«Վախեր ունեն. այս մարդկանց «սրբության սրբոցը» բացառապես իշխանությունն է»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանը եռում է, այս իրավիճակում Հայաստանի ղեկավարը սոցիալական տիրույթում ցուցադրում է ընտանեկան պատմություններ կամ էլ մայթերի ու ճանապարհների հարց է քննարկում: Ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունն այսքան անհոգ: Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ իշխանությունների վարքագիծն ունի բացատրություն:

«Հայաստանի Հանրապետությունը օրվա իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության արդյունքում զրկվել է սուբյեկտայնությունից: Որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, տարածաշրջանային գործոն՝ Հայաստանն այս պահին պարզապես գոյություն չունի: Իշխանությունների գործողությունների, վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է այս իրավիճակում: Նրանք ի զորու չեն և արտաքին դերակատարների կողմից լիազորված չեն կարծիք արտահայտել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Հայաստանի իշխանությունների, մասնավորաբար՝ ԱԳՆ-ի, կառավարության, ԱԺ նախագահի խոսույթը, կարծեք թե, բացառապես այն շրջանակում է, որտեղ իրենց թույլ է տրված խոսել: Իմ տպավորությամբ, ամենակարևոր իրադարձությունների ժամանակ նրանք լռում են այնքան ժամանակ, մինչև իրենց թույլ կտան խոսել: Սա վկայությունն է, որ Հայաստանը զրկված է գործոն լինելու հնարավորությունից, և իշխանությունների վարքագիծն էլ այս տրամաբանության մեջ է՝ զբաղեցնել ժողովրդին մանր կենցաղային խնդիրներով, որպեսզի իրենցից ակնկալիքներ չգեներացվեն, և ինչ-որ մի օր իրենց հարց չուղղվի, թե ի՞նչ է կատարվում մեր երկրում, մեր երկրի շուրջ և աշխարհում, ո՞րն է Հայաստանի ռազմավարությունը տարածաշրջանում և դրանից դուրս, բարեկամ և թշնամի պետությունների հետ: Այս հարցերին իրենք չունեն պատասխաններ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Հայաստանի իշխանությունների օրակարգում շարունակում է մնալ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցը: «Վստահ եմ, որ ցանկանում են փոխել Սահմանադրությունը, բայց գիտեն մեկ բան, որ Սահմանադրության հանրաքվեն իրենց համար կարող է լինել նաև վստահության հանրաքվե: Այն կարող է նաև ճաքեր առաջացնել իրենց իշխանության մեջ: Այս մարդկանց «սրբության սրբոցը» բացառապես իշխանությունն է, վստահ եմ՝ այն պահին, երբ կհամարեն, որ կան բարենպաստ պայմաններ հանրաքվեն իրենց ուզած սցենարով տանելու, այն կդառնա իրականություն: Պատահական չէ, որ սկսել են խոսել 2026, 2027 թվականների մասին: Բացառված չէ, որ կփորձեն ավելի շուտ իրականություն դարձնել հանրաքվեն, եթե վստահ լինեն, որ արդյունքներն իրենց համար առնվազն վտանգներ չեն ստեղծի: Պատահական չէ օրերս Ադրբեջանի կողմից հնչեցված հայտարարությունը, որ Փաշինյանը Ադրբեջանի կառավարության հետ քննարկել է Սահմանադրության փոփոխության հարցը: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանից այս թեզը հնչել է, ինչը նշանակում է, որ, այո, այն օրակարգում կա, բայց կան նաև վախեր: Շատ ենք մեր հասարակությանը պախարակում անտարբերության համար, բայց վստահ եմ, որ կան գծեր, որտեղ հասարակությունն իր ամենանուրբ բջիջներով զգում է իրեն հետապնդող դժբախտությունները: Իսկ Սահմանադրության փոփոխությունն այդ դժբախտությունների մի նոր վերակենդանացումն է լինելու, որովհետև Սահմանադրության փոփոխություն երրորդ պետության պարտադրանքով նշանակում է ինքնիշխանության վերացում, կապիտուլ յացիա»,-եզրափակում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

Անդրադառնալով տարածաշրջանին՝ ընդգծում է, որ Իրանը հստակ է հայտարարել՝ պատասխան լինելու է: «Ինչպիսին կլինի պատասխանը, գիտեն բացառապես Իրանում: ԱՄՆ-ն (և ոչ միայն) բազմիցս տարբեր ժամկետներ է նշել, թե երբ կարող է Իրանը «պատասխանել» Իսրայելին, բայց այդ ժամկետներն իրականություն չեն դարձել: Կարծում եմ՝ Իրանն այս պահին գնում է հոգեբանական պատերազմի սկզբունքով: Հոգեբանական պատերազմի իմաստը հակառակորդին բարոյապես մաշեցնելն է, նրան ստիպել կատարել ավելի մեծ ծախսեր, քան նա ի զորու է, և անհրաժեշտ պահին հարվածել: Իմ ուսումնասիրությունների ընթացքում իրանական քաղաքականության վերջին առնվազն 30 տարվա ընթացքում չեմ հիշի Իրանի կողմից չմտածված քայլեր, շտապողականություն, արկածախնդրություն, հիմա էլ բացառություն չէ: Վստահ եմ, որ Իրանը բավականին խորքային մոտեցում ունի այս հարցում և գնում է դեպի անսպասելին»,-նշում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 225 անգամ
Լրահոս
Քշում են ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի Այ «չմո՛» Գագո, քո թոռները «իզգոյ են» լինելու․ Ադիբեկյան (video) Երկու օրից Մալյանն ազատ կարձակվի, դիմում ենք ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը, որը հայտնվել է ձորակում Թշնամին մեզ սպառնում է կոտորածով՝ մենք մի խնդիր ունենք․․․ պատմաբան Արմեն Այվազյան (video) 5 հոգով մտել են տուն, կոտրել լոգարանի դուռն ու աղջկան սրբիչ-լաթիկով փախցրել Աճեմօղլուն ասաց՝ Փաշինյանը ստախոս է․․․ (video) Նիկո՛լ, բացի «էգ Աննայիդ» լողացնելուց, ուրիշ ոչ մի հաջողություն չես գրանցել․ Ադիբեկյան (video) Սոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում ու քայլում է (video) ՔՊ-ի Իրական Հայաստանը Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքվում խոսել է 44 օրյա պատերազմի, «Զանգեզուրի միջանցքի» մասին Հովիկ Աղազարյանի ցինիկ պահվածքը դատարանի բակում․․․ (video) Բաքուն խաղաղության պայմանագիրը չի ստորագրի Երևանի առաջարկած տարբերակով. Ադրբեջանի ԱԳՆ Ստեղծվել էր իրավիճակ, երբ Բագրատ Սրբազանը հարկադրված է եղել ընդունել այդ առաջարկը. Արշակ Սրբազան Վերին Պտղնիի մոտ տեղադրվում են ուղեփակոցներ. «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները ընդդիմանում են, կան բերման ենթարկվածներ Նիկոլի համար հայրենիքը շների հետ հեծանիվ քշելն է․ Արմինե Ադիբեկյան (video) Սա միակ հնարավորությունն է․դատավոր Վահե Միսակյանի գործով հարցում կիրականացվի ՔԿՀ, կներկայացվեն հեռախոսազանգերի արձանագրությունները Փոխեք TEMU-ի գաղտնաբառը․ 87 մլն հաճախորդի տվյալ է արտահոսել, այդ թվում՝ ՀՀ-ից Նորագավիթ թաղամասում 26-ամյա երիտասարդի սպանության վարույթով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորված է Փաստաբանից տնական քաշած կոնյակ նվեր ստացած և բացարկ չհայտնած դատավորը պատասխանատվության չենթարկվեց Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել Ովքե՞ր են արտերկրից հրավիրված Մայր Տաճարի վերաօծմանը․․․ (video) Ինչ կարևոր դաս է տվել Բագրատ սրբազանի մայրը նրան (video) Մոսկվայից Մինվոդի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում Աղազարյանը Փաշինյանին ճանաչելուց հետո Քրիստոսին հավատաց, հիմա ու՞մ է հավատալու․ փաստաբան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am