ՔՊ-ն և «Ապրելու երկիրը» չհայտարարված դաշի՞նք են կազմել

«Հրապարակ» օրաթերթը գրում է․Փարաքար համայնքում նոր քաղաքական կոալիցիա է ձևավորվել` իշխող Քաղպայմանագիրն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը չհայտարարված դաշինք են կազմել։

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու խմբակցությունը, որ 2 տարի է բոյկոտում է ավագանու նիստերը, մայիսին հանդես եկավ նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, որի արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։

Դրան հաջորդեց արդեն նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի կալանավորումը, ինչը կարծես անհնարին էր դարձրել Փարաքարում ավագանու նիստեր գումարելը, քանի որ ԱԵ-ն ընտրություններից հետո բոյկոտում էր նիստերը, իսկ ՔՊ-ն քվորում չէր կարողանում ապահովել` առանց Դավիթ Մինասյանի։ Եւ թվում էր՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի պաշտոնավարումը կանցներ առանց ավագանու լեգիտիմ նիստերի, սակայն երեկ՝ օգոստոսի 14-ին ավագանին նիստ է հրավիրել եւ արի ու տես, որ Գյուլնազարյանի հրավիրած ավագանու հենց առաջին նիստը կայացել է «Ապրելու երկրի» ավագանու անդամների շնորհիվ։ Խախտելով 2.5 տարվա բոյկոտը, ԱԵ 8 ավագանու անդամներ ներկայացել են նիստին, փոխարենը նիստին չեն մասնակցել «Դավիթ Մինասյան» խբակցության 3 անդամները (ներառյալ Մինասյանը) եւ նույն խմբակցության նախկին անդամ` ներկայումս անկախ 2 ավագանիները։ ՔՊ-ից մասնակցել է 5, «Ապրելու երկրից»՝ 8 հոգի։ Համայնքում այլեւս կասկած չունեն, որ Դավիթ Մինասյանին հայտնված անվստահությունը, ապա եւ կալանավորումը ՔՊ-ի և «Ապրելու երկրի» ամիսներ շարունակ տեւած գաղտնի համագործակցության արդյունք են։ Բանն այն է, որ քաղաքական պայմանավորվածությամբ, ՔՊ-ն պետք է Դավիթ Մինասյանին դարձներ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։

Իսկ այս զարգացման արդյունքում նրանց ձեռքերն ազատվել են։ «Ապրելու երկիրն» այսուհետ մասնակցելու է ավագանու նիստերին, նրանց է տրվում նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալի և տեղակալի պաշտոնները։ Ի դեպ, «Ապրելու երկրի» աջակցությամբ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակված Կարապետ Արթինյանը նույնպես իրականում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդիա Գրիգորյանի ընտանիքի մերձավորն է։ Այդպիսով, «Ապրելու երկիրը» զգալի ներկայություն է ունենալու Փարաքարի վարչական կառավարման մարմիններում, ինչպես նաև մեծամասնություն է լինելու ավագանու կազմում։

Այս ամենը թերեւս պլանավորվել ու հնարավոր է դարձել «Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի քավորությամբ, ովքեր մտերիմ են (Խուդաթյանը երկար տարիներ եղել է Մեսրոպ Առաքելյանի աշխատակիցը)։ Սա նաեւ Խուդաթյան-Նարեկ Մկրտչյան հակամարտության հետեւանք է` գաղտնիք չէ, որ Փարաքարում «ռուլիտ» էր անում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը: Այժմ Նիկոլ Փաշինյանի սիրելի Խուդաթյանն իր ազդեցությունն է ընդլայնում։

Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ ԱԵ Փարաքարի ավագանու անդամ Վոլոդիա Գրիգորյանի հանքերի գործունեությունն են կասեցրել` անօրինական լինելու պատճառաբանությամբ, չի բացառվում, որ այդ գործունեությունը շարունակելու դիմաց է քաղաքական համագործակցության որոշում կայացվել։

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Սոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում ու քայլում է (video) ՔՊ-ի Իրական Հայաստանը Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքվում խոսել է 44 օրյա պատերազմի, «Զանգեզուրի միջանցքի» մասին Հովիկ Աղազարյանի ցինիկ պահվածքը դատարանի բակում․․․ (video) Բաքուն խաղաղության պայմանագիրը չի ստորագրի Երևանի առաջարկած տարբերակով. Ադրբեջանի ԱԳՆ Ստեղծվել էր իրավիճակ, երբ Բագրատ Սրբազանը հարկադրված է եղել ընդունել այդ առաջարկը. Արշակ Սրբազան Վերին Պտղնիի մոտ տեղադրվում են ուղեփակոցներ. «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները ընդդիմանում են, կան բերման ենթարկվածներ Նիկոլի համար հայրենիքը շների հետ հեծանիվ քշելն է․ Արմինե Ադիբեկյան (video) Սա միակ հնարավորությունն է․դատավոր Վահե Միսակյանի գործով հարցում կիրականացվի ՔԿՀ, կներկայացվեն հեռախոսազանգերի արձանագրությունները Փոխեք TEMU-ի գաղտնաբառը․ 87 մլն հաճախորդի տվյալ է արտահոսել, այդ թվում՝ ՀՀ-ից Նորագավիթ թաղամասում 26-ամյա երիտասարդի սպանության վարույթով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորված է Փաստաբանից տնական քաշած կոնյակ նվեր ստացած և բացարկ չհայտնած դատավորը պատասխանատվության չենթարկվեց Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել Ովքե՞ր են արտերկրից հրավիրված Մայր Տաճարի վերաօծմանը․․․ (video) Ինչ կարևոր դաս է տվել Բագրատ սրբազանի մայրը նրան (video) Մոսկվայից Մինվոդի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում Աղազարյանը Փաշինյանին ճանաչելուց հետո Քրիստոսին հավատաց, հիմա ու՞մ է հավատալու․ փաստաբան (video) Արշակ Սրբազանը խոսեց տրանսգենդերի մասին (video) Փաշինյանի իշխանությունը չի հասկանում՝ մեզ միայն Աստված կարող է ծնկի բերել․ Նաթան Սրբազան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն օր առաջ ԱՄՆ-ի հետ հանձնելու է Ջերմուկը, հետո․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Տղայիս մարմինը խոշտանգված ինձ են տվել․ զոհվածի մայրը՝ Հովիկ Աղազարյանին (video) Եռաբլուրում հանդես էր․Հովիկ Աղազարյանը նորից պղծեց Եռաբլուրը (video) Արշակ Սրբազանն անդրադարձավ Բագրատ Սրբազանին․․․ (video) Սենսացիա չե՛ք գտնի․․․ կոռուպցիա մի՛ փնտրեք․ Նաթան Սրբազան (video) Ալեն Սիմոնյանից ենք պատասխան ստացել․ իշխանություններից ո՞վ է լինելու Տաճարի օծմանը․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am