Իրենց անգործության պատճառով եղբորս դիակը մեզ հասավ 3 տարի անց. Արթուրն այսօր կդառնար 24 տարեկան

MediaHub

Արթուրի ընտանիքի անդամները 3 տարի սպասել են հրաշքի, որ մի օր ինչ որ տեղից նա կհայտնվի... նա անհետ կորած էր համարվում 2020 թվականի պատերազմից, սակայն հրաշք այդպես էլ տեղի չունեցավ:

Այսօր Արթուրը կդառնար 24 տարեկան, բայց հավերժ մնաց 20 տարեկան:

MediaHub-ը վերհիշում է հարցազրույցը նրա եղբոր հետ:

***

«Մեր ընտանիքը 3 տարի անընդմեջ սպասել է եղբորս՝ Արթուրին, նա անհետ կորած էր համարվում 2020 թվականից։ Սկզբում, ընկերներից մեկն ասաց «Բայրաքթար»-ով խփել են դիրքի վրա, ինքը վիրավորվել է, իսկ Արթուրին դրանից հետո չի տեսել, ինքն էլ մտածել է, որ եթե իր հետ չեն իջեցրել դիրքից հոսպիտալ, ուրեմն զոհվել է»,- MediaHub-ի հետ զրույցում եղբոր՝ Արթուր Հայրապետյանի մասին պատմում է Տիգրանը։

Արթուրը` որպես ժամկետային զինծառայող, Հադրութի զորամասում էր, երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ` կիրառելով զինանոցի ողջ ներուժը։ Ծանր մարտերից ու Հադրութի գրավումից հետո հայկական զորքը հետ է քաշվել, հասել Մարտունի։ Տիգրանի տեղեկություններով՝ եղբայրը զոհվել է Մարտունու «Կամար» բարձունքում։

«Զինադադարից հետո ամեն օր սպասում էինք հրաշքի, որ ինչ որ տեղից կհայտնվի, որոնողական աշխատանքները մեկնարկել էին, իսկ նրանից ոչ մի լուր։ Որքան օրերն անցնում էին՝ այնքան նրա ողջ մնալու հույսերը մարում էին։ Մտածեցինք գերի է։ Դրա համար գործի դրեցինք արտերկրում ապրող մեր բոլոր ծանթների ներուժը` պաշտոնյաներ, գործարարներ, զինվորականներ, մի խոսքով՝ մարդկանց, ովքեր կկարողանային հստակ տեղեկություն իմանալ Բաքվից։ Մինչ տեղեկություն ստանալը, ԴՆԹ պատասխան եկավ, որ նույնականացումը համընկել է, եկեք ՀՀ Մարտունու դիահերձարան։ Եկանք, ասացին` «սխալմունք է եղել, ձեր տղայի մարմինն այստեղ չէ», ներողություն խնդրեցին, մենք հետ եկանք Ստեփանակերտ։ Մի քանի օր անց պատասխան ստացանք, որ եղբայրս Բաքվի բանտում է, գերեվարվել է»,- ասում է Տիգրանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ իրար հակասող տեղեկություններն ու սպասումն ավելի դաժան է եղել հատկապես մոր համար։ Արցախի պաշարման ժամանակ ԴՆԹ հետազոտության կենտրոնից նորից են զանգել` վստահեցնելով, որ նախորդ անգամ սխալվել են, բայց այս անգամ հստակ է․ նույնականացվել է Արթուր Հայրապետյանի աճյունը։

«Չկարողացանք գալ, քանի որ ճանապարհը փակ էր։ Երբ սեպտեմբերին տեղափոխվեցինք Հայաստան, առաջին բանը, որ արել ենք Արթուրի ԴՆԹ թեստը Մոսկվայի առաջատար գիտագործական կենտրոն ուղարկելն էր։ Հոկտեմբերին ասացին 99.9 տոկոսով պատասխանը, աճյունը նույնականացվել է։ Դա փաստորեն այն նույն դիակն էր, որը 2 տարի առաջ ասել են` «ձերն է», հետո ներողություն խնդրել, թե սխալմունք է։ Այսինքն՝ իրենց անգործության պատճառով մենք սպասել ենք 3 տարի։ Ինչևէ, եղբորս հուղարկավորեցինք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մայրս, որ 3 տարի սպասել է հրաշքի, ակնկալիքները չարդարացան։ 2020 թվականից կուտակված ցավը կրկնապատկվեց։ Հիմա սփոփվում ենք նրանով, որ գոնե Արթուրի դին ուշ է մեզ հասել, գերեզմանը չի մնացել Արցախում, թե չէ կխելագարվեինք։ Գոնե այստեղ գնում ենք «Եռաբլուր», փոքր ինչ թեթևացած տուն վերադառնում»,- ասում է մեր զրուցակիցը։

Ստեփանակերտում, Հայրապետյանների ընտանիքում 3 տղա է մեծացել։ Ընտանիքի կարոտը 44-օրյա պատերազմից հետո չի փարատվում, Արթուրի զոհվելու ցավը չի մեղմվում։ Տիգրանը համոզված է, որ իրենց ընտանիքում դեռ նոր Արթուր է ծնվելու։

Արթուր Հայրապետյանն ապրեց ընդամենը 20 տարի, բայց նրա ու իր մարտական ընկերների հերոսությունների մասին դեռ շատ է խոսվելու։ Նրանք կարող էին լքել իրենց վերապահված դիրքը, նահանջել՝ փրկվելու համար, բայց ընտրեցին գիտակցված մահը։

 

Հունան Թադևոսյան

դիտվել է 172 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Ի՞նչ է ասել Լավրովը Սլավոնականում ՔՊ-ն «քցեց» «Եվրաքվեին»․«Հրապարակ» ՀՀ իշխանության լռության պատճառը. զգուշացում են ստացել․ «Հրապարակ» Թոխմախի Մհերի դեմ քրեական գործը քննող դատավորին չեն թողնի այն ավարտել. կասկածներ կան. «Ժողովուրդ» Կոռումպացված ԱՆԻՖ-ի՝ 25 մլրդ դրամի ձախողումից հետո հիմա էլ 84.5 մլն դրամ է պետությունը տալիս. «Ժողովուրդ» Հուլիսն ու սեպտեմբերը ՔՊ-ում թեժ կլինեն. «Ժողովուրդ» Կանանց թաքուն պայքարը գործադիրում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ. «Ժողովուրդ» Սա ոչ միայն բանակի, այլև պետության վախճանն է. Գարեգին Խումարյան YouTube-ում հրապարակված երկու սենսացիոն տեսանյութերը Հայաստանը ներկայացնում են որպես մահմեդական​ երկիր 5 տարի է, ինչ սահմանագոտու անվտանգության պատը նորոգում, այդպես էլ չեն նորոգում. լրագրող Աննա Հակոբյանի արշավը միջոց է՝ բնակչության հանդեպ բռնաճնշումներ սանձազերծելու համար․ Վրթանեսյան Մարդն ի՞նչ պետք է լինի, որ էս նկարները դնի ու հանրայնացնի. Սոֆյա Հովսեփյան Բաքվում շինծու դատավարության ընթացքում ցուցադրել են Դավիթ Իշխանյանի տեսագրությունը Իսրայելցի դիվանագետների սպանության մեջ կասկածվողը գործել է՞ մենակ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին․ Պուտին Թուրքիայի ակնկալիքները Իրանի հետ այս գործարքը կարող է ավարտվել երկու ձևով «Սա խենթանոց է»։ Ֆրանսիան հարվածում է ֆոն դեր Լեյենին Ռուսաստանի պատճառով ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. Մանրամասներ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կլասիկ բարդակ. հափշտակվել է որպես իրեղեն ապացույց սեյֆում պահվող 590 հազար դոլարը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի․ գերեվարված Դավիթ Իշխանյանին կփոխարինի Աշոտ Դանիելյանը Դատախազությունը Գագիկ Բեգլարյանից պահանջում է ավելի քան 14 մլրդ դրամի գույք ու դրամական միջոց Վրաստանում ընդդիմության առաջնորդներից մեկը ձերբակալվել է դատարանի դահլիճում Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավարությանը Լևոն Մնացականյանը հերքել է Ադրբեջանի դատախազության պնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am