Պատմաբաններին լռեցնելու օպերացիա՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում. փորձելու են պաշտոնյա պատմաբանների բերանները փակել՝ հոնորարներ խոստանալով

Վաղը ԿԳՄՍ նախարարություն են հրավիրված գերատեսչական, պաշտոնյա պատմաբաններ՝ քննարկելու «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ խոտան որակելով այն «դասագիրքը», որը պատրաստվում են հրամցնել 8-րդ դասարանցիներին։ Գիտնականի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարություն՝ նախարարի ու փոխնախարարի մոտ, հանդիպման են հրավիրվել գերատեսչական պատմաբաններիը, որոնք պաշտոններ ունեն եւ, ըստ ամենայնի, ինչ-որ հոնրարներ են խոստանալու, որ բերանները փակեն։

Հանդիպմանը մասնակցելու հրավեր Դեմոյանը չի ստացել։ Ավելին՝ նշել է, որ կզարմանար էլ, եթե իրեն հրավիրեին։ Դեմոյանի բնորոշմամբ՝ պատմաբաններին լռեցնելու օպերացիան սկսվում,«ինչ-որ գումարային, հոնորարային խոստումներ են տալու, որ աղմուկ չբարձրացնեն, որ հերթական մասնակցային դպրոցի Ժաննա Անդրեասյանի գործարքը տեղի ունենա»։

Ըստ նրա՝ գրքի վրա սրբագրիչ, ընդհանրապես, չի աշխատել, բովանդակայինը աղբ է ՝ «սովետական կղերակուսակցական, վերամբարձ մուտքով։ Ներածականում շարադրում են, թե մենք այս ենք անելու, այն ենք անելու, նույն սովետահայ պատմագրության ձեռագրիրն է»։ Պատմաբանի փոխանցմամբ՝ գրքում փորձ է արվել ներկայացնել Բագրատունիներից մինչև 20-րդ դարի սկիզբը, բայց իրականում 20-րդ դարի սկզբի իրադարձություններից ոչինչ չկա։

Դասագրքի վերաբերյալ խիստ բացսական կարծիք է տվել պատմության ինստիտուտը, եղել է 80 էջ գրախոսություն, հետո համարել են, թե, իբր, գրախոսությունը սխալ է տրվել ու խարդախությամբ, ինչ-որ անհայտ պատմաբանի կարծիքով անցկացրել են ։ «Շատ գռեհիկ ձևով շրջանցել են, կներեք այս բառն օգտագործեմ՝ քցել են Պատմության ինստիտուտին», - ասաց Հայկ Դեմոյանն ու հավելեց, որ կատարվածը համարում է կրկնահանցագործություն, պետության միջոցների մսխում, պետության հասցրած նյութական վնաս։ Ավելին, չի բացառվում, որ այդ հիմքով անձամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացնի՝ ԿԳՄՍ նախարարի ու փոխնախարարի գործողությունների առնչությամբ։

Պատմական գիտությունները դոկտորը նշեց, որ ուսումնասիրել է դասագիրքը եւ կարող է արձանագրել, որ ոչ միայն տառասխալներ կան, այլ նաեւ մտքի մինչև անգամ տարեթվերի սխալներ։ «Փաստինֆո»-ի հարցին, թե սոցիալական ցանցերում տարածվել է, որ անգամ 1828 թ. ռուս- պարսկական պատերազմի հետևանքով Արևելյան Հայաստանի տարածքի անցումը Ռուսական կայսրությանը մեկնաբանված է որպես բռնակցում կայսրությանը, Դեմոյանը դա խորամանկ խայծ որակեց։

«Դա խորամանկ խայծ է, որ մարդիկ կենտրոնան դրա վրա, թակարդ է լարված, թե, իբր, իրենք հակառուսական են, դա արել են, որ հերթական անգամ ռուսներին հնարավորություն տան, օգտագործել մեր դեմ։ Երկրորդը՝ դա դրել են շրջանառության մեջ, որ մարդիկ կենտրոնանան հակառուս, ռուսամետ հասկացությունների վրա, մարդկանց մի մասը կասի ճիշտ են գրել, մյուսը՝ ոչ ու բանավեճը կգնա իրենց ուզած ձևով ՝ մակերեսային, 50/50-ի մեջ, իսկ գլխավորը, բուն բովանդակությունը, սխալների քանակը, նորույթի բացակայությունը չեն նկատի, չեն քննարկի, կդառնա երկրորդական։ Երեխաներին հրամցնելու են խոտան գիրք, որում չկա ոչ մի նորություն, բայց արդյունքում մսխել են պետական գումար այն ստեղծելու համար»,- ասաց Հայկ Դեմոյանը՝ ավելացնելով, որ նախարարությունը փորձում է կանխել պատմաբանների միավորվելը, «փորձում են գերատսեչական պատմաբաններին իրենց կողմը քաշել, քանի որ անցյալ տարվա 7-րդ դասարանի դասագրիքի շուրջ քննադատաերի միավորումը, գիշերային սարսափ երազ էր իրենց համար, միավորվել էր ավելի քան 100 պատմաբան»։

դիտվել է 355 անգամ
Լրահոս
«Նրանք այդ պահին պետք է լինեն գիշերազգեստով, հողաթափերով, նրանց ձեռքերը պետք է ոլորեն և առևանգել» Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Կուրսկի շրջանում Գիշերային ցրտեր, ցրտահարություն և ջերմաստիճանի անկում մինչև -5°C․ ՌԴ-ում անոմալ եղանակ է Խոշոր վթար, «Չայնիի» ոլորաններում «Վիլիս»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել արգելապատնեշներին Ելիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում 44-օրյայի կեղծ լուրերի մունետիկի՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններն ուսումնասիրեք. Մինասյանը՝ գլխավոր դատախազին Լեհաստանը կփակի Կրակովում ՌԴ հյուպատոսությունը, Մոսկվան արձագանքել է «Նիկոլի մասին մի՛ խոսեք, նա հրեշ է, մարդ չի»․ քաղաքացիներ (video) Պուշկինի անվան դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Տիգրանի ծնողները մասնակցել են պատարագի և աղոթել փոքրիկին շուտափույթ գտնելու համար Այս իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան, ապրում է մեկ լրացուցիչ օրվա հոգեվիճակով, բայց դա հակաիշխանական ուժերի համար հաղթանակի երաշխիք չէ. Հովհաննիսյան Արևմտյան առաջնորդները խորհուրդ են տվել Կիևին ընդունել Պուտինի առաջարկը. ԶԼՄ-ներ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Էրդողանը կքննարկի Ուկրաինայի շուրջ բանակցությունները կառավարության հետ Դիվահարվում եք, հենց կոռուպցիայի մասին ենք խոսում․ հոգեբուժական բժշկական քննություն պետք է անցնեք (video) Հնդկական Akash ԶՀՀ-ի երկրորդ խմբաքանակի մատակարարումը սպասվում է հուլիսին. IADN Թրամփի վարչակազմը Կատարից որպես նվեր կընդունի շքեղ օդանավ՝ փոխարինելու նախագահական ինքնաթիռը Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր (video) «De France» սրճարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել Փաշինյանը շրջանառությունից հանել է պետականության ողնաշարն ու պատվարը հանդիսացող բանակի թեման. Հայկ Դեմոյան Իմպիչմենտը ածանցյալ է, կարևորը՝ ակտիվ փողոց գեներացնելն է ու այն պահելը․ Սուրեն Սուրենյանց Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը Թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին. Միհրան Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 8-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 8-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 7-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am