Մարտի 1-ի գործով մեղադրյալի հարազատները դիմել են Հակակոռուպցիոն կոմիտե

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած, ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի հարազատները հակակոռուպցիոն կոմիտեում բարձրացրել են նրա դեմ սուտ ցուցմունք տված անձի պատասխանատվության ենթարկելու հարցը:

Ինչպես հայտնի է՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել էին, որ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել ու կալանավորվել էր 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Արդյունքում՝ չորս տարվա քննությունից հետո, սակայն, իրավապահները որոշեցին գործը փակել։ Դատախազությունն անմեղ էր ճանաչել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին։ Նա միակն էր, ում մեղադրանք էր առաջադրվել կոնկրետ սպանության՝ ցույցերի ժամանակ Զաքար Հովհանիսյանին կյանքից զրկելու համար։

Բանն այն է, որ նրա դեմ կոնկրետ ոստիկանության աշխատակից էր ցուցմունք տվել, ու հարազատները, դիմելով հակակոռուպցիոն կոմիտե, պահանջել էին պատասխանատվության կանչել աշխատակցին, սակայն կոմիտեն հարազատների դիմումը մինչեւ օրս քննության առարկա չի դարձրել, ու առնվազն սուտ մատնության համար Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձի մասով գործողության չի դիմել»:

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Նիկոլն ասաց՝ վեշերներդ հավաքեք ու գնացեք․․․ Աննա Մկրտչյան (video) Ով է Մոսկվայում դիմավորել Փաշինյանին Անբարոյակա՞ն ես, թե՞ հիվանդ․ Արմեն Աշոտյան (video) Կճոյանին ամռանը նոր մեղադրանք է ներկայացվել, թեև վարույթը հարուցվել էր 2024-ի աշնանը. Factor.am Ձերբակալություններ կլինե՞ն․ Արցախի պետնախարարի մեկնաբանությունը (video) «Նիկո՛լ, Կճոյան, Միրզախանյան, մի՛ արեք այնպես, որ ձեր գերեզմանների վրա հերթ կանգնեն»․ ազատամարտիկ (video) Սրբուհի Գալյա՛ն, դու հաստատ լավ չես ապրելու․ Անժելա Թովմասյան (video) Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Փաշինյանին բողոքի ակցիայով են դիմավորել «Ինչ խայտառակ տեղեկություններ են փոխանցել ջավախահայերը Վազգեն Միրզախանյանի մասին» (video) Նիկոլ Փաշինյանն այսօր մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է. Վարդան Օսկանյան Նիկոլի ադրբեջանական «պարտնիյորը» իր անհանգստությունն ու դիրքորոշումն է հայտնել երեկվա տեղի ունեցածի վերաբերյալ, իսկ վերջինիս հայաստանյան ներկայացուցիչն էլ անցել է գործի. Արմեն Հովասափյան Ի՞նչ է քննիչը նախազգուշացրել փաստաբան Ռոման Երիցյանին (video) Արդար կլիներ, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեիք ոչ միայն սիմվոլիկան, այլև այդ սիմվոլիկայի հակառակ կողմում կանգնած մերկ թվերը. Անուշ Պողոսյան «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026 թվականի սկզբին. Թրամփ Կապ տեսնում եմ երեկվա մեր խորհրդակցության հետ․ Արցախի ԱԺ նախագահը՝ քննչական գործողությունների մասին Ռոբերտ Քոչարյանի կարևոր մեսիջը՝ 7 րոպեում (video) Վազգեն Միրզախանյա՛ն, շտապ զանգահարիր Ալիևին․ Անժելա Թովմասյան (video) Քրեակատարողական բժշկական կենտրոնն առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը Փաստաթղթեր են փնտրում․ Արցախի պետնախարարը մանրամասներ է հայտնել Գաղտնի փաստաթուղթ են ուզում գտնել․ ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի դեմ գործը խուզարկության հետ (video) «Հատուկ մեծագլխի համար ասեմ՝ ինչքան փող է բերել Ռոբերտ Քոչարյանն Արցախից»․ Անժելա Թովմասյան (video) Արշավ է, Արցախի ներկայացուցչության շենքն ուզում են խլել․ Ռոման Երիցյան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում Արցախի ներկայացուցչությունում ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am