Դարձ ի շրջանս յուր. ի՞նչ է կատարվում Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անդրադառնալով 2024թ. հունվար-մարտ ամիսների՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին՝ տեղեկացրել էինք, որ վերջին տարիներին առաջին անգամ ցուցակը ոչ թե ԶՊՄԿ-ն էր գլխավորում, այլ ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր» ընկերությունը: Դա իսկապես ամենամեծ անակնկալն էր: Միևնույն ժամանակ նշել էինք, որ հաջորդ եռամսյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը, և ԶՊՄԿ-ն կվերադառնա առաջին հորիզոնական։ Իր հերթին, կոմբինատը նշել էր, որ «առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք, ըստ հարկային օրենսգրքի, ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով, արվում է այդ ամսին»:

Այդպես էլ եղավ. 2024թ. առաջին կիսամյակի տվյալներով, 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը կրկին գլխավորում է ԶՊՄԿ-ն՝ վճարած հարկերով կրկնակի գերազանցելով արդեն երկրորդ տեղում գտնվող նույն «Մոբայլ սենթրին»: Ավելին, ԶՊՄԿ-ի վճարած հարկերը 4 անգամ ավելին են առաջին եռամսյակի ցուցանիշից և կրկնակի ավելի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

2024 թ. առաջին կիսամյակի տվյալներով, երրորդը «Գազպրոմ Արմենիան» է, չորրորդը՝ «Գրանդ տոբակոն», հինգերորդը՝ «Փրիթի Ուեյը», նույն ինքը՝ «Վեստան»: Այստեղ ուշագրավ է, որ առաջին հնգյակում միանգամից երկու կազմակերպություն զբաղվում է հեռախոսների ու այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով: Տնտեսագետներն այս առումով արդեն իսկ որոշակի պատճառներ են նշում, բայց դա առանձին քննարկման թեմա է:

Հետաքրքիր է, որ բավական էական առաջընթաց է գրանցել Հայաստանի արտահանման զարկերակը համարվող «Սպայկա» ընկերությունը: Եթե 2023 թվականի հունվար-հունիսին այս կազմակերպությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 128-րդն էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ոչ միայն լավագույն հարյուրյակում է, այլև առաջադիմել է միանգամից 43 հորիզոնականով: «Սպայկայի» վճարած հարկերը համեմատելի ժամանակահատվածում ավելացել են մոտ 600 մլն դրամով:

Առաջատար հարկատուների ցանկում շարունակում են իրենց դիրքերն ամուր պահել բանկերը: Սակայն այս ոլորտին, ինչպես և արտադրողներին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:

դիտվել է 294 անգամ
Լրահոս
Վերին Պտղնիի մոտ տեղադրվում են ուղեփակոցներ. «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները ընդդիմանում են, կան բերման ենթարկվածներ Նիկոլի համար հայրենիքը շների հետ հեծանիվ քշելն է․ Արմինե Ադիբեկյան (video) Սա միակ հնարավորությունն է․դատավոր Վահե Միսակյանի գործով հարցում կիրականացվի ՔԿՀ, կներկայացվեն հեռախոսազանգերի արձանագրությունները Փոխեք TEMU-ի գաղտնաբառը․ 87 մլն հաճախորդի տվյալ է արտահոսել, այդ թվում՝ ՀՀ-ից Նորագավիթ թաղամասում 26-ամյա երիտասարդի սպանության վարույթով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորված է Փաստաբանից տնական քաշած կոնյակ նվեր ստացած և բացարկ չհայտնած դատավորը պատասխանատվության չենթարկվեց Ովքե՞ր են արտերկրից հրավիրված Մայր Տաճարի վերաօծմանը․․․ (video) Ինչ կարևոր դաս է տվել Բագրատ սրբազանի մայրը նրան (video) Մոսկվայից Մինվոդի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում Աղազարյանը Փաշինյանին ճանաչելուց հետո Քրիստոսին հավատաց, հիմա ու՞մ է հավատալու․ փաստաբան (video) Արշակ Սրբազանը խոսեց տրանսգենդերի մասին (video) Փաշինյանի իշխանությունը չի հասկանում՝ մեզ միայն Աստված կարող է ծնկի բերել․ Նաթան Սրբազան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն օր առաջ ԱՄՆ-ի հետ հանձնելու է Ջերմուկը, հետո․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Տղայիս մարմինը խոշտանգված ինձ են տվել․ զոհվածի մայրը՝ Հովիկ Աղազարյանին (video) Եռաբլուրում հանդես էր․Հովիկ Աղազարյանը նորից պղծեց Եռաբլուրը (video) Արշակ Սրբազանն անդրադարձավ Բագրատ Սրբազանին․․․ (video) Սենսացիա չե՛ք գտնի․․․ կոռուպցիա մի՛ փնտրեք․ Նաթան Սրբազան (video) Ալեն Սիմոնյանից ենք պատասխան ստացել․ իշխանություններից ո՞վ է լինելու Տաճարի օծմանը․․․ (video) Դատավո՛ր, քնես, չքնես․․․ Նիկոլը քեզ ինչ պետք է իրենց, ասել է․․․ քաղաքացի (video) Արշակ Սրբազանի կոշտ պատասխանն Անդրանիկ Քոչարյանին (video) ՌԴ-ին զգուշացնում ենք՝ Զանգեզուրի միջանցքն Իրանի կարմիր գիծն է. Ալիռեզա Արաֆի Հրայր Թովմասյանի ինքնազգացողությունը դատական նիստին վատացավ. դատական նիստը տեղափոխվեց (video) Հետաքննող լրագրողի սկանդալային բացահայտումները (video) «Օգնության մասին լուրեր լսելիս, նախ իմացեք, թե ով է օգնում ու ինչի համար»․ Նաիրի Հոխիկյանն՝ արցախցիներին Լարված իրավիճակ՝ Աբովյանի նախկին «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «Զովք» սուպերմարկետի դիմաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am