Պետությու՞ն, թե՞ հրեշտակ. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՊԵՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ ՀՐԵՇՏԱԿ

Պետությունը հիմա ամենուրեք է։ Քեզ հետևում են տեսախցիկներով, քո ուղեղը լվանում են «հանրային» կոչվող քարոզչամիջոցներով, սոցիալական ցանցերում քեզ անընդհատ գնդակոծում են «պետության» ղեկին գտնվող մարդկանց էժան ու միաժամանակ թանկ փիառներով։ Ոստիկանությու՞ն։ Պետությունն է։ Հարկայի՞ն։ Պետությունն է։ Բանա՞կ։ Պետությունն է։ Ամենուրեք՝ պետությունն է։

Ինձ հետաքրքրում է, թե իմաստային ի՛նչ երանգներով են տարբեր ազգեր արտահայտում այն գաղափարը, որն այդքան հասկանալի է 21-րդ դարի մարդուն՝ պետության գաղափարը։

Եվրոպական շատ լեզուներում «պետություն» բառն արտահայտում է «կարգավորման, կարգուկանոնի» իմաստ ունեցող բառով՝ State, État, Estado, Stato, Staat, Stat: Սա թերևս ստանդարտ երանգն է։ Ստանդարտ ու անհետաքրքիր։

Շատ ավելի հետաքրքիր են ոչ ստանդարտ անվանումները։ Օրինակ՝ հայերեն՝ պետ-ություն, ռուսերեն՝ государ-ство, վրացերեն՝ სახელმწიფო (սա-խելմծիպո)։ Այս շարքը տարբերվում է վերևինից, որովհետև բնութագրում է ոչ թե կառուցվածքը, այլ գործառույթը։ Բայց արի ու տես, որ այս երեքն ունեն մեկ այլ ընդհանրություն ևս․ դրանք բառացի համապատասխանում են․․․ հրեշտակների դասերից մեկին, ընդ որում՝ հետաքրքիրն այն է, որ ամեն մեկը՝ մեկ առանձին դասի։

Քրիստոնեական կիսապաշտոնական ուսմունքի համաձայն՝ գոյություն ունի հրեշտակների 9 դաս՝ (1) սերովբեներ, (2) քերովբեներ, (3) աթոռներ, (4) տեր-ություններ (господ-ство), (5) զորություններ, (6) իշխան-ություններ (ხელმწიფე-ბანი՝ խելմծիպե-բանի), (7) պետություններ, (8) հրեշտակապետեր, (9) հրեշտակներ։ Հայերենի տարբերակն արտահայտում է 7-րդ դասը, ռուսերենինը՝ 4-րդը, վրացերենինը՝ 6-րդը: Այսպես, եթե ռուսները վերցնեին «հայկական տարբերակը», ապա государство-ի փոխարեն կունենային начальство: Եթե հայերս վերցնեինք «վրացական տարբերակը», ապա «պետության» փոխարեն կունենայինք «իշխանություն»։ Ասենք՝ «պետական պարտք»-ի փոխարեն «իշխանական պարտք»։ Կամ՝ «պետական գնում»-ի փոխարեն՝ «իշխանական գնում», և այլն։

Հետաքրքիր է նաև այն, որ հռոմեական կայսրության առաջին շրջանն ընդունված է անվանել «Պրինցիպատ», որ բառացիորեն նշանակում է «պետություն», իսկ 2-րդ շրջանը՝ «Դոմինատ», բառացի՝ «տերություն»»:

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը, որը հայտնվել է ձորակում Թշնամին մեզ սպառնում է կոտորածով՝ մենք մի խնդիր ունենք․․․ պատմաբան Արմեն Այվազյան (video) 5 հոգով մտել են տուն, կոտրել լոգարանի դուռն ու աղջկան սրբիչ-լաթիկով փախցրել Աճեմօղլուն ասաց՝ Փաշինյանը ստախոս է․․․ (video) Նիկո՛լ, բացի «էգ Աննայիդ» լողացնելուց, ուրիշ ոչ մի հաջողություն չես գրանցել․ Ադիբեկյան (video) Սոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում ու քայլում է (video) ՔՊ-ի Իրական Հայաստանը Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքվում խոսել է 44 օրյա պատերազմի, «Զանգեզուրի միջանցքի» մասին Հովիկ Աղազարյանի ցինիկ պահվածքը դատարանի բակում․․․ (video) Բաքուն խաղաղության պայմանագիրը չի ստորագրի Երևանի առաջարկած տարբերակով. Ադրբեջանի ԱԳՆ Ստեղծվել էր իրավիճակ, երբ Բագրատ Սրբազանը հարկադրված է եղել ընդունել այդ առաջարկը. Արշակ Սրբազան Վերին Պտղնիի մոտ տեղադրվում են ուղեփակոցներ. «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները ընդդիմանում են, կան բերման ենթարկվածներ Նիկոլի համար հայրենիքը շների հետ հեծանիվ քշելն է․ Արմինե Ադիբեկյան (video) Սա միակ հնարավորությունն է․դատավոր Վահե Միսակյանի գործով հարցում կիրականացվի ՔԿՀ, կներկայացվեն հեռախոսազանգերի արձանագրությունները Փոխեք TEMU-ի գաղտնաբառը․ 87 մլն հաճախորդի տվյալ է արտահոսել, այդ թվում՝ ՀՀ-ից Նորագավիթ թաղամասում 26-ամյա երիտասարդի սպանության վարույթով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորված է Փաստաբանից տնական քաշած կոնյակ նվեր ստացած և բացարկ չհայտնած դատավորը պատասխանատվության չենթարկվեց Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել Ովքե՞ր են արտերկրից հրավիրված Մայր Տաճարի վերաօծմանը․․․ (video) Ինչ կարևոր դաս է տվել Բագրատ սրբազանի մայրը նրան (video) Մոսկվայից Մինվոդի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում Աղազարյանը Փաշինյանին ճանաչելուց հետո Քրիստոսին հավատաց, հիմա ու՞մ է հավատալու․ փաստաբան (video) Արշակ Սրբազանը խոսեց տրանսգենդերի մասին (video) Փաշինյանի իշխանությունը չի հասկանում՝ մեզ միայն Աստված կարող է ծնկի բերել․ Նաթան Սրբազան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն օր առաջ ԱՄՆ-ի հետ հանձնելու է Ջերմուկը, հետո․․․ Տիրան Լոքմագյոզյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am