Ո՞վ և ինչո՞ւ է խոչընդոտներ ստեղծել ԲՐԻԿՍ-ի համաժողովի անցկացման համար

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Երևանում կայացել է «ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը, որի նպատակը, ինչպես կազմակերպիչներն են նշում, ԲՐԻԿՍ-ի մասին հայկական քաղաքական վերնախավի և հասարակության իրազեկվածության բարձրացումն է:

Համաժողովի նախաձեռնող, կազմկոմիտեի նախագահ, «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը նշում է, որ Հայաստանի համար շահեկան է դիտարկել ինտեգրումը ԲՐԻԿՍ-ին։ «Հայաստանի կարևորագույն ռազմական դաշնակիցը՝ Ռուսաստանը, ԲՐԻԿՍ-ի հիմնադիր անդամ է. այս տարի կառույցին է միացել նաև հարավային բարեկամ հարևանը՝ Իրանը։ Միայն այս երկու երկրների ներկայությունը կազմակերպությունում պետք է նրա նկատմամբ հայկական քաղաքական դաշտի և հասարակության կողմից առաջացնի հետաքրքրություն և, ինչու ոչ, ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն»,- ասում է Ավետիսյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի առևտրաշրջանառության ամենաբարձր ցուցանիշները ՌԴ-ի, ԱՄԷ-ի և Չինաստանի հետ են, որոնք ԲՐԻԿՍ-ի անդամներ են: Ավետիսյանը միևնույն ժամանակ նշել է, թե ակնհայտ է, որ անգլոսաքսոնական աշխարհը պայքար է մղում ԲՐԻԿՍ-ի երկրների հետ, բայց դա չի թուլացնում կազմակերպությունը, հակառակը։

Ի դեպ, այս համաժողովը զերծ չի մնացել նաև քաղաքական որոշակի «ենթատեքստից»: Ի սկզբանե նախատեսվում էր համաժողովն անցկացնել Հայաստանի գիտությունների ակադեմիայի մեծ դահլիճում: Սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են տրամադրել այդ դահլիճը: Հետո հայտարարվեց, որ համաժողովը կայանալու է Հայ-ռուսական պետական համալսարանի հարթակում: Սակայն, ի վերջո, այն կայացել է «Մոսկվայի տուն» կենտրոնի դահլիճում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս բոլոր խոչընդոտները թելադրված են եղել իշխանությունների կողմից՝ ամենաբարձր մակարդակով: Մեր տեղեկություններով, խանգարելու փորձերը սրանով չեն ավարտվել: Թե էլ ինչ խնդիրներ են եղել, փորձեցինք ճշտել Մհեր Ավետիսյանից, սակայն նա միայն նշեց, որ ինքն առանձին անդրադարձ է կատարելու համաժողովի հետ կապված բոլոր «այդ անհեթեթություններին»:

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց. Yerkir.am Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ղարաբաղից հետո ՌԴ–ի կարիքն այլևս չկա. Զատուլինը` Բաքվի պահանջի մասին Գազի բալոնի պայթյուն Երասխ գյուղում․ կան տուժածներ Քրեական ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Դոգին լսում են «դուրս ընկած» կանայք․ մանկավարժ (video) Ես պաշտոնապես դիմելու եմ Թրամփի աշխատակազմին․ այս սենսացիոն բացահայտումները պետք է հստակեցվեն (video) Ինչպես Գինոսյանն արձագանքեց Արցախի կորստին ու ինչպե՞ս էր տանում դա․ Արսեն Գրիգորյան (Մրո) (video) Ես հրաժարվել եմ պատասխանել Դոգի հեռախոսազանգին․ Արամ Սարգսյան (video) Պատահական չէ․ հորս՝ Գագիկ Գինոսյանի պարախմբի բոլոր տղաները գնացին պատերազմ (video) Брифинг МИД России М.В.Захаровой по текущим вопросам внешней политики (video) Իրանը դեմ է ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն. դեսպան Սոբհանի Դո՛գ, դու ի՞նչ զիբիլ ես, որ մտնես մեր տուն․ Նաիրա Զոհրաբյան (video) Շատ հիվանդներ հրաժարվել են անվճար ստանալ այս ինսուլինը և ստիպված իրենք գնում են այլ ինսուլին. Անուշ Պողոսյան Որտե՞ղ է Մարդու իրավունքների պաշտպանը․ Սամվել Վարդանյանի միանձնյա ակցիան՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց (video) Իր թիմակցիներից Նիկոլն ու՞մ կպահի կողքին (video) Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները Արագածոտնի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կան զոհեր և վիրավորներ Նիկո՛լ, գալու հատուցման ժամը․ քաղաքացին՝ կառավարության մոտ (video) Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների գործով մեղադրանք է ներկայացվել 11 անձի. որն է վարույթը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Փետրվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Փետրվարի 6-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am