա Մոսկվան ստիպված կլինի բավարարել Ադրբեջանի պահանջները և Հայաստանը լուրջ կորուստներ կունենա, ոչ միայն տարածքային մասով, այլև իր պետականության մասով, ինչպես որ դա եղավ 100 տարի առաջ:

Հիշեցնենք, որ 100 տարի առաջ, ոչ թե ռուս-թուրքական մերձեցման պատճառով Հայաստանը իր 60 հազար քառ. կմ տարածքի կեսը կորցրեց, այլ իր այն ժամանակվա աշխարհաքաղաքական կողմնորոշման պատճառով պատերազմի մեջ հայտնվեց Թուրքիայի հետ, պարտություն կրեց և Ալեքսանդրապոլի պայմանագրի արդյունքում, կարող էր վերջանականապես վերանար, թղթի վրա ստանալով ընդամենը 12 հազար կմ ժամանակավոր տարածք՝ առանց Ալեքսանդրոպոլի և Զանգեզուրի:

Եվ միայն ռուս-թուրքական ծանր բանակցություններից հետո, Հայաստանին հետ հանձնվեցին ներկայիս Գյումրին և Զանգեզուրը: Հանուն արդարության պիտի նշենք, որ Զանգեզուրի հարցում մեծ դեր կատարեց նաև Գարեգին Նժդեհը, ով լեգիտիմ հիմք տվեց բոլշևիկներին թուրքերի հետ առևտրում, թողնել Զանգեզուրը Հայաստանին:

Սակայն ցավոք հայ հանրությունը չգիտի պատմության այս դասերի մասին, քանզի 30 տարվա ընթացքում նրան «այլ դասեր են պատմել», որն իրականության հետ որևէ աղերս չի ունեցել:

Իսկ այսօրվա իշխանությունները, շարունակելով նախորդներին, ընդհանրապես հիշել են Գեբելսին և որոշել են դասագրքերում ներկայացնել այնպես, իբր 1828-ին Ռուսաստանը օկուպացրել էր չեղած Հայաստանը:

Պատմության այս անբարոյական ներկայացման արդյունքում է, որ Հայաստանն այն ժամանակ զրկվեց իր տարածքների կեոսից, իսկ այսօր կորցրեց Արցախը:

Իսկ հիմա, շարունակելով այդ «դասերը», Հայաստանը կարող է վերածվել «արևմտյան Ադրբեջանի»:

Պուտինի այցը Բաքու վերջին մեսսիջն է հայ քաղաքական դասին՝ դուրս գալ այս անբարոյական մթնոլորտից և վերջապես առերեսվել ճշմարտության հետ, որպեսզի հնարավոր լինի փրկել Հայաստանի այս մասը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 583 անգամ
Լրահոս
Ու՞ր եք ՔՊ-ականնե՛ր, բա եկեք, փաստերով ձեր դիմաց դնենք․ Դերենիկ Մալխասյանն՝ ԱԺ ամբիոնից (video) «Վալոդյան սպшնվեց, սրանց ջախջախելուց անմիջապես հետո»․ Վալոդյա Գրիգորյանի ընկերոջ խոսքն՝ ԱԺ-ից (video) Սուր երկխոսություն՝ Ղազարյան-Գաբրիելյան․ «Գերիների համար ինչի՞ եք պատրաստ», «Ձեզ հանձնելուն» (video) Ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը Լևոն Զուրաբյանն ԱԺ ամբիոնից առաջին անգամ բացառիկ մանրամասներ հայտնեց՝ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին (video) Արշակ Կիրակոսյանը նշանակվել է Երբ եք ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին․ Էդգար Ղազարյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (video) «Mercedes G»-ն բախվել է «ՎԱԶ 2121»-ին և հեղուկ գազի լիցքավորման կայանին․ վիրավոր կա Փոխանցեք Փաշինյանին․ «Քեզ խելոք պահիր, քեզ համար ապրիլ ամսին վտանգավոր քամիներ են գալու»․ Թովմասյան (video) «Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան Աննա Հակոբյանը «հունցել» է խմոր, որը դեռ շատ ջուր կքաշի, ու քաղաքապետ Ավինյանը թերևս չի կարող չպատկերացնել դա. քաղաքական մեկնաբան Մասիս Մելքոնյանը Փաշինյանի իշխանության «հետույքը» շփոթել էր․․․ Նաիրա Զոհրաբյանի սուր խոսքը (video) Այ փսլնքոտնե՛ր, դուք ու՞ր էիք, ով եք դուք․․․ Արամ Մանուկյանն ԱԺ-ից Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը Տո լա՛վ է Սրբուհի Գալյան․ Նաիրա Զոհրաբյանի կոշտ խոսքով պատասխանն ԱԺ-ից (video) ԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը Փաշինյանի հետ մրցակցության մեջ մտած Սրբուհի Գալյա՛ն, ուշադիր լսիր․ Մանուկ Սուքիասյանն՝ ԱԺ-ից (video) Արնшխում գազան դարձած համակարգի զոհ դարձավ Արսեն Գևորգյանը․ Գոհար Մելոյան (video) ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ «Չեմ մոռանա․ հարվածում էին մեր դռանը․Իմ մայրը հանցագործ չէ»․ Արեգնազ Մանուկյանի աղջկա հուզիչ խոսքը (video) Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է Վաղը կարող է ուշ լինել․․․ Մետքասե Հակոբյանն՝ ԱԺ-ից (video) Անիրական զգացողություն էր․ Միշիև Լիլիթ Գալստյանը սարսափելի թվեր ներկայացրեց ԱԺ ամբիոնից․․․ Փաշինյանի «պատռված դեմքը» (video) Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սասուն Միքայելյանին․ Միքայելյանը պոռթկաց․ «Էս ի՞նձ ես ցույց տալիս» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am