Հայաստանում ՊԵԿ-ը երկու հիմնական խնդիր ունի՝ պլանային հարկահավաքություն և երկրորդ՝ իդեալականության, ստերիլության ձգտում. Միրաքյան

«Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը հանդես է եկել ՊԵԿ-ին ուղղված գրառման երրորդ մասով.

«Շարունակենք ՊԵԿ-ի թեման, ավելի գլոբալ համատեքստով:

Հայաստանում ՊԵԿ-ը երկու հիմնական խնդիր ունի՝ պլանային հարկահավաքություն և երկրորդ՝ իդեալականության, ստերիլության ձգտում (կամ ձևական ձգտում):

1. Եթե ՊԵԿ-ը չի գործում «զարգացնենք Հայաստանի տնտեսությունը» գաղափարախոսության շրջանակներում, այլ միայն հարկահավաքության վարչարարության, պլանի կատարման վրա է կենտրոնանում, ապա ստացվում է իրավիճակ, որ ՊԵԿ-ը սկսում է չտարբերվել «дань» հավաքող, ասենք Օսմանյան Կայսրության ժամանակների հարկահավաքներից:


Օսմանյան Կայսրության հարկահավաքների խնդիրն էր միայն հարկային պլանի կատարումը, իսկ Հայաստանի ՊԵԿ-ը պետք է գործի «զարգացնել Հայաստանի տնտեսությունը» գաղափարախոսությամբ:

Հիմա կասեք տնտեսական զարգացումը Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է, իսկ ՊԵԿ-ինը հարկային վարչարարությունն է:

Չէ, ՊԵԿ-ը տնտեսական քաղաքականություն իրականացնող կառույց է: Հարկային քաղաքականությունը տնտեսական քաղաքականություն թելադրող գործունեություն է և ՊԵԿ-ը տնտեսական քաղաքականություն իրականացնող կառույց է, այնպես, ինչպես Ֆինանսների նախարարությունը կամ Կենտրոնական Բանկը:

Այս համատեքստում, եթե ՊԵԿ-ի գործունեության գլխավոր գաղափարախոսությունը հարկային քաղաքականության միջոցով երկրի տնտեսության զարգացումը չէ, ապա այն վերածվում է հարկահավաք ռեպրեսիվ կառույցի: Գաղափարախոսությունը շատ կարևոր է, ցավոք առայժմ ՊԵԿ-ի հիմնական գաղափարախոսությունը հարկահավաքության պլանների իրականացումն է, իր բոլոր բացասական հետևանքներով, իսկ պետք է լինի տնտեսության զարգացումը:

2. ՊԵԿ-ի երկրորդ խնդիրը հարկահավաքության համատեքստում ստերիլության ձգտումն է: Այս խնդիրը նույնպես առաջին կետի հետևանքներից է, բայց ոչ պակաս վտանգավոր: Իդեալական հարկահավաքության երբեք չի կարելի է հասնել ու հաճախ դրան ձգտելն ավելի վնասակար կարող է լինել տնտեսության համար, քան չձգտելը: Պետք է հաշտվել ինչ-որ չափի կորուստների հետ, քանի որ տնտեսությունը շատ բարդ պրոցեսներից է բաղկացած ու իդեալական հարկահավաքության ձգտումը հաճախ տնտեսական ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան ինչ-որ բաներ «աչքաթող» անելը:

Վերոնշյալ երկու կետերում, եթե փոփոխություն լինի, ապա դա հսկայական դրական ազդեցություն կունենա երկրի գործարար մթնոլորտի, տնտեսական զարգացման ու ներդրումային ոլորտի վրա ու ՊԵԿ-ը ռեպրեսիվ վարչարարություն իրականացնող կառույցից կվերածվի երկրի տնտեսական զարգացումն ապահովող կառույցի:

 

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Թուրքիան նավթի պաշարներ է փնտրում Վանի նահանգում Վատիկանը մեծարում է Ադրբեջանի դեսպանին՝ չնայած հայ քրիստոնյաների էթնիկ զտմանը. Life Site Նոր ցուցում չկա. Պեսկով Հայերին վիրավորած թուրք քաղաքապետը պիտի պատասխան տա. պոլսահայ գործիչ Ես ՌԴ նախագահին պատմել եմ. Արաղչի Ռուբիոն Լավրովին է փոխանցել Ռուսաստանը պահանջում է Ռուսաստանը լո՞ւրջ է տրամադրված Թալիբները հույս ունեն Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերություններ զարգացնել Թրամփը ակնկալում է, որ այս շաբաթ Ռուսաստանից պատասխան կստանա Բաքուն շարունակում է յուրացնել Արցախի մշակութային ժառանգությունը՝ նշելով աղվանա-ուդիական գաղափարը Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա. Armlur.am Լեհաստանի իշխանությունն արգելել է Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իր երկիր Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ի փակ հանդիպում է խնդրել ԵՄ-ը հետաձգել է ռուսական գազի արգելքը. Reuters Լեհաստանի իշխանությունն արգելել է Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իր երկիր Տիրան Խաչատրյանի գործը վկաների հարցաքննության փուլում է. նրանց թվում է Օնիկ Գասպարյանը ՌԴ-ն «Թալիբան»-ը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից Նոր ցուցում չկա. Պեսկովը՝ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածելու մորատորիումի մասին Եվրոպան չի կարող լուռ մնալ Ադրբեջանում հայ պատանդների նկատմամբ իրականացվող դատական սկանդալի հանդեպ. Ֆրանսիացի փաստաբաններ Հզոր մագնիսական փոթորիկն ավարտվեց Երկրի վրա ԱՄՆ-ն փորձում է կանխել բախումը Թուրքիայի ու Իսրայելի միջև. ամերիկացի պաշտոնյա Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Նիկոլը դրսի տերերի թելադրանքով Հայաստանն է դնում զոհասեղանին․ Անդրանիկ Թևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am